Jump to content

Are We All We Are

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Are We All We Are»
P!nkսինգլը
«The Truth About Love» ալբոմից
Թողարկված2013 թվականի հոկտեմբերի 31
Ձայնագրված2012
Ժանրփոփ ռոք
Տևողություն3:37
ԼեյբլRCA Records
ՊրոդյուսերWalker, Hill, Haynie
P!nk-ի սինգլների ժամանակագրություն
««Walk of Shame»»
(2013)
«Are We All We Are»
(2013)

«Are We All We Are» (հայերեն՝ Մի՞թե մենք բոլորս նման ենք), ամերիկացի երգչուհի Փինքի երգը նրա ստուդիական վեցերորդ «The Truth About Love» ալբոմից։ Երգի հեղինակը և պրոդյուսերը Փինքն է, ինչպես նաև Բուտչ Ուոլքերը, Ջոն Հիլը և Էմիլի Հայանը։

Երգի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

«Are We All We Are» երգը թողարկվել է 2012 թվականի նոյեմբերի 19-ին ավստրալիական ռադիոյում որպես պրոմոսինգլ։ Փինքը պարզաբանել է, որ երգն իրեն շատ հոգեհարազատ է և իր համերգային շրջագայությունները բացելու համար իդեալական ստեղծագործություն։ Ստեղծագործության բառերը պատմում են աշխատավոր դասի ընտանիքի մասին[1][2][3]։

«YouTube»-ում հրապարակված է երգի lyrics տեսանյութը (ցենզուրային տարբերակով)[4]։ Փինքը «Are We All We Are» երգը կատարել է տարբեր փառատոններում, ինչպիսիք են՝ «iTunes Festival»-ը Լոնդոնում, Լոս Անջելեսում։ Բոլոր շոուներում Փինքը հենց այս երգով է բացել իր ելույթները[5][6]։

Որպես սինգլ՝ Եվրոպայում թողարկվել է 2013 թվականի հոկտեմբերի 31-ին։ Հոկտեմբերի 28-ին թողարկվել է երգի պաշտոնական տեսահոլովակը, որն ստեղծվել է «The Truth About Love Tour» շրջագայության ժամանակ ունեցած ելույթների հատվածների միաձուլմամբ։

Ձայնագրության մասնակիցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Փինք՝ կոմպոզիտոր, վոկալ, բեք վոկալ
  • Բուտչ Ուոլքեր՝ կոմպոզիտոր, պրոդյուսեր, բեք վոկալ
  • Ջոն Հիլ՝ կոմպոզիտոր, պրոդյուսեր
  • Էմիլի Հեյնի՝ կոմպոզիտոր, պրոդյուսեր
  • Զահարի Բեիրդ՝ ստեղնաշարային գործիքներ
  • Ջին Սինքլեյր՝ լարային գործիքներ
  • Լաուրա Սայսկ՝ լարային գործիքներ
  • Ռիչ Կոստեյ՝ մշակում

Հիթ-շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիթ-շքերթ (2012-13) Առավելագույն հորիզոնական
Ավստրալիա Ավստրալիա (ARIA Airplay Chart) 30

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. P!nk Breaks Down The Truth About Love - Part 1 | The Official P!nk Site Արխիվացված 2012-10-31 Wayback Machine
  2. Are We All We Are (The Truth About Love - Live From Los A... - YouTube
  3. «Pink Asks Are We All We Are? In New Lyric Video! WATCH HERE!! | PerezHilton.com». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 19-ին.
  4. P!nk - Are We All We Are (Official Lyric Video) - YouTube
  5. iTunes Festival P!nk-Are We All We Are - YouTube
  6. Pink - Are We All We Are @ The Forum Melbourne - YouTube