AlternatiV (խումբ)
Ալտերնատիվ | |
---|---|
Բնօրինակ անուն | AlternatiV |
Ժանրեր | ռոք |
Գործունեություն | 2015-12-30 ) – մինչ օրս |
Անդամներ | |
Սարգիս Բուռնազյան Կարապետ Բուռնազյան Ալեն Ամիրյան Արեգ Պետրոսյան | |
Նախկին անդամներ | |
Գարիկ Ավագյան Հայկ Հայրումյան |
AlternatiV (հայերեն՝ Ալտերնատիվ), երաժշտական փոփ-ռոք խումբ, որը հիմնվել է 2015 թվականի դեկտեմբեր ամսին։ Խմբի անդամներն են Սարգիս և Կարապետ Բուռնազյանները, Ալեն Ամիրյանը, Արեգ Պետրոսյանը։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախնական շրջանում խումբը հանդես էր գալիս միայն հայտնի երգերի քավեր տարբերակներով, այնուհետև սկսեցին գրել սեփական երգերը։ 2016 թվականին խումբը մասնակցել է հայկական Իքս-Ֆակտոր 4 երաժշտական նախագծին և հայտնվել լավագույն 10-նյակում[1]։ 2017 թվականի մայիսին Հայ-ռուսական համալսարանում եղել է խմբի մենահամերգը[2]։
2018 թվականին խումբը մասնակցել է Եվրատեսիլ երգի մրցույթի հայկական նախընտրական փուլին՝ Դեպի Եվրատեսիլին, որտեղ ներկայացրել է Stare at Me ստեղծագործությունը[3]։
Խումբը մասնակցել է Սերժ Թանկյանի կազմակերպած «7 notes music challenge by Serj Tankian» մրցույթին։
Խմբի կազմը
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սարգիս Բուռնազյան՝ վոկալիստ, ակուստիկ կիթառ
- Ալեն Ամիրյան՝ էլեկտրոկիթառ, բեք-վոկալ
- Կարապետ Բուռնազյան՝ էլեկտրոկիթառ, ակուստիկ կիթառ
- Արեգ Պետրոսյան՝ հարվածային գործիքներ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Իքս-Ֆակտոր 4 մասնակիցներ». shanttv.com.
- ↑ http://www.eurovision.am/hy/depi-evratesil/participants/39
- ↑ «Դեպի Եվրատեսիլ 2018 մասնակիցներ». eurovision.am.