All my loving

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
«Իմ ողջ սերը»
All my loving
The Beatlesի երգը «With The Beatles» ալբոմից
Թողարկված 1963 թվականի նոյեմբերի 30-ին
Ժանր Ռոք
Լեզու անգլերեն
Տևողություն 2:09
Լեյբլ Parlophone
Հեղինակ Փոլ ՄաքՔարթնի
Կոմպոզիտոր Ջոն Լենոն և Փոլ ՄաքՔարթնի
Տոնայնություն Դո մաժոր
Պրոդյուսեր Ջորջ Մարտին
With The Beatles ալբոմի երգացանկ
All I’ve Got to Do
(2)
«Իմ ողջ սերը» Don’t Bother Me
(4)

All my loving (անգլ.՝ Իմ ողջ սերը), Բիթլզ խմբի երգը, որը տեղ է գտել With The Beatles ալբոմում։ Հեղինակել է Փոլ ՄաքՔարթնին[1] (վերագրվում է Լենոն/Փոլ ՄաքՔարթնի հեղինակային դուետին):

Չնայած նրան, որ ո՛չ Մեծ Բրիտանիայում, ո՛չ ԱՄՆ-ում երգը չթողարկվեց սինգլի տեսքով, այնուամենայնիվ այն բավականին հաջող կերպով հնչում էր ռադիոյով[2], որի հետևանքով էլ EMI ընկերությունը թողարկեց նույնանուն ալբոմ, որտեղ, փաստորեն, երգը հայտնվեց առաջին համարի ներքո[3]: Սինգլի տեսքով այն ի վերջո թողարկվեց Կանադայում, որտեղ էլ դարձավ համար մեկ հիթը։ Կանադական սինգլը ներմուծվեց ԱՄՆ, բավարարվելով նրանով, որ 1964 թվականի ապրիլին Billboard Hot 100 չարթում զբաղեցրեց 45-րդ հորիզոնականը[4][5]:

Երգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն լրագրող Բիլլ Հարիի՝ Փոլ ՄաքՔարթնին երգի տեքստը հնարել է սափրվելու ժամանակ[6], իսկ Բարիի Մայլզը պնդում է, որ այն գրվել է ավտոբուսում[1]: Մայլզը ներկայացնում է նաև Փոլի հետևյալ խոսքեր. «Սա առաջին երգն էր, որի համար ես սկզբում խոսքերն եմ գրել[1]»: Երգի տեքստը իրենց ներկայացնում է նամակ. այս ոճը խումբը նախկինում օգտագործել է «P.S. I Love You[3]» երգում։ Համերգին ժամանելուց հետո Փոլը, օգտագործելով կուլիսների ետևի դաշնամուրը, հեղինակեց երաժշտություն տեսքտի համար[1]:

Ավելի ուշ, «Փլեյբոյին» տրված հարցազրույցի ժամանակ (1980[7]), Լենոնը արտահայտել է իր հիացմունքը այս երգի նկատմամբ.

Aquote1.png Ցավոք ես պիտի ասեմ, որ „All My Loving“-ը Փոլի երգն է։ Որովհետև այն չափազանց լավ աշխատանք է։ Իսկ ես կիթառային միջակ պարտիա եմ նվագում հետին ֆոնում։ Aquote2.png


Երգի թողարկում և հետագա ճակատագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

«All My Loving»-ը թողարկվեց Մեծ Բրիտանիայում 1963 թվականի նոյեմբերի 22-ին, With the Beatles ալբոմում։ Բացի այդ երգը դարձել է համանուն ալբոմի անվանական կոմպոզիցիան, որը թողարկվեց 1964 թվականի փետրվարի 7-ին[8]: ԱՄՆ-ում երգի առաջին թողարկումը իրականավեց 1964 թվականի հունվարի 20-ին լույս տեսած Meet The Beatles! ալբոմի միջոցով[8], իսկ ավելի ուշ ներառվել է նաև ամերիկյան մինի-ալբոմ Four by The Beatles-ում։ Կանադայում այն թողարկվեց սինգլի տեսքով («This Boy» երգի հետ, «Բ» կողմում), նաև ներառվեց Beatlemania! With The Beatlesալբոմում։

Երգը արագ մտավ խմբի «կենդանի» ռեպերտուարի մեջ և դարձավ նրա անբաժան մասը 1963-ի ողջ ընթացքում և 1964 թվականի մեծ մասում։ Հենց այս երգով բացվեց խմբի դեբյուտային համերգը Էդ Սալիվանի շոուում (1964 թվականի փետրվարի 9[9]). այդ կատարման ձայնագրությունը ավելի ուշ տեղ գտավ Anthology 1 ալբոմում[10]: Այս երգը խումբը մի քանի անգամ կատարել է նաև BBC-ի ռադիոյի համար։ Տարբերակը, որը ձայնագրվել է 1964 թվականի փետրվարի 28-ին, ներառվել է Live at the BBCLive at the BBC[2] ժողովածու-ալբոմում։

Երգը երկու անգամ հնչում է «Դժվարին օրվա երեկոն» և «Կախարդական հանելուկային ուղևորություն» ֆիլմերում։

Համաձայն հեռուստատեսային պրոդյուսեր Ալան Վեյսի, որը դեպքի անմիջական վկան է եղել, «All My Loving»-ը հնչել է Ռուզվելտ հիվադանոցի վերակենդանացման բաժանմունքում, երբ պարզ դարձավ Ջոն Լենոնի մահը[11] (1980 թվականի դեկտեմբերի 8):

Քննադատների գնահատակններ[խմբագրել | խմբագրել կոդը]

«All My Loving»-ը բարձր գնահատականի արժանացավ քննադատների կողմից։ Իեն Մաքդոնալդը նկատեց, որ «բրիտանական ռոքի 60-ականների պարզությունը հրաշալիորեն բյուրեղացել է այս երգի ակնառու հասարակության մեջ», նաև կարծիք է հայտնել, որ Փոլ ՄաքՔարթնին այս երգի շնորհիվ սկսեց համարվել Լենոնին հավասար[3]: Ռիչի Անտերբերգերը (Allmusic կայքի թղթակից) նկատել է, որ երգը «իսկապես լավագույնն էր Բիթլզի՝ մինչև 1964 թվականի ալբոմներում տեղ գտած երգերից», և որ եթե միայն երգը ԱՄՆ-ում թողարկվել սինգլի տեսքով, ապա հաստատ կդառնար աչքի ընկնող հիթ[12]:

Քավր-տարբերակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գերբ Ալպերտը և Tijuana Brass խումբը ձայնագրել են երգի քավրը South of the Border (1964) ալբոմի համար
  • Գերմանացի կատարող Fancy-ն ձայնագրել է քավրը իր՝ All My loving (1989) ալբոմի համար
  • Metal Jukebox (1999) ալբոմի համար իր տարբերակն է պատրաստել գերմանական Helloween խումբը
  • Ամերիկան Me First and the Gimme Gimmes խումբը ձայնագրել է քավր-տարբերակ, որը ներառվել է Blow in the Wind (2001) ալբոմում
  • The Punkles գերմանական խումբը պատրաստել է քավր-տարբերակ Punk! (2002) ալբոմի համար
  • Էմիլի Օտեմնը ձայնագրել է իր տարբերակը A Bit o' This & That (2007) ալբոմի համար
  • Երգը հնչում է Ամբողջ տիեզերքով ֆիլմում (Ջիմ Սթարջեսի կատարմամբ)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Miles, 1997, էջ 148
  2. 2,0 2,1 «Библия The Beatles: «All My Loving»» (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-08-26-ին։ Վերցված է 2011-08-28 
  3. 3,0 3,1 3,2 MacDonald, 2005, էջ 94
  4. Castleman, 1975, էջեր 25, 347
  5. Wallgren, 1982, էջ 23
  6. Harry, 2000, էջեր 25–26
  7. Sheff, 2000, էջ 171
  8. 8,0 8,1 Lewisohn, 1988, էջեր 200–201
  9. Harry, 2000, էջ 1043
  10. Lewisohn, 1995, էջեր 32–33
  11. Keith Mcleod. (Dec 6 2005)։ «OUR PART IN THE DEATH OF LEGEND JOHN LENNON» (անգլերեն)։ DailyRecord.co.uk։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-08-26-ին։ Վերցված է 2011-08-28 
  12. Richie Unterberger.։ «All My Loving — Song Review» (անգլերեն)։ allmucis.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-08-26-ին։ Վերցված է 2011-08-28 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]