Alfa Romeo թանգարան
Alfa Romeo պատմական թանգարան իտալ.՝ Alfa Romeo Historical Museum | |
|---|---|
| Տեսակ | ավտոմոբիլային թանգարան, կազմակերպություն և արդյունաբերության թանգարան |
| Երկիր | |
| Տեղագրություն | |
| Պատկանում է | Stellantis |
| Ղեկավարության նստավայր | Արեզե, Միլան մետրոպոլիտեն քաղաք, Լոմբարդիա, Իտալիա |
| Հասցե | Viale Alfa Romeo20020[1][2] |
| Հիմնադրվել է | դեկտեմբերի 18, 1976 |
| Հիմնադիր | Giuseppe Luraghi |
| Մակերես | 7000 քառակուսի մետր, 9740 քառակուսի մետր |
| Այցելուներ | 10,500 (2006)[3] |
| Հավաքածուի չափս | 150 արխիվային միավոր[4] և 1000 արխիվային միավոր[5] |
| 45.55740000°0′0″N 9.04612000°0′0″E / 45.55740°N 9.04612°E | |
| Կայք | Կայք |
![]() | |
![]() | |
Alfa Romeo պատմական թանգարան (իտալ.՝ Il Museo Storico dell’Alfa Romeo), ռետրո մեքենաների թանգարան իտալական Միլան քաղաքում, որը բացվել է 1976 թվականի դեկտեմբերի 18-ին։ Թանգարանը գտնվում է Արեզայի Alfa Romeo չաշխատող գործարանի տարածքում, որն իր մեքենաների արտադրությունը դադարեցրել է 2003 թվականին, իսկ շարժիչների թողարկումը՝ 2005 թվականին։ Տարածքի վերջին աշխատանքային բաժանմունքը Alfa Romeo ոճի կենտրոնն էր, որը հետագայում տեղափոխվել է Թուրին։ Ամբողջ թանգարանը նվիրված է Alfa Romeo ապրանքանիշի 100-ամյակին, որը թողարկել է իր պատմության ընթացքում՝ ավտոմեքենաներ, առևտրային ավտոմեքենաներ և ֆուրգոններ, երկաթուղային գնացքներ, տրակտորներ, ավտոբուսներ, տրամվայներ, ինչպես նաև ինքնաթիռներ և շարժիչներ նավերի համար։
Թանգարանը ընդգրկում է 4,800 մ² տարածք։ Բաղկացած է 6 հարկերից, որոնք բաժանված են չորս թեմատիկ բաժիններով, ներառյալ 1910 թվականից արտադրված Alfa Romeo բոլոր ճանապարհային մոդելների, նախատիպերի, «երազանքի մեքենաների» (Dreams cars), օդագնացային և օդային նախագծերի։
Թանգարանում ներկայացված են 250-ից ավելի մոդելներ և 150 շարժիչներ, որոնց թվում մոտավորապես կեսը ցուցադրված են թանգարանի այցելուների համար։ Ընդհանուր առմամբ թանգարանը ներառում է արտադրված յուրաքանչյուր մոդելի գրեթե մեկական օրինակ, ինչպես նաև նախատիպեր և մրցարշավային ավտոմեքենաներ[6]։ Պետք է նշել, որ թանգարանային մոդելները մասնակցում են տարբեր միջոցառումների, ինչպիսիք են Pebble Beach Concours d'Elegance-ը և Goodwood Festival of Speed-ը.
2009 թվականի սկզբին թանգարանը փակվել է վերանորոգման համար և բացվել 2009 թվականի վերջին՝ 2010 թվականին Alfa Romeo-ի 100-ամյակի տոնակատարությանը նվիրված։
Ավելի ուշ՝ 2011 թվականի փետրվարին, թանգարանը կրկին փակվել է։
Թանգարանը կրկին բացվել է 2015 թվականին՝ La macchina del tempo – Museo Storico Alfa Romeo անվան ներքո։ Աշխատանքային ժամերն են՝ 10:00-ից մինչև 18:00, հինգշաբթի՝ մինչև 22:00, իսկ երեքշաբթի՝ հանգստյան օր։ Մուտքի տոմսն արժե 12 €, մինչև 16 տարեկան երեխաների և թոշակառուների համար` 10 €:
Scuderia del Portello
[խմբագրել | խմբագրել կոդը]Scuderia del Portello-ն Alfa Romeo-ի գործարանային մրցարշավային թիմն է, որը ռետրո մեքենաներով մասնակցում է ավտոմեքենաների մրցավազքներին։ Թիմը հիմնադրվել է 1982 թվականին նշանավոր մրցարշավորդ Alfa Romeo-ի կողմից։ Թիմը 1989 թվականին Storico dell’Alfa Romeo թանգարանից ստացել է Alfa Romeo ավտոմեքենաների ներկայացման և ելույթի իրավունք[7]։ Թիմը մասնակցել է ռետրո մեքենաների տարբեր մրցավազքերի և ցուցահանդեսների, ինչպիսիք են Goodwood of Festival of Speed-ն և Carrera Panamerica-ն[8]։
Ցուցանմուշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պատմական մոդելներ
- Darraq (1908)
- 24 HP (1910)
- 15 HP (1911)
- 15 HP (1911)
- 20-30 ES (1920)
- RL Targa Florio (1923)
- RM Sport Castagna (1924)
- RL SS (1925)
- Matta (1951)
- 159 (1951)
- Tipo 33-2 Daytona-Купе (1968)
- 33.2 (1969)
- 177 (1977)
- Nuvola (1996)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ dati.beniculturali.it — 2014.
- ↑ Indagine sui musei e le istituzioni similari — 2022.
- ↑ «Museo Storico Alfa Romeo». tafter.it. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 16-ին. Կաղապար:It icon
- ↑ Indagine sui musei e le istituzioni similari — 2020.
- ↑ Italian National Institute of Statistics թանգարանների և նմանատիպ հաստատությունների վերաբերյալ ԻԱՎԻ-ի 2015 թվականի հետազոտություն — 2017.
- ↑ «Alfa Romeo Museum». alfaromeo.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 9-ին.
- ↑ «History». scuderiadelportello.org. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 21-ին.
- ↑ «News Conference at the Sinsheim Museum in Germany». lacarrerapanamericana.com. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 21-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք

- Museo Storico Alfa Romeo in Arese ՅուԹյուբում
- Scuderia del Portello Official website Արխիվացված 2019-09-19 Wayback Machine
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Alfa Romeo թանգարան» հոդվածին։ |

