Akame ga Kill!

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Akame ga Kill!
アカメが斬る!
Akame ga kill manga Cover.jpg
Ժանրմարտաֆիլմ,փորձություն,դրամա
ԵրկիրՃապոնիա Ճապոնիա
Լեզուճապոներեն
Սցենարիստ(ներ)Մակոտո Ուեդզո
ԵրաժշտությունՏակու Իվասակի
Նկարիչ(ներ)Տեցույա Տասիրո
ԸնկերությունTokyo MX, BS11, MBS
ԿայքՊաշտոնական կայքէջ
Ֆիլմի թողարկում «Akame ga Kill!» (բնօրինակ անվանում — アカメが斬る!)

Akame ga Kill!(ճապոներեն. アカメが斬る! ) ճապոնական մանգա,ստեղծվել է Տակահիրոյի կողմից,նկարազարդել է Տեցույա Տասիրոն, 2010 թվականի մարտին դուրս է եկել Gangan Joker ամսագրում։ 2013 թվականին Big Gangan ամսագրում հրապարակում են Akame ga KIll! Zero մանգան-հիմնական մանգայի պրիկվելը,որը պատմում է Ակամեի անցյալի մասին,թե ինչպես է նա աշխատել կայսրությունում,որպես մարդասպան։ 2014 թվականի հուլիսի սկզբին դուրս է եկել առաջին սերիան անիմե-ադապտացիա Akame ga Kill! մանգան։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Տացումիի գյուղը շատ աղքատ է, և այդ պատճառով նա իր ընկերների հետ գնում է քաղաք, որպեսզի գումար աշխատի և փրկի գյուղը չքավորությունից։ Ճանապարհին ավազակների խումբը հարձակվում է նրանց վրա, այդ իսկ պատճառով Տացումին մենակ է գնում քաղաք։ Երբ հասնում է քաղաք նա հանդիպում է մի կնոջ, որի անունը Լեոն է և, որը նրան հետագայում թալանում է։ Կորցնելով ամբողջ գումարը, Տացումին պատրաստվում է քնել փողոցում, բայց նրան հանդիպում է ազնվականական մի աղջիկ՝ Արիան և առաջարկում է նրան մնալ իր տանը, եթե նա համաձայնվի դառնալ նրա թիկնապահն, որին նա համաձայնվում է։ Գիշերը նրա տանը հարձակվում է մարդասպաների մի խումբ, որը կոչվում է «Գիշերային Ռեյդ»։ Սպանում են թիկնապահներին, սպասավորին և նրա հորը, Ակամե անունով մի մարդասպան հարձակվում է Արիայի վրա, բայց նրան փորձում է կանգնեցնել Տացումին և սկսվում է անհավասար մենամարտ։ Տացումին պարտվում է, և Ակամեն պատրաստվում է երկուսին սպանել, բայց Լեոն (պարզվում է, որ նա «Գիշերային Ռեյդ»-ի անդամ է) նա ճանաչում է այն տղային, որին նա թալանել էր, և հասցնում է ժամանակին կանգնեցնել Ակամեին։ Լեոն Տացումիին ցույց է տալիս սարսափելի տեսարան, բացելով ամբարը նա տեսնում է տանջված, կիսամեռ գյուղացիների, ում Արիան իր հաճույքի համար տանջել է։ Պարզվում է, որ այդ կիսամեռ գյուղացիների մեջ նրա ընկերներնել են եղել՝ Սայոնը և Իյեսուն։ Սայոնը արդեն մահացել էր, իսկ Իյեսուն մահանալուց առաջ պատմում է ողջ ճշմարտությունը Արիայի մասին։ Տացումին, երբ իմանում է ճշմարտությունը, վերցնում է սուրը, և անմտածել սպանում է Արիային։ Դրանից հետո Լեոն տանում է նրան «Գիշերային Ռեյդ»։ Նա ծանոթանում է խմբի անդամների հետ, հետո նրանք պատմում են, որ մայրաքաղաքը հոտել է կաշառակերությունից և բռնությունից, և նրանց առաջադրանքն է սպանել բոլոր «փտածներին», կառուցել նոր քաղաք, որտեղ կկառավարի օրենքն ու կարգը։ Արդյունքում Տացումին միանում է «Գիշերային Ռեյդ»-ին։

Աշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրադարձությունները «Akame ga Kill!»-ի տեղի են ունեցել կայսրությունում,որը թաղված է կաշառակերության, աղքատության,բռնության,դաժանության մեջ։ Երկիրը ղեկավարում է երիտասարդ կայսրը,որը միամիտ և անփորձ է ղեկավարման հարցում։ Նա հանդիսանում է գլխավոր անհաշտելի դերասանը և «Գիշերային Ռեյդ»-ի գլխավոր նպատակը։ Կայսրը նույնպես ունի իր վարձու մարդասպան,որպեսզի վերացնի «Գիշերային Ռեյդ»-ին։ Այս պատերազմում երկու կողմի մարդասպանները օգտագործել են հին զենք,որը ստեղծվել է կայսրի կողմից 1000 տարի առաջ։ Հազվագյուտ նյութերի օգնությամբ,հավաքել են ամենահազվադեպ և վտանգավոր էակներից,մեծ գիտնականներից,որպեսզի օգտագործեն տեգուն,մարդիկ պետք է նրանց հետ համատեղելի լինի։

Կազմակերպություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գիշերային Ռեյդ(ճապոներեն.ナイトレイド Նայտո Ռեյդո)-պրոֆեսիոնալ մարդասպաների խումբ է,հիմնական նպատակն է սպանել կայսրին։ Դրա համա նրանք սպանում է մեղավորներին,կաշառակերներին և ուրիշ մարդասպաններին։ Այս խմբին հակադրվում է ուրիշ խումբ,որը կոչվում է «Եգերյա»։
  • Եգերյա(ճապոներեն.イェーガーズ Իե գա դզու)- Եսդեսը կազմվել է մայրաքաղաքի հանցագործներին վերացնելու համար,այս խումբը հիմնականում ստեղծվել է Գիշերային Ռեյդը ոչնչացնելու համար։ Բոլոր մասնակիցները տիրապետում են տեգուն։
  • Վայրի որս(ճապոներեն. ワイルドハント Ուիրուդո Հանտո)-Կայսրի ունի գաղտնի ոստիկանությունը,որը ձևավորվել է «Որսորդներից»հետո։ Խումբը բաղկացած է վեց հանցագործներից,որոնց հավաքել է վարչապետը «Գիշերային Ռեյդ»-ը ոչնչացնելու համար։ Նրանք իրենց հաճույքի համար սպանում էին անմեղ մարդկանց։ Նրանց հրամանատարը դառնում է վարչապետի տղան։
  • Չորս դևեր-Ռասեցու(ճապոներեն. 羅刹四鬼 Ռասեցու Յոնկի)-ծառայության ուժեղագույն զինվորները։ Այս չորսը չէին տիրապետում տեգուին,բայց տիրապետում են այնպիսի ուժի,որ կարող են հաղթել նրանց,ովքեր տիրապետում են տեգուին։ Կազմակերպության չորս անդամները մահացել էին առաջադրանքի ժամանակ։
  • Երեք գազան(ճապոներեն. 三獣士 Սանձյու Սի)-բարձրակարգ զինվորներ,որոնք տիրապետու են տեգուին։ Բուլատոմի և Տացումիի կռվի ժամանակ մահացել են։
  • Ճանապարհ դեպի աշխարհ-կրոնական խումբ,որը ստեղծել են 10 տարի առաջ։ Խմբի մասնակիցները կարծում են,որ բարի գործերը կարող են պահապանել մաքուր հոգին։

Անիմե[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացվող թեմաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Skyreach» (էպ. 1—14) — երգում է Սորա Ամամիյա
  • «Liar Mask» (էպ. 15—24) — երգում է Րիկա Մայամա

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]