Airlander 10

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Airlander 10

Airlander 10 (լրիվ անունը՝ Air Hybrid Vehicles HAV 304 Airlander), հիբրիդային դիրիժաբլ, որը ստեղծել է բրիտանական Hybrid Air Vehicles ընկերությունը ԱՄՆ-ի բանակի համար։ Long Endurance Multi-intelligence Vehicle (LEMV) նախագծում, որի շրջանակներում պատրաստվել է այս թռչող սարքը, գլխավոր կապալառուն Northop Grumman-ն էր։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ LEMV նախագծի՝ դիրիժաբլը նախատեսված էր հետախուզության, դիտարկման և ցամաքային զորքերի շրջադիտման համար՝ անօդաչու, միջին բարձրության թռչող, երկարաժամկետ թռիչք կատարող թռչող սարքերի օգնությամբ[1]։ Նախագծի մշակման պայմանագիրը ստորագրվել է 2010 թվականի հունիսի 14-ին։ Դիրիժաբլի առաջին փորձնական թռիչքը կատարվել է 2012 թվականի օգոստոսի 7-ին, Լեյքհերսթում։ Այն տևել է 90 րոպե և կատարվել է անձնակազմի հետ միասին։ Տվյալ փորձարկվող սարքը բանակի համար նախատեսված 3 ծրագրերից մեկն էր։ Սակայն 2013 թվականի փետրվարին ԱՄՆ-ի բանակը բարձր գնի պատճառով հրաժարվել է այս նախագծից։

Air Hybrid Vehicles-ը ետ է գնել դիրիժաբլը 2013 թվականին՝ 301 000 ԱՄՆ դոլարով։ 2014 թվականին նրան տրվել է Airlander անվանումը և սարքավորումը տեղավորել են Բեդֆորդշիր կոմսության տարածքում գտնվող Թագավորական ռազմաօդային ուժերի Royal Air Force Cardington բազայում[2]։ Որոշվել է այն օգտագործել քաղաքացիական նպատակներով[3]։

2016 թվականի մարտին Hybrid Air Vehicles ընկերությունը հայտարարել է քաղաքացիական և ռազմական նպատակերով նոր դիրիժաբլ պատրաստելու մասին։ Առաջին օրինակը կոչվել է «Մարթա Գուի»՝ վարչության նախագահի կնոջ անունով։ 2016 թվականի օգոստոսին Airlander 10-ն առաջին անգամ լքել է օդանավարանը[4][5]։ Օգոստոսի 17-ին դիրիժաբլը կատարել է առաջին թռիչքը, որը տևել է 22 րոպե[6]։ Օգոստոսի 24-ին օդապարիկի գոնդոլը վնասվել է երկրորդ վայրէջքի ժամանակ։ Ոչ ոք չի տուժել[7][8]։

Միջազգային զանգվածային լրատվության միջոցները Airlander 10-ն անվանում են ամենամեծ օդանավն աշխարհում[4][5][9][10]

Ինքը՝ Hybrid Air Vehicles ընկերությունը հումորով է վերաբերվել իր թռչող սարքի արտաքին տեսքին՝ պաշտոնական կայքում այն անվանելով «Թռչող հետույք» (անգլ.՝ Flying Bum)[11], որը, մինչ այդ օգտագործում էին տարբեր երկրների ԶԼՄ-ները դիրիժաբլը բնորոշելու համար[12][13][14][15][16]։

Կառուցվածք և առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Airlander 10-ը Մեծ կիրճում։
Airlander 10-ը օդանավարանում։

Հիբրիդային դիրիժաբլն օժտված է ինքնաթիռի և աէրոստատի առանձնահատկություններ՝ օգտագործում է աէրոդինամիկայի վերեկալների ուժը վեր բարձրանալու համար և այնուհետև օդում մնում է ի հաշիվ լիցքավորված փուչիկի ծավալի։ Սարքավորումը դասվում է մեղմ դիրիժաբլների շարքին, պատյանը կառուցված է դիմացկուն նյութերից՝ վեկտրանից, կևլարից և մայլարից։ Airlander 10-ն ընդունակ է թռիչքներ կատարել ինչպես օդաչու, այնպես էլ անօդաչու ռեժիմով։

Ընդհանուր տվյալներ՝
  • Բեռի քաշ՝ 10 000 կգ,
  • Երկարություն՝ 92 մ,
  • Լայնություն՝ 43,5 մ,
  • Բարձրություն՝ 26 մ,
  • Պատյանի ծավալ՝ 38 000 մ3,
  • Թռիչքային քաշ՝ 20 000 կգ։
Տեխնիկական տվյալներ՝
  • Ուժային տեղակայում՝ չորս չորսլիտրանոց դիզելային շարժիչ, 242 կվտ (325 լ. ս.) յուրաքանչյուրը,
  • Հածանավային արագություն՝ 148 կմ/ժ,
  • Թռիչքի տեւողություն՝ հինգ օր օդաչու ռեժիմով, ավելի քան երկու շաբաթ է անօդաչու ռեժիմով,
  • Առաստաղ՝ 6100 մ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Long Endurance Surveillance Vehicle»։ Hybrid Air Vehicles  (անգլ.)
  2. Westcott, Richard (28 February 2014), World's longest aircraft is unveiled in UK, BBC News, http://www.bbc.co.uk/news/business-26337673  (անգլ.)
  3. Gwyn Topham (21 March 2016)։ «Massive new aircraft the Airlander 10 is unveiled»։ The Guardian։ Վերցված է 22 March 2016  (անգլ.)
  4. 4,0 4,1 «World's longest aircraft leaves hangar for first time» (անգլերեն)։ BBC։ 2016-08-07 
  5. 5,0 5,1 Georgie Barrat (2016-08-08)։ «World's biggest aircraft known as the 'Flying Bum' takes its first outing» (անգլերեն)։ The Daily Mirror 
  6. «В Великобритании испытали самое большое воздушное судно в мире.» (ռուսերեն)։ РИА Новости։ 18.08.2016։ Վերցված է 2016-08-18 
  7. Beds, Herts & Bucks (24 августа 2016)։ «Airlander 10: Longest aircraft damaged during flight»։ BBC։ Վերցված է 24 August 2016  (անգլ.)
  8. «Падение крупнейшего воздушного судна попало на видео»։ Lenta.ru։ 24 августа 2016։ Վերցված է 24 August 2016  (ռուս.)
  9. Barry Neild and Sara Delgrossi (2016-03-24)։ «Airlander 10: World's 'largest' aircraft readies for takeoff» (անգլերեն)։ CNN 
  10. «Самый большой в мире летательный аппарат готовится к своему первому полёту»։ Интерфакс-Запад։ 2016-03-25 
  11. «The ‘Flying Bum’ Is Set To Takeoff» (անգլերեն)։ Hybrid Air Vehicles։ 2016-01-20 
  12. «World's largest aircraft "the Flying Bum" prepares for first flight» (անգլերեն)։ Dezeen։ 2016-08-09 
  13. «World’s Largest Airship 'The Flying Bum' Readies for Maiden Voyage» (անգլերեն)։ Sputnik։ 2016-08-10 
  14. Ben Gruber (2016-08-09)։ «‘Flying Bum’ edges out of hangar before debut flight» (անգլերեն)։ Reuters 
  15. Luke Heighton (2016-08-06)։ «World's largest aircraft leaves hangar for first time ahead of maiden flight» (անգլերեն)։ The Daily Telegraph 
  16. Ed Mazza (2016-08-08)։ «Airlander 10, World’s Longest Aircraft, Nicknamed The ‘Flying Bum’» (անգլերեն)։ The Huffington Post 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]