Ain’t No Mountain High Enough
«Ain’t No Mountain High Enough» | ||||
---|---|---|---|---|
![]() | ||||
Մարվին Գեյ և Թամի Թերելի սինգլը | ||||
«United» ալբոմից | ||||
«Բ» կողմ | «Give a Little Love» | |||
Թողարկված | 1967 թվականի ապրիլի 20 | |||
Ձայնագրված | 1966 թվականի դեկտեմբեր - 1967 փետրվար | |||
Ժանր | Սոուլ, Ռիթմ ընդ բլյուզ, Փոփ | |||
Երգահան | Nickolas Ashford?[1] և Valerie Simpson?[1] | |||
Տևողություն | 2։28 | |||
Լեյբլ | Tamla | |||
Մարվին Գեյ և Թամի Թերելի սինգլների ժամանակագրություն | ||||
|
«Ain’t No Mountain High Enough» (անգլ. թարգմանաբար՝ «Չկան այդքան բարձր սարեր»), երգը գրել են ամերիկացի հեղինակներ՝ Նիկոլոս Էշֆորդը և Վալերի Սիմփսոնը՝ 1966 թվականին Tamla Records լեյբլի համար։
Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նիկոլոս Էշֆորդը և Վալերի Սիմփսոնը երգը գրել են 1966 թվականին, նախքան Motown Records-ի հետ պայմանագիր ստորագրելը։ Սկզբնապես ցանկանում էր ձայնագրվել բրիտանացի երգչուհի Դասթի Սփրինգֆիլդը, սակայն հեղինակները երկար չէին համարձակվում երգը փոխանցել նրան և վերջում հրաժարվեցին, քանի որ գիտեին, որ երգը կարող էր դառնալ իրենց մուտքը Motown Records լեյբլ։ Ավելի ուշ Նիքը երգը անվանել է «Ոսկե ձու»[2]։ Իսկ Սփրինգֆիլդը ավելացրել է «I’m Gonna Leave You» երգը իր երկրորդ ստուդիական «Dusty» ալբոմի մեջ, որի մեղեդին շատ նման էր «Ain’t No Mountain High Enough»-ին։
Ձայնագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Շուտով երգը գտավ իր կատարողներին՝ Մարվին Գեյը և Թամի Թերելը։ Հենց այս երգով էլ սկսվեց նրանց դուետի ուղին։ Ըստ պրոդյուսերների, ձայնագրության ժամանակ Թերելը մի փոքր նյարդայնացած էր և ամաչկոտ, քանի որ դեռ փորձեր չէր կատարել։ Թերելն իր վոկալը գաղտնի ձայնագրեց պրոդյուսերներ Հարվի Ֆուկուայի և Ջոննի Բրիստոլի հետ, որոնք հետագայում ավելացրին Գեյի վոկալները[3]։ Երգի օրիգինալ տարբերակը՝ «Ain’t No Mountain» թեթև, պարող և ռոմանտիկ սիրային երգ էր։
1999 թվականի երգի Մարվին Գեյի և Թամի Թերելի կատարած տարբերակը մտավ Գրեմմի փառքի սրահ և համարվում է Motown Records-ի պատմության ամենանշանակալից ձայնագրություններից մեկը։
Չարթ[խմբագրել | խմբագրել կոդը]
Չարթ (1967)[4] | Ամենաբարձր դիրք |
---|---|
![]() |
5 |
![]() |
19 |
![]() |
3 |
The Supremes-ի և The Temptations-ի տարբերակ[խմբագրել | խմբագրել կոդը]
1968 թվականին հատուկ Diana Ross & the Supremes Join The Temptations ալբոմի համար, The Supremes-ը և The Temptations-ը ձայնագրեցին երգի իրենց տարբերակը, որը բնօրինակին ավելի մոտ էր։
Դայանա Ռոսի տարբերակ[խմբագրել | խմբագրել կոդը]
1970-ի գարնանը՝ «Reach Out and Touch (Somebody's Hand») դեբյուտային սինգլի հաջողությունից հետո, Էշֆորդն ու Սիմփսոնը առաջարկեցին վերագրանցել «Ain't No Mountain Enough High» երգը և թողարկել այն որպես սինգլ։ Սկզբում երգչուհուն այդ գաղափարը շատ դուր չէր գալիս, բայց հեղինակներին հաջողվեց համոզել նրան։ Երգի նոր տարբերակն ավելի շատ հնչում է գոսպելի նման։ Դիանան արտասանում է երգի բառերը, ասես մի հատված կարդա Ավետարանից, նրան ուղեկցվում է Դեթրոյթի սիմֆոնիկ նվագախումբը, որպես երգչախմբային կատարողներ հանդես եկան հեղինակները, ինչպես նաև The Andantes խումբը, Ջիմի Բիվերսը, Ջո Արմսթեդը, Բրենդա Էվանսը և Բիլլի Կելվինը։
Motown Records լեյբլի սեփականատեր Բերի Գորդիին դուր չէր գալիս այն փաստը, որ երգը սկսվում է ասմունքով, ուստի հատկապես ռադիոկայանների համար երգը կտրվում էր և սկսվում երգչախմբի մուտքի պահից, միայն դրանից հետո Էշֆորդն ու Սիմփսոնը համոզեցին նրան թողարկել երգը որպես սինգլ։ Երգը հիթ դարձավ՝ հասնելով Billboard Hot 100 և R&B Songs չարթերի առաջին հորիզոնականներին։ Այս երգի կատարման համար Դիանա Ռոսը Գրեմմիի անվանակարգում է ստացել՝ «Լավագույն կին փոփ վոկալ կատարում» անվանակարգում։
Չարթ[խմբագրել | խմբագրել կոդը]
Շաբաթվա չարթեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Չարթ (1970) | Ամենաբարձր դիրք |
---|---|
![]() |
25 |
![]() |
7 |
IRMA[7] | |
![]() |
6 |
![]() |
1 |
![]() |
6 |
![]() |
1 |
![]() |
1 |
Չարթ (2018) | Ամենաբարձր դիրք |
![]() |
66 |
![]() |
1 |
Տարվա չարթեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Չարթ (1970) | Դիրք |
---|---|
![]() |
97 |
![]() |
6 |
![]() |
16 |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 ISWC-Net
- ↑ «Valerie Simpson interview; Ashford and Simpson remembered»։ Chicago Tribune
- ↑ Chin, Brian (2001). Liner notes for Marvin Gaye & Tammi Terrell: The Complete Duets. New York: Motown Records/UMG Recordings.
- ↑ Whitburn, Joel. The Billboard Book of Top 40 R&B and Hip-Hop Hits. New York, NY: Billboard Books, 2006. Print.
- ↑ «RPM Weekly (Jul 15, 1967)»։ Library and Archives Canada։ Վերցված է 2019-08-06
- ↑ «Forum - ARIA Charts: Special Occasion Charts - CHART POSITIONS PRE 1989»։ ARIA Charts։ Վերցված է 2019-08-06
- ↑ "The Irish Charts – Search Results – Ain't No Mountain High Enough". Irish Singles Chart. Ստուգվել է 6 августа 2019.
- ↑ «Diana Ross - full Official Chart History - Official Charts Company»։ Վերցված է 6 августа 2019
- ↑ [Joel Whitburn’s Top Pop Singles 1955—2002]
- ↑ 10,0 10,1 «1969: The Top 100 Soul/R&B Singles»։ Rate Your Music։ Արխիվացված է օրիգինալից November 12, 2016-ին։ Վերցված է 2016-09-30
- ↑ «CASH BOX Top 100 Singles / Week ending SEPTEMBER 26, 1970»։ Արխիվացված է օրիգինալից January 13, 2016-ին։ Վերցված է 2016-05-27
- ↑ «InfoDisc : Les Tubes de chaque Artiste commençant par R»։ Վերցված է 2020-06-02
- ↑ «Item Display - RPM - Library and Archives Canada»։ collectionscanada.gc.ca
- ↑ «Top 100 Hits of 1970/Top 100 Songs of 1970»։ Musicoutfitters.com։ Վերցված է 2016-09-30