A321-ի ավիավթար Սինայի թերակղզում
Ընդհանուր տեղեկություններ | |
---|---|
Տեսակ | Ավիավթար |
Թվական | Հոկտեմբերի 31, 2015 |
Ժամանակ | 06:13 (տեղական ժամանակով) 07:15 (մոսկովյան ժամանակով) |
Պատճառ | Դեռևս անորոշ պատճառներով, հետաքննության մեջ |
Վայր | Հյուսիսային Սինայ, , Եգիպտոս |
Չվերթ | 7K-9268[1] |
Թռիչքի վայր | «Շարմ էլ Շեյխ», Սինայի թերակղզի, ԵԱՀ |
Վերջնական կետ | «Պուլկովո» օդոնավակայան, Սանկտ Պետերբուրգ, ՌԴ |
Զոհվածներ | 217[2][3] |
Aviation Safety Network ID | 20151031-0 |
Օդանավ | |
Մոդել | Airbus A321-200[4] |
Ավիաընկերություն | Metrojet |
Կողային համար | EI-ETJ |
Անձնակազմ | 7 |
Կենդանի մնացած | 0 |
Kogalymavia Flight 9268 Վիքիպահեստում |
Kogalymavia թռիչք 9268 (KGL 9268 կամ 7K-9268), ռուսական «Կոգալիմավիա» ավիաընկերության կողմից իրականացվող միջազգային չարտերային ուղևորատար չվերթ[5], որը 2015 թվականի հոկտեմբերի 31-ին ժամը 4:12 UTC (7:12 Մոսկվայի ժամանակով) Շարմ էլ-Շեյխի օդանավակայանից (Եգիպտոս) ուղևորվել է դեպի Պուլկովո օդանավակայան (Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), ընկել է կենտրոնական Սինայի մոտ[6]՝ օդ բարձրանալուց ընդամենը 23 րոպե անց կորչելով ռադարների էկրաններից[7]։ Airbus A321-231 օդանավը փոխադրում էր 217 ուղևոր և անձնակազմի յոթ անդամներին[8][9]։ Ուղևորներից 214-ը ռուսներ էին, երեքը՝ ուկրաինացի, հիմնականում՝ զբոսաշրջիկներ[10]։
Զոհվածների նման ցուցանիշով պատահարը համարվում է Եգիպտոսի օդային տիրույթում գրանցված ամենամահացու ավիավթարը։
Օդանավը
[խմբագրել | խմբագրել կոդը]«Airbus A321-231»[11] վարձակալված էր Դուբլինում գործող AerCap ընկերությունից և վթարի պահին 18 տարեկան էր։ 1997 թվականի մայիսին օդանավը հանձնվել էր Middle East Airlines ավիաընկերությանը։ Այնուհետ այն ծառայել է Onur Air ավիաընկերությանը և շատ ուրիշ ընկերությունների, ինչպիսին է Saudia-ն, մինչև Kolavia ընկերությունը ձեռք բերեց օդանավը 2012 թվականի մայիսին, այնուհետ փոխանցեց Metrojet-ին։ Օդանավը սնուցվում էր երկու IAE V2533 շարժիչների օգնությամբ և հարմարեցված էր փոխադրելու 220 ուղևոր[12][13]։
2001 թվականի նոյեմբերի 16-ին, Middle East Airlines ավիաընկերությանը ծառայելու ընթացքում, օդանավը Կահիրեում վայրէջք կատարելիս պոչի վնասվածք է ստացել։ Այնուհետ օդանավը վերանորոգվել է և 2002 թվականից շարունակել է ծառայելլ MEA ավիաընկերությանը[14]։
Ուղևորներ և անձնակազմի անդամներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Օդանավում գտնվողներ | |||
---|---|---|---|
Քաղաքացիություն | Ուղևորներ | Անձնակազմ | Ընդհանուր |
Ռուսաստան | 212 | 7 | 219 |
Ուկրաինա | 4 | 0 | 4 |
Բելառուս | 1 | 0 | 1 |
Ընդհանուր | 217 | 7 | 224 |
Ինքնաթիռը շահագործվում էր Ռուսաստանի անձնակազմի կողմից։
Ինքնաթիռի առաջին հրամանատար - Նեմով Վալերիյ Յուրեվիչ։ Օդում անցկացրել է ավելի քան 12 000 ժամ, որից 3860 ժամ անցկացրել է Airbus A321 օդանավում։ Ինքնաթիռի երկրորդ հրամանատար - Տրուխաչյով Սերգեյ Ստանիսլավովիչ։
Ինքնաթիռում կար հինգ ուղեկցորդ՝
- Բելոմեստնով Անդրեյ Վիտալևիչ
- Օլարու Իրինա Դմիտրիևնա
- Սվիրիդով Ստանիսլավ Վասիլեևիչ
- Ֆիլիմինով Ալեքսեյ Անդրեևիչ
Ըստ Դաշնային օդային տրանսպորտի գործակալության՝ ինքնաթիռում կար 192 չափահաս ուղևոր և 25 երեխա։
Վթարը
[խմբագրել | խմբագրել կոդը]9268 չվերթը Շարմ Էլ-Շեյխի օդանավակայանից օդ է բարձրացել ժամը 06:51՝ ունենալով 217 ուղևոր, որոնցից 17 երեխաներ[17], և անձնակազմի յոթ անդամներ։ Ըստ Ռուսաստանի դեսպանության հաղորդագրության՝ բոլոր ուղևորները ռուսներ էին[18]։ Օդանավը չի կարողացել կապ հաստատել Կիպրոսի օդային վերահսկողության ծառայության հետ 23 րոպե անց[19]։
Հետագա իրադարձություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Emirates Airline, Air France-KLM, Lufthansa և Flydubai ավիաընկերությունները դադարեցրել են թռիչքներ իրականացնել Սինայի թերակղզու տարածքում։
Արձագանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր ցավակցությունն է հայտնել զոհերի հարազատներին։ Վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, վթարի հետ կապված, խնդրել է Եգիպտոսում ձևավորել պետական հանձնաժողով։
The Daily Mail պարբերականը տեսանյութ է հրապարակել, որում իբրև պատկերված է ռուսական օդանավը՝ Իսլամական պետության հարվածից հետո, սակայն պարբերականի ընդգծմամբ՝ տեսանյութը ցածր որակի էր և հնարավոր չէր պարզել՝ որքանով է Իսլամական պետության տարածած տեղեկությունը համապատասխանում իրականությանը[20]։
ԱՄՆ ազգային հետախուզության ղեկավար Ջեյմս Քլեփերի խոսքերով «քիչ հավանական» է, որ «Իսլամական պետության» ահաբեկիչները կարող էին նման հարձակում իրագործել։ Միևնույն ժամանակ նշել է, որ չի բացառում այդ տարբերակը[20]։
«Կոգալիմավիա» ավիաընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Սնագովսկիի կարծիքով А321 ինքնաթիռը կործանվել է արտաքին միջամտության հետևանքով։ Նրա հաղորդմամբ А321 ինքնաթիռի երկու շարժիչները հոկտեմբերի 26-ին ենթարկվել են փորձաքննության և որևէ խնդիր չի հայտնաբերվել[21]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Расписание рейсов» (ռուսերեն). Аэропорт Пулково (Санкт-Петербург). 2015 թ․ հոկտեմբերի 31. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ «Russian passenger plane crashes in Egypt's Sinai, country's Prime Minister says». cnn. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ «Եգիպտոսում կործանված ռուսական ինքնաթիռի բոլոր ուղևորները զոհվել են». «Արմենպրես». Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ http://www.airbus.com/crisis/
- ↑ «Technical issues before losing contact: Putin sends rescue teams to wreckage of Russian airliner 'split in two' with 224 on board». South China Morning Post. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ «Crash: Metrojet A321 over Sinai on Oct 31st 2015, disappeared from radar in climb over Sinai». The Aviation Herald.
- ↑ Սև արկղերի ձայնագրություն
- ↑ Sawer, Patrick (2015 թ․ հոկտեմբերի 31). «Russian airliner crashes in Egypt's Sinai peninsula with 219 or 224 people on board». The Daily Telegraph. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ "Russian passenger plane crashes in Egypt's Sinai, country's Prime Minister says". cnn.
- ↑ «LifeNews publishes a list of the missing passengers of the liner». LifeNews. 2015 թ․ հոկտեմբերի 31.
- ↑ Օդանավի պատմություն
- ↑ «EI-ETJ Metrojet Airbus A321-231 - cn 663». planespotters.net. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ Lin Noueihed (2015 թ․ հոկտեմբերի 31). «Flight 7K9268 plane crash: Russian passenger jet with 224 people on board 'has crashed over Egypt'». Mirror.
- ↑ Օդանավը 2002 թվականից շարունակել է ծառայելլ MEA ավիաընկերությանը
- ↑ ««Все формы предполетного технического обслуживания выполнены своевременно и в полном объеме»». Коммерсантъ. 2015 թ․ հոկտեմբերի 31. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ «По предварительным данным Посольства в Египте, среди погибших при катастрофе российского авиалайнера один гражданин Беларуси». МИД Беларуси. 2015 թ․ հոկտեմբերի 31. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ Jessica Best (2015 թ․ հոկտեմբերի 31). «Egypt plane crash: Live updates as Russian passenger jet carrying 224 people crashes in Central Sinai». Mirror.
- ↑ Jessica Elgot. «Russian passenger plane crashes in Egypt's Sinai - latest». The Guardian. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ «Russian airliner crashes in central Sinai - Egyptian PM». BBC News. 2015 թ․ հոկտեմբերի 31. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ 20,0 20,1 «ԱՄՆ հետախուզությունը ԻՊ-ի` Եգիպտոսում А321 օդանավի վթարին ներգրավվածության «անմիջական ապացույցներ» չի տեսնում». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 2-ին.
- ↑ ««Կոգալիմավիա»-ում համոզված են, որ ռուսական ինքնաթիռը կործանվել է արտաքին գործոնների ազդեցության հետևանքով». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 2-ին.