ACMAT «Բաստիոն»

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ACMAT «Բաստիոն»
Հիմնական տվյալներ
Դասակարգտրանսպորտային միջոցի մոդել և զենքի մոդել
ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
ԱրտադրողArquus?[1][2][3][…] և Mack Trucks?[1][2][3][…]

ACMAT «Բաստիոն»․ ժամանակակից բազմակի օգտագործման զրահափոխադրիչ, որն արտադրում է ֆրանսիական ACMAT ընկերությունը։

«Բաստիոնը» առաքվել է Աֆրիկա, Մերձավոր Արևելք և Հյուսիսային Ամերիկա[4]։ Հյուսիսային Ամերիկայի և Օվկիանիայի գնորդների համար «Բաստիոնը» հասանելի էր Mack Defense ավտոմոբիլաշին ընկերության միջոցով[5][6]։ 2021 թվականի դրությամբ Բաստիոնը արտադրում է AM General ընկերությունը[7]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Բաստիոնում» օգտագործվում է ACMAT VLRA ամենագնաց բազմաֆունկցիոնալ մարտավարական մեքենայի շասսին։

Մեքենան առաջին անգամ ներկայացվել է Մեծ Բրիտանիայում 2010 թվականին DSEI զենքի ցուցահանդեսում։ «Բաստիոնը» ստեղծվել է հիմնականում Աֆրիկայում գործող ֆրանսիական հատուկ ջոկատայինների համար և համապատասխանում է Եվրոպայի, Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի զինված ուժերի բոլոր պահանջներին։ «Բաստիոնը» կարող է օգտագործվել նաև գիշերային ժամերին[8]։

2015 թվականին ԱՄՆ պաշտպանության նախարարությունը գնել է ԱՄՆ-ի Mack Trucks ընկերության արտադրած 62 «Բաստիոն» զրահափոխադրիչներ[9]։ 2018 թվականին ACMAT-ի սեփականատեր Arquus ընկերությունը պայմանագիր է կնքել AM General-ի հետ և առաջարկել Բաստիոնը որպես զրահապատ շտապօգնություն մեքենա ԱՄՆ բանակի համար[10]։

2023 թվականի հունվարի սկզբին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է Ուկրաինային «Բաստիոններ» փոխանցելու մասին[11], բայց զրահատեխնիկայի առաջին խմբաքանակը Ֆրանսիան Ուկրաինայի փոխարեն առաքել է Հայաստան[12]։

Վերափոխություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Բաստիոն» APC-ն զրահափոխադրիչի հիմնական տարբերակն է։ Նախատեսված է հատուկ նշանակության ջոկատի 5 հոգանոց խումբ տեղափոխելու համար։ Տանիքի վրա հնարավոր է տեղադրել 12,7 մմ գնդացիրով կամ մարտական մոդուլով հեռակառավարվող աշտարակ։ Բացի այդ, նույն դիրքերում հնարավոր է տեղադրել HK GMG տիպի 40 մմ տրամաչափի երեք նռնականետ (երկուսը հետևում, մեկը՝ առջևում) կամ MG3 տիպի 37,62 տրամաչափի գնդացիր։ Մեքենան ունի հակաականային պաշտպանություն։
  • «Բաստիոն» Patsas (PAtrouille SAS) զրահափոխադրիչ է, որը մշակվել է 2012 թվականին հատուկ նշանակության ուժերի համար։ Նախատեսված է հատուկ նշանակության ջոկատի 5 հոգանոց խումբ տեղափոխելու համար, տանիքին տեղադրված է 7,62 մմ գնդացիր։ Մեքենայի ընդհանուր քաշը կրճատվել է մինչև 10 տոննա։ PATSAS-ը կարող է օդային փոխադրվել CH-47 Chinook ուղղաթիռով կամ C-130 Hercules, C-160 կամ A400M ռազմատրանսպորտային ինքնաթիռով[13]։
  • «Բաստիոն» HM (High Mobility) - զրահատրանսպորտային մեքենա մինչև 340 ձիաուժ հզորացված շարժիչով և անկախ կախոցով՝ շարժունակության բարձրացման համար[14]։
    • «Բաստիոն» Fortress-ը «Բաստիոն» HM-ի տարբերակն է։ «Բաստիոն» HM-ի նման նույնպես ունի է 340 ձիաուժ հզորությամբ շարժիչ և անկախ կախոց[15]։
  • «Բաստիոն» APC Extreme Mobility-ը զրահափոխադրիչ է, որը կարող է տեղավորել մինչև 8 հատուկ ջոկատայինների։ Ունի 320 ձիաուժ հզորությամբ դիզելային շարժիչ և երկու 150 լիտրանոց վառելիքի բաք։ Բացի այդ ունի հիդրոուժեղարարով ղեկ, հանգույցային փոխանցման տուփ, ինքնաարգելափակվող դիֆերենցիալ։ Արգելակման համակարգը սառեցվում է օդով։ Առջևի առանցքի վրա տեղադրված է Հակաշրջափակիչ արգելակային համակարգ (ABS) և ըստ ցանկության կարող է տեղադրվել հետևի մասում։ Մեքենան համալրված է Michelin 365/80R 20 XZL չորս անվադողերով, որոնք թույլ են տալիս հաղթահարել ջրային խոչընդոտները մինչև 1 մետր խորությամբ։ Առաջին անգամ թողարկվել է 2012 թվականին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://web.archive.org/web/20190110073648/http://j7dw4xlk473roufa2qi1siiq-wpengine.netdna-ssl.com/wp-content/uploads/2018/06/Cameroons-Bastion-APCs-now-in-action.pdf
  2. 2,0 2,1 https://web.archive.org/web/20171022193517/http://www.mackdefense.com/products/
  3. 3,0 3,1 https://web.archive.org/web/20211003132654/https://www.amgeneral.com/what-we-do/platforms-automotive-systems/vehicle-lineup/bastion-by-am-general/
  4. «MACK Bastion.PDF» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2022 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 4-ին.
  5. https://sotatalousseura-fi-bin.directo.fi/@Bin/a6669c15439b7a5fc3ddc07326e47b1c/1571276489/application/pdf/177947/Volvo(չաշխատող հղում) Trucks presentation Sotataloudellinen seura 25112013.pdf
  6. «MACK Bastion.PDF» (PDF).
  7. «Bastion by AM General». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 15-ին.
  8. «Bastion Patsas Light Wheeled Armoured Vehicle, France». 2015 թ․ փետրվարի 4. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 4-ին.
  9. «MACK Bastion.PDF» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2022 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 4-ին.
  10. Lagneau, Laurent (2018 թ․ հոկտեմբերի 8). «Le groupe français ARQUUS s'allie avec AM General pour tenter d'imposer son blindé Bastion aux États-Unis». Zone Militaire (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 5-ին.
  11. «Макрон пообещал Зеленскому колесные танки AMX-10 RC и бронемашины Bastion». 2023. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 4-ին.
  12. «Bastion զրահատեխնիկայի առաջին խմբաքանակը Ֆրանսիան Ուկրաինայի փոխարեն առաքել է Հայաստան». Radar.am. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 14-ին.
  13. Lagneau, Laurent (2013 թ․ փետրվարի 19). «Les forces armées tchadiennes ont reçu leurs premiers véhicules blindés Bastion Patsas». Zone Militaire (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 5-ին.
  14. «RTD élargit sa gamme Bastion». forcesoperations.com (ֆրանսերեն). 2014 թ․ հունիսի 16. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 9-ին.
  15. «Fortress». arquus-defense.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 9-ին.