Հակաշրջափակիչ արգելակային համակարգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հակաշրջափակիչ արգելակային համակարգ կամ արգելակային հակաբլոկավորման համակարգ (anti-lock braking system կամ ABS), իրենից ներկայացնում է արգելակման ժամանակ տրանսպորտային միջոցի անիվների բլոկավորումը կանխարգելող համակարգ։ Համակարգի հիմնական իմաստն այն է, որպեսզի կանխարգելի կտրուկ արգելակման դեպքում մեքենայի անկառավարելիությունը և սահքը։ Ներկայումս հակաբլոկավորման համակարգը հանդիսանում է բավականին բարդ արգելակման էլեկտրոնային համակարգի մաս, որն ներառում է հակատեղապտուտային համակարգ, կայունության էլեկտրոնային հսկման համակարգ, ինչպես նաև արագ արգելակման դեպքում օգնության համակարգ։