90 մմ/50 մոդել 1938/1939

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
90 մմ/50 մոդել 1938/1939
Տեսակզենքի մոդել
Ենթատեսակզենիթային թնդանոթ, Ծովային հրետանի և rifled breech loader?
Երկիր Իտալիա
ԱրտադրողAnsaldo և OTO Melara

90 mm/50 Mod. 1938/1939, 90 մմ տրամաչափով նավային զենիթային հրետանային թնդանոթ, որը մշակվել ու արտադրվել է Իտալիայում։ Ներառված է եղել Իտալիայի թագավորական ռազմածովային ուժերի սպառազինության մեջ։ Նախագծվել է Ansaldo ընկերության կողմից, ինչպես նաև արտոնագրով արտադրվել է OTO ընկերության կողմից։ Մոդելների տարբերությունները եղել են աննշան։ Եղել է իտալական նավատորմի ամենակատարյալ զենիթային թնդանոթը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Օգտագործվել է «Անդրեա Դորիա» և «Լիտորիո» տիպի գծանավերի վրա[1]։ Ընդհանուր առմամբ եղել է ոչ բավականաչափ արդյունավետ որպես գծանավերի հակաօդային պաշտպանության միջոց։ Այդ թնդանոթի հիման վրա մշակվել է 90-մմ/53 զենիթային թնդանոթը ցամաքային զորքերի և հակաօդային պաշտպանության զորամասերի համար, որը սպառազինության կազմում ներառված է եղել մինչև 1950-ական թվականների սկիզբը։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

90-միլիմետրանոց զենիթային թնդանոթը մշակվել է Ansaldo ընկերության կողմից 1930-ական թվականների վերջին, որպեսզի այն փոխարինի նավատորմի 100 mm/47 OTO Mod. 1928 միջին տրամաչափի ստանդարտ զենիթային թնդանոթին, որն արդեն չէր համապատասխանում ժամանակի պահանջներին, հատկապես արագաձգության և նշանառությամբ արագության տեսանկյունից։ Թնդանոթի առաջին նմուշները պատրաստ են եղել 1938 թվականին և նույն թվականին տեղադրվել են «Սան Ջորջիո» զրահակիր հածանավը։ Փորձարկումն անցել է լիովին բավարար, և որոշվել է այդ թնդանոթները տեղադրել «Անդրեա Դորիա» արդիականացված գծանավերի ու «Լիտորիո» նոր գծանավերի վրա։ Դրանից բացի մտադրություն է եղել այդ թնդանոթներով զինել պլանավորված «Կոնստանցո Չիանո» տիպի թեթև գծանավերը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Campbell J. Naval weapons of World War Two. — Annapolis, Maryland: Naval Institute Press, 1985. — P. 342. — ISBN 0-87021-459-4

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Малов А., Патянин С. Суперлинкоры Муссолини. Главные неудачники Второй мировой. — М.: «Яуза», «Коллекция». ЭКСМО, 2010. — ISBN 978-5-699-39675-7
  • Campbell J. Naval weapons of World War Two. — Annapolis, Maryland: Naval Institute Press, 1985. — ISBN 0-87021-459-4

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

90 mm/50 Model 1939