Հրետանային զենք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
85 մմ-անոց բարձրակետային թնդանոթ

Հրետանային զենք, հրազենի տեսակ՝ զորքերին անմիջական կրակային աջակցություն ցույց տալու համար։

Հրետանային զենքը նախատեսված է հակառակորդի հրթիռամիջուկային տակտիկական զենքի դեմ պայքարի, կենդանի ուժի և կրակային միջոցների ոչնչացման ու ճնշման, տանկերի ու շարժական զրահապատ այլ մարտական միջոցների (ինքնաթիռներ, ուղղաթիռներ և այլն) դեմ պայքարի և ցամաքում, ծովում ու օդում մարտական այլ խնդիրներ կատարելու համար։ Հրետանային զենքը հզոր ջերմային մեքենա է, որում օգտագործվում է վառոդային գազերի (ճնշումը՝ 3000—4000 կԳ/սմ2, ջերմաստիճանը՝ մինչև 3000 °C) էներգիան։ Հրետանային զենքը լինում է վերգետնյա, ավիացիոն, առափնյա և նավային։ Ըստ արկին սկզբնական արագության հաղորդման եղանակի տարբերում են փողային և ռեակտիվ, իսկ ըստ փողանցքի կառուցվածքի՝ ակոսավոր և հարթափող հրետանային զենքեր։ Ըստ տեղաշարժման եղանակի լինում են բուքսիրային, ինքնաշարժ (շարժիչով սարքավորված), ինքնագնաց (թրթուրավոր կամ անվավոր անվաշրջանակով), տանկային և այլ հրետանային զենքեր։ Դրանց տեսակներից են թնդանոթը, հաուբիցը, ականանետը, անետգլորք հրանոթը, ռեակտիվ համակարգերը և այլն։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 629