4Ten

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
4Ten
Ժանրերքեյ փոփ
Գործունեություն2014
ԼեյբլJungle Entertainment
 4Ten Վիքիպահեստում

4Ten (կորեերեն՝ 포텐, ավելի վաղ հայտնի էր որպես POTEN), սովորաբար ելույթներ է ունենում 4TEN անվան ներքո, հարավկորեական խումբ, որը ձևավորվել է 2014 թվականին Jungle Entertainment ընկերության շնորհիվ։ Ներկայիս դրությամբ խումբը բաղկացած է 4 հոգուց՝ Հիջի, Հեջին, Հեո և Յու։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Խումբը դեբյուտել է 2014 թվականին 4TEN անվան ներքո։ Անվանումը ծագել է «պոտենցիալ» բառից։

2015 թվականին խումբը փոխեց իր անվանումը՝ դարձնելով POTEN, այն բանից հետո, երբ թիմում ևս մեկ մասնակից ավելացավ, դարձան 5։ Նոր անվանումը նույնպես նշանակել է այն, ինչ առաջինը։ Ավելի ուշ, խմբի մասնակիցներից մեկի հեռանալուց հետո, նրանք կրկին սկսեցին հանդես գալ 4TEN անվան ներքո։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 — 15: Դեբյուտ Tornado-ի և Why- հետ, կազմի փոփոխությունները և Go Easy-ն[խմբագրել | խմբագրել կոդը]

4Ten-ը 2014 թվականի օգոստոսի 26-ին թողարկեց իր առաջին սինգլը։ Երկու օր անց՝ օգոստոսի 28-ին, խումբը պաշտոնապես դեբյուտեց M! Countdown-ում։

4Ten-ը 2015 թվականի հունվարի 5-ին թողարկել է իր երկրորդ սինգլը։ Տեսահոլովակը նկարահանվել է Նյու Յորքում։

Հունիսի 19-ին Jungle Entertainment հայտարարեց Տեմի և Էջիի՝ խմբից հեռանալու մասին, որի պատճառով ընկությունը ավելացրեց ևս 3 մասնակցի՝ Հեյոյին, Յունին և Հեջոնին։ Խումբը նաև փոխեց իր անվանումը՝ դարձնելով այն Poten, և 2015 թվականի հուլիսի 3-ին թողարկել իրենց երրորդ սինգլը՝ Go Easy:

2016: Հեջոնի հեռանալը, Jack of All Trades, Յունի օպերացիան[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի սկզբին խմբի անդամներից մեկը՝ Հեջոնը, հեռացավ խմբից, այդ իսկ պատճառով խումբը շարունակեց հանդես գալ 4TEN անվան ներքո։ Փետրվարի 23-ին թողարկվեց խմբի առաջին մինի-ալբոմը՝ 4Ten Jack of All Trades: Այդ նույն օրը նրանք վերադարձան SBS 'The Show:

Սեպտեմբերի 11-ին Յուն ձեռագիր նամակի միջոցով հայտարարեց իր երկրպագուներին, որ նա պետք է վիրահատվի, և դա էր պատճառը, որ նրա վերադարձը հետաձգվեց։ Նա պարզաբանեց, որ տառապում է պարանոցի ցավից։ Վիրահատությունը պլանավորվել էր անցկացվեր սեպտեմբերի 19-ին, բայց հետաձգվեց։ Նա վիրահատվեց սեպտեմբերի 27-ին։ Վիրահատությունը բարեհաջող ավարտվեց, և Յունը վերականգնվեց առանց բարդությունների։

Դիսկագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

EPs[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Jack of All Trades (2016)

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Տարի Հորիզոնական Վաճառք Ալբոմ
KOR
"Tornado" 2014
  • KOR:
Jack of All Trades
"왜 이래 (Why)" 2015
  • KOR:
"살살해 (Go Easy)"
  • KOR:
"지독하게 (Severely)" 2016
  • KOR: 5,002+

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնակցությունը տարբեր շոուներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Ամսաթիվ Ալիք Անվանում Մասնակիցներ
2014 Դեկտեմբերի 2-16 MBC Music Idol School 4TEN
Դեկտեմբերի 4 OBS Gyeongin TV Music & Movie 4TEN
2015 Փետրվարի 9 Mnet Yaman TV 4TEN
Փետրվարի 19-20 MBC Idol Star Athletics Championships Հիջի, Յոնջին
2016 Հունիսի 22 MBC Weekly Idol 4TEN

Այլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Ամսաթիվ Ալիք Անվանում Մասնակից
2015 Փետրվարի 9 Mnet Mwave [MEET & GREET] 4TEN
Փետրվարի 14 Arirang K-POPULOUS 4TEN

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.allkpop.com/article/2016/02/4ten-are-back-with-severely-mv-1st-mini-album-jack-of-all-trades
  2. http://blog.koreaboo.com/post/95748858163/4tens-tem-releases-a-short-rap-track-ahead-of Արխիվացված 2015-01-20 Wayback Machine
  3. http://www.allkpop.com/article/2014/08/new-girl-group-4ten-whirl-in-like-a-tornado-with-debut-mv
  4. http://www.allkpop.com/article/2015/06/4ten-rename-themselves-poten-reveal-3-new-members
  5. http://www.bntnews.co.uk/app/news.php?nid=12832 Արխիվացված 2016-03-04 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «4Ten» հոդվածին։