3%
Ժանր | գիտական ֆանտաստիկա հեռուստատեսությունում |
---|---|
Երկիր | ![]() |
Լեզու | պորտուգալերեն |
Ռեժիսոր | Սեսար Չառլոնե |
Գլխավոր դերերում | Bianca Comparato? |
Գործադիր պրոդյուսեր | Սեսար Չառլոնե |
Նկարահանման վայր | Սան Պաուլո |
Եթերաշրջանների քանակ | 4 |
Սերիաների քանակ | 26 |
Էկրաններին է | նոյեմբերի 25, 2016[1]-ից |
Հեռուստաալիք | Նեթֆլիքս |
Դիստրիբյուտոր | Նեթֆլիքս |
Պաշտոնական կայքէջ |
«3%», թրիլեր-անտիուտոպիա ժանրի բրազիլական հեռուստասերիալ՝ ստեղծված Պեդրո Ագիլերոյի կողմից։ Գլխավոր դերերը կատարում են Բյանկա Կոմպարատուն և Ջոան Միգելը[2]։ Շոուն հիմնված է 2009 թվականի պիլոտային էպիզոդի վրա[3] և Նեթֆլիքսի առաջին օրիգինալ պորտուգալալեզու հեռուստասերիալն է՝ իսպանալեզու «Ագռավների ակումբը» սերիալից հետո[4] երկրորդ ոչ անգլերենը։ Նեթֆլիքսը պատվիրել է ութ էպիզոդներից կազմված առաջին եթերաշրջանը, որը համացանցում հասանելի է դարձել 2016 թվականի նոյեմբերի 25-ին[5][6]։ Սերիալը նկարահանվել է Սան Պաուլոյի «Արենա Կոիրինթիանս» ֆուտբոլային մարզադաշտի տարածքում։
Սեսար Չարլոնեն, որ «Օսկարի» է ներկայացվել Լավագույն օպերատորական աշխատանք անվանակարգում «Աստծու քաղաք» ֆիլմի համար, եղել է հեռուստասերիալի ռեժիսորը Դիանա Ջիանենչիի, Դենի Լիբարդի և Ջոգատա Կրեմայի հետ։ Տյագո Մելոն ստանձնել է գործադիր պրոդյուսերի դերը[2]։
2016 թվականի դեկտեմբերի 4-ին հեռուստասերիալը երկարացրին մինչև երկրորդ եթերաշրջան, որը թողարկվեց 2017 թվականին[7]։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Հեռուստասերիալի սյուժեն զարգանում է ապագայում, որտեղ աշխարհը բաժանված է երկու մասի. «Ծովափին» առաջընթաց է և բարգավաճում, իսկ «Մայրցամաքում»՝ աղքատություն և թշվառություն։ 20 տարին բոլորած յուրաքանչյուր երիտասարդի հնարավորություն է տրվում՝ «Գործընթացն» անցնելով, տեղափոխվել «Ծովափ», բայց միայն երեք տոկոսին է դա հաջողվում[8]։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բյանկա Կոմպարատու` Միշել Սանտանա
- Ջոան Միգել` Իեզիքիել
- Միշել Գոմես` Ֆերնարդո Քարվալո
- Վանեսա Օլիվերա` Ջոանա Քոելո
- Վիվիան Պորտո` Էլին
- Ռոդոլֆո Վալենտե` Ռաֆայել Մորեար
- Ռաֆայել Լոզանյո` Մարկո Ալվարես
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Fernsehserien.de (գերմ.)
- ↑ 2,0 2,1 Diniz Aline (մարտի 11, 2016)։ «3% | Primeira série original brasileira da Netflix começa a ser filmada»։ Omelete։ Universo Online։ Վերցված է սեպտեմբերի 6, 2016
- ↑ Mesquita Marcelo։ «Ministério da Cultura - MinC » Resultado do FICTV/Mais Cultura»։ thacker.diraol.eng.br։ Վերցված է 2016-12-06
- ↑ Cox Jamieson (օգոստոսի 5, 2015)։ «Netflix's newest original series is a dystopian thriller in Brazil»։ The Verge։ Վերցված է հունվարի 25, 2016
- ↑ Netflix Brasil Facebook page.
- ↑ Vaquer Gabriel (սեպտեմբերի 5, 2016)։ «Netflix anuncia estreia de série brasileira "3%" para novembro»։ NaTelinha (Portuguese)։ Universo Online։ Վերցված է սեպտեմբերի 6, 2016
- ↑ «O Maralto espera por você. #3porcento - 3% - 3 por cento | Facebook»։ www.facebook.com։ Վերցված է 2016-12-07
- ↑ Littleton, Cynthia (2015-08-05). "Netflix Orders Brazilian Drama Series ‘3%’" Variety.com. Retrieved 2016-01-04.
|