1944 (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1944
էստ․՝ 1944
Ֆիլմի շապիկ
Երկիր Էստոնիա
 Ֆինլանդիա
Ժանրռազմական ֆիլմ
Թվական2015
Լեզուէստոներեն
ՌեժիսորԷլմո Նյուգանեն[1]
ՊրոդյուսերՄարիա Ավդջուշկո
Իլկա Մատիլա
Քրիստիան Ռահու
Քրիստիան Տասկա
Սցենարի հեղինակԼեո Կուննաս[2]
ԴերակատարներՄարտ Պիուս, Kaspar Velberg?, Kristjan Üksküla?, Maiken Schmidt?, Gert Raudsep? և Hendrik Toompere Jr. Jr.?
ԵրաժշտությունՋակ Ջուրիսոն
ԿինոընկերությունTaska Film
Տևողություն100 րոպե
Բյուջե1 500 000 €[3]

1944, 2015 թվականի Էստոնական ռազմական ֆիլմ, նկարահանված՝ Էլմո Նյուգանենի կողմից։ Ֆիլմի պրեմիերան եղել է 2015 թվականի փետրվարին Գերմանիայի Բեռլին քաղաքում, որտեղ այն ցուցադրվել է ավելի վաղ, քան Էստոնիայում[4] և մյուս հյուսիսային եվրոպական երկրներում։ Օսկարի 88-րդ մրցանակաբաշխությանը այն հաղթող է ճանաչվել «լավագույն օտարալեզու ֆիլմի համար» անվանակարգում[5]։

Ֆիլմը սկսվում է 1944 թվականին Թանենբերգի ճակատամարտում (1944 թվական հուլիսի 25 - օգոստոսի 10) այնուհետև Թեհմուրադի ճակատամարտում՝ Սուրվիա թերակղզում (1944 թվական հոկտեմբեր - նոյեմբեր), ցուցադրվել է Էստոնացի զինվորների աչքերով, ովքեր պետք է ընտրեին տարբեր մասեր և պայքարեն իրենց երիտասարդ հայրենակիցների դեմ։ Տարբերակները պետք է ընտրվեին ոչ միայն զինվորների կողմից, այլ նաև իրենց սիրված մարդկանց կողմից։

Ֆիլմը ավելի շատ կենտրոնացված է պատեկարզմի համատեքստում անձի, քան հենց պատերազմի վրա, և ցույց է տալիս պատերազմը երկու պատկերներով՝ Էստոնացիներից նրանք ովքեր գտնվում են կարմիր բանակում և նրանք, ովքեր գտնվում են Գերմանական բանակում։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կասպար Վելբերգ — Կառլ Տամմիկ
  • Քրիստիան Յուկսյուկա — Յուրի Յոգի
  • Մայքեն Շմիդ — Այնո Տամմիկ, Կառլի քույրը
  • Գերդ Ռաուդսեպ — Անտս Սարաեստե
  • Աին Մյաետոս — Էվալդ Վիրես
  • Մերտ Պի և Պրիտ Պի — Կար եղբայրներ
  • Հենդրիկ Տոմպերե — Քրիստիան Պոդեր
  • Քրիստիան Սավր — Աբրահամ Ջոֆֆ
  • Ռայն Սիմուլ — Պրոխեր Սեդով]]
  • Մարթին Միլլ — Ալֆրեդ Տուլլ

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի առաջին մասի նկարահանումը տևել է 2013 թվականի հոկտեմբերից մինչև 2014 թվականի Զատկի հանգիստը։ Հետո այն շարունակվել է 2014 թվականի ամռանը, երբ նկարահանումները նորից տեղի ունեցան Սինիմաեդ բլուրնենրում[6]։

Ֆիլմը ֆինանսավորվել է Էստոնիայի կինոինստիտուտի, Էստոնիայի պաշտպանության նախարարության, Էստոնիայի մշակութային հիմնադրամի և անհատական նվիրաբերությունների կողմից[7]։

Արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

IMDb բրիտանական արձագանքների կայքում «1944» ֆիլմը քվեարկած 1,005 օգտատերերի կողմից ունեցել է 7,5/10 արդյունք[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.imdb.com/title/tt3213684
  2. «Taska Film 1944 on Facebook: Page Info». Վերցված է 2015 թ․ հունիսի 30-ին.
  3. http://variety.com/2015/film/global/eyewell-acquires-epic-war-drama-1944-1201415130/
  4. «news.err.ee: Year's most anticipated feature film premieres in Tallinn». Վերցված է 2015 թ․ հուլիսի 2-ին.
  5. Holdsworth, Nick (2015 թ․ սեպտեմբերի 14). «Oscars: Estonia Nominates '1944' for Foreign-Language Category». The Hollywood Reporter. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 14-ին.
  6. «Elmo Nüganen's new film, "1944" is a delicate topic». Վերցված է 2015 թ․ հուլիսի 2-ին.
  7. «Record Opening Week for "1944"!». Վերցված է 2015 թ․ հուլիսի 8-ին.
  8. «1944 Ratings». IMDb. Վերցված է 2015 թ․ հուլիսի 8-ին.