Jump to content

1928 թվականի Լիխտենշտայնի յուրացումների սկանդալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

1928 թվականի Լիխտենշտայնի յուրացումների սկանդալը սկանդալ էր Քրիստոնեա-սոցիալական ժողովրդական կուսակցության ղեկավար անդամների հետ, որտեղ պարզվել է, որ նրանք յուրացրել են Լիխտենշտայնի ազգային բանկի միջոցները տարբեր սպեկուլյատիվ գործարքների համար։ Սկանդալը ստիպել է Գուստավ Շադլերի կառավարությանը հրաժարական տալ և արտահերթ ընտրություններ նշանակել[1]։

Սկանդալի գլխավոր մասնակից համարվող Անտոն Ուոլսերը

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1926 թվականից սկսած Քրիստոնեա-սոցիալական ժողովրդական կուսակցության ղեկավար անդամներ Ֆրանց Թոնին, Անտոն Ուալսերը, Նիկո Բեկը և Ռուդոլֆ Կարբոնը յուրացրել են Լիխտենշտայնի ազգային բանկի միջոցները տարբեր սպեկուլյատիվ գործարքների համար[1]։ Սա ներառում էր դասի վիճակախաղի ընդլայնումը Լիխտեյնշտայնում և Ռումինիայում, որը վարել է Վալսերը և ունեցել Լիխտենշտայնի Լանդտագի նախագահ Վիլհելմ Բեկի օրինական ներկայացուցչությունը, ով նաև բանկի տնօրենների խորհրդի նախագահն է եղել[2][3]։ Ծրագիրը խոստանում էր բարձր եկամուտ և զբաղվածություն Լիխտենշտայնի համար, թեև վիճելի էր ինչպես Լիխտենշտայնի Լանդտագի, այնպես էլ ընդհանուր բնակչության շրջանում[2]։

Ձերբակալություններ և հետաքննություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1928 թվականի հունիսին Ուոլսերը, Նիկո Բեկը և Ֆրանց Թոնին ձերբակալվել են, իսկ Ռուդոլֆ Կարբոնը ձերբակալվել է 1929 թվականի հունիսին։ 1929 թվականի նոյեմբերին Վալսերը, ով գլխավոր պատասխանատուն է եղել, դատապարտվել է չորս տարվա ազատազրկման, իսկ մնացածը ՝ երեք տարվա ազատազրկման[1]։

Յոհան II-ը և Առաջադիմական Քաղաքացիական Կուսակցությունը սկանդալի համար մեղադրել են Քրիստոնեա-սոցիալական ժողովրդական կուսակցությանը և Լիխտենշտայնի վարչապետ Գուստավ Շադլերի կառավարությանը, քանի որ ձերբակալվածները կուսակցության անդամներ էին, իսկ ինքը՝ Վալսերը, կուսակցության նախագահը։ Արդյունքում, 1928 թվականի հունիսին Յոհանը ստիպել է Շադլերի կառավարությանը հրաժարական տալ, և նշանակվել են արտահերթ ընտրություններ, որոնց ընցաքում ժամանակավոր պաշտոնակատարը Լիխտենշտայնի արքայազն Ալֆրեդն է եղել[1]։ Շադլերին չեն արգելել վերընտրվել, սակայն 1928 թվականի Լիխտենշտայնի համընդհանուր ընտրությունները հանգեցրել են Առաջադիմական Քաղաքացիների կուսակցության հաղթանակին, և նրան հաջորդել է Յոզեֆ Հուպը[1][4]։  

1931 թվականին Շադլերի դեմ մեղադրանք է առաջադրվել Արդարադատության նահանգային դատարանում՝ խնայբանկի վարչակազմում վերահսկողական և ծառայողական պարտականությունները խախտելու համար[5]։ Սակայն նա արդարացվել է մասամբ այն պատճառով, որ վաղեմության ժամկետը լրացել է, և մասամբ այն պատճառով, որ պարտականությունները խախտելը կոպիտ անփութության պատճառով չի եղել[4]։ 1932 թվականին նմանատիպ մեղադրական եզրակացություն է ներկայացվել Վիլհելմ Բեկի դեմ՝ Լիխտենշտայնի ազգային բանկի տնօրենների խորհրդի վարչակազմում վերահսկիչ և պաշտոնական պարտականությունները խախտելու համար։ Դա հանգեցրել է նրան, որ 1935 թվականին նրան պարտավորեցրել են փոխհատուցել վնասները։ Թեև նա բողոքարկեց այս վճիռը, սակայն չապրեց մինչև դրա արդյունքների ստացումը[3]։

Քրիստոնեա-սոցիալական ժողովրդական կուսակցությունը կառավարության խորհրդական Պիտեր Բյուխելին մեղադրել է սկանդալին մեղսակից լինելու մեջ, սակայն նա անմիջապես հետաքննություն է պահանջել և արդարացվել բոլոր մեղադրանքներից[6][7]։

Հետևանքներ և ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոհան II-ը ստանձնել է յուրացման հետևանքով առաջացած վնասների պատասխանատվությունը և նվիրաբերել մեկ միլիոն շվեյցարական ֆրանկ։ Տնտեսության վերականգնմանն աջակցելու նպատակով տեղական համայնքները մեկ շաբաթով գրավ են դրել իրենց հողերը։ Բացի այդ, ևս երկու միլիոն ֆրանկ որպես վարկ է վերցվել Շվեյցարիայից՝ Ազգային բանկը վերակազմավորելու նպատակով՝ տարեկան երկու բյուջեին համարժեք[6]։

Քրիստոնեա-սոցիալական ժողովրդական կուսակցությունը կարծում էր, որ Յոհան II-ը անարդար է վարվել նրանց հետ և մնացել է օտարված նրանից մինչև իր թագավորության ավարտը։ Այս լարվածությունը պահպանվեց նաև նրա իրավահաջորդ Ֆրանց I-ի և իրավահաջորդ «Հայրենասիրական միություն» կուսակցության օրոք[1]։ Արքայազնի և կուսակցության միջև տարաձայնությունը չի լուծվել մինչև 1938 թվականը, երբ գահ է բարձրացել Ֆրանց Յոզեֆ II-ը և առաջադիմական քաղաքացիների կուսակցության և Հայրենասիրական միության միջև կոալիցիոն կառավարություն է ձևավորվել[8][9]։  

Սկանդալը մեծապես խարխլել է Քրիստոնեա-սոցիալական ժողովրդական կուսակցության, իսկ ավելի ուշ՝ Հայրենասիրական միության քաղաքական ուժը Լիխտենշտայնի քաղաքականությունում՝ այն օգտագործվելով որպես կուսակցության ենթադրյալ անգործունակության ապացույց[1]։ Կուսակցությունը իր կառավարությունը նորից ձևավորեց միայն 1970 թվականին ՝ Ալֆրեդ Հիլբեի ղեկավարությամբ[10][11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Büchel, Donat (2011 թ․ դեկտեմբերի 31). «Sparkassaskandal». Historisches Lexikon des Fürstentums Liechtenstein (գերմաներեն). Վերցված է 2023 թ․ մայիսի 17-ին.
  2. 2,0 2,1 Quaderer, Rupert (2011 թ․ դեկտեմբերի 31). «Klassenlotterie». Historisches Lexikon des Fürstentums Liechtenstein (գերմաներեն). Վերցված է 2024 թ․ փետրվարի 17-ին.
  3. 3,0 3,1 Leipold-Schneider, Gerda (2011 թ․ դեկտեմբերի 31). «Beck, Wilhelm». Historisches Lexikon des Fürstentums Liechtenstein (գերմաներեն). Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 30-ին.
  4. 4,0 4,1 Quaderer, Rupert (2011 թ․ դեկտեմբերի 31). «Schädler, Gustav». Historisches Lexikon des Fürstentums Liechtenstein (գերմաներեն). Վերցված է 2023 թ․ մայիսի 18-ին.
  5. «Der Landtag behandelt das Urteil des Staatsgerichtshofes über Alt-Regierungschef Gustav Schädler in Sachen Sparkassaskandal». Staatsarchiv des Fürstentum Liechtenstein (գերմաներեն). 1932 թ․ հունվարի 14. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 20-ին.
  6. 6,0 6,1 Büchel, Donat (2011 թ․ դեկտեմբերի 31). «Büchel, Peter (1872–1958)». Historisches Lexikon des Fürstentums Liechtenstein (գերմաներեն). Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 25-ին.
  7. «Der Staatsgerichtshof entlastet Peter Büchel im Disziplinarverfahren wegen des Sparkassaskandals vom Vorwurf des pflichtwidrigen Verhaltens». Staatsarchiv des Fürstentum Liechtenstein (գերմաներեն). 1932 թ․ հունվարի 16. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 30-ին.
  8. «Liechtenstein's Prince Franz Josef II, 83». Los Angeles Times. 1989 թ․ նոյեմբերի 15. Վերցված է 2023 թ․ մայիսի 17-ին.
  9. «Parties in Liechtenstein 1921-1943». Prince and People: Liechtenstein Civics (գերմաներեն). 2007. Վերցված է 2023 թ․ մայիսի 16-ին.
  10. «Liechtenstein's Voters End 32-Year Coalition». The New York Times. 1970 թ․ փետրվարի 2. Վերցված է 2023 թ․ մայիսի 16-ին.
  11. Marxer, Wilfried (2011 թ․ դեկտեմբերի 31). «Patriotic Union (VU)». Historisches Lexikon des Fürstentums Liechtenstein (գերմաներեն). Վերցված է 2023 թ․ մայիսի 14-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]