Ֆրանց Յոզեֆ II (Լիխտենշտայն)
| Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ֆրանց Յոզեֆ II | |
|---|---|
| Ծնվել է՝ | օգոստոսի 16, 1906[1][2][3][…] |
| Ծննդավայր | Frauenthal |
| Մահացել է՝ | նոյեմբերի 13, 1989[1][2][3][…] (83 տարեկան) |
| Վախճանի վայր | Գրաբս, Werdenberg Constituency, Սանկտ Գալլեն, Շվեյցարիա |
| Երկիր | |
| Տոհմ | Լիխտենշտայնի արքայատոհմ |
| Շրջանավարտ | Վիեննայի բնական պաշարների և կենսական գիտությունների համալսարան |
| Հայր | Ալոիզ |
| Մայր | Archduchess Elisabeth Amalie of Austria? |
| Երեխաներ | Հանս-Ադամ II[3], արքայազն Նիկոլաուս[3], արքայադուստր Նորա[3], Prince Philipp of Liechtenstein?[3] և Prince Wenzel of Liechtenstein? |
| Հավատք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի և կաթոլիկություն[4] |
| Պարգևներ | |
Ֆրանց Յոզեֆ II (գերմ.՝ Franz Josef II) (օգոստոսի 16, 1906[1][2][3][…], Frauenthal - նոյեմբերի 13, 1989[1][2][3][…], Գրաբս, Werdenberg Constituency, Սանկտ Գալլեն, Շվեյցարիա), Լիխտենշտայնի իշխան 1938 - 1989 թթ.։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրանց Յոզեֆ II ծնվել է Լիխտենշտայնի պրինցի ընտանիքում։ Հայրը՝ պրինց Ալոիզը, Լիխտենշտայնի իշխանական թագաժառանգն էր, բայց հրաժարվեց թագից և այդ պատճառով Ֆրանց Յոզեֆը ժառանգեց գահը նախորդ գահակալ՝ իշխան Ֆրանց I-ի մահից հետո։
Դպրոցն ավարտել է Վիեննայում 1925 թ. և այնուհետև կրթությունը շարունակել Վիեննայի Գյուղատնտեսական գիտությունների համալսարանում (ավարտել է 1928 թվականին՝ անտառապետի մասնագիտությամբ)։ Ըստ մասնագիտության աշխատել է Չեխոսլովակիայում։

1938 թ. հուլիսի 25-ին վախճանվեց իշխան Ֆրանց I-ը և և Ֆրանց Յոզեֆը հռչակվեց Լիխտենշտայնի իշխան։ 1943 թվականին նա ամուսնացավ կոմսուհի Գեորգինա ֆոն Վիլչեկի հետ, որից ունեցավ 5 զավակ, այդ թվում՝ Լիխտենշտայնի այժմյան իշխան Հանս Ադամ II-ը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին պահպանում էր չեզոքություն և հայտնի է իր մարդասիրական գործունեությամբ՝ պատերազմից հետո։ Այդպես, նա քաղաքական ապաստարան շնորհեց Ռուսական ազատագրական բանակի անդամներին, որոնց սակայն հետագայում կալանավորեցին բրիտանացիները։ Վերջիններս այդ ռազմագերիներին դավադրաբար հանձնեցին ստալինյան ռեժիմին, որի հրամանով բոլորը գնդակահարվեցին ԽՍՀՄ-ում։
1984 թվականին Ֆրանց Յոզեֆը նշանակեց իր ավագ որդուն՝ Հանս Ադամին երկրի ռեգենտ և այդուհետև փաստորեն հեռացավ պետական գործունեությունից։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Encyclopædia Britannica
- 1 2 3 4 RKDartists (նիդերլ.)
- 1 2 3 4 5 6 7 8 Lundy D. R. The Peerage
- ↑ verschiedene Autoren Historische Lexikon der Schweiz, Dictionnaire historique de la Suisse, Dizionario storico della Svizzera (գերմ.) — Bern: 1998.
- ↑ 1952 Helsingin olympialaiset (фин.)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանց Յոզեֆ II (Լիխտենշտայն)» հոդվածին։ |
| ||||||||||||||||