Լիխտենշտայնի ազգային բանկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լիխտենշտայնի ազգային բանկ
պատկերանիշ Խմբագրել Wikidata
հանրային ընկերություն, բիզնես ձեռնարկություն Խմբագրել Wikidata
ԲնագավառՖինանսական սպասարկման գործունեություն, բացառությամբ ապահովագրության և կենսաթոշակային ֆինանսավորման Խմբագրել Wikidata
Ստեղծում5 Դեկտեմբերի 1861 Խմբագրել Wikidata
Կազմակերպության ղեկավարի պաշտոնԼիխտենշտայնի ազգային բանկի նախագահ Խմբագրել Wikidata
ԵրկիրԼիխտենշտայն Խմբագրել Wikidata
Կազմակերպչաիրավական ձևԲաժնետիրական ընկերություն Խմբագրել Wikidata
ԱրժույթՇվեյցարական ֆրանկ Խմբագրել Wikidata
Գլխամասի վայրՎադուց Խմբագրել Wikidata
Աշխատակիցներ867 Խմբագրել Wikidata
Պաշտոնական կայքwww.llb.li/en Խմբագրել Wikidata

Լիխտենշտայնի Լանդեսբանկը (գերմ․՝ Liechtensteinische Landesbank AG), որը հայտնի է որպես ԼԼԲ (ոճավորված որպես llb), ֆինանսական հաստատություն է, որը գտնվում է Լիխտենշտայնում ՝ մայրաքաղաք Վադուցում։ 1993 թվականից այն գրանցվել է որպես ընկերություն SIX Swiss բորսայում, ընդ որում բաժնետոմսերի մեծ մասը (57,5%) պատկանում է Լիխտենշտայն պետությանը։ Քանի որ պետությունը մաքսային և արժութային միության մեջ է Շվեյցարիայի հետ և ընդունել է շվեյցարական ֆրանկը որպես պաշտոնական արժույթ, դրամավարկային քաղաքականության և փողի մատակարարման համար պատասխանատու է բացառապես Շվեյցարիայի Ազգային բանկը։

Բացի Լիխտենշտայնում իր հիմնական գործունեությունից, ԼԼԲ-ն իր գործունեությունն իրականացնում է նաև Ավստրիայում և Շվեյցարիայում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1992 թվականին Լիխտենշտայնը միացել է Եվրոպական տնտեսական գոտուն, ինչը բանկին ստիպել է մտածել իր երկրում բանկային գաղտնիքի քաղաքականության համար[1]։

1993 թվականին Լիխտենշտայնի Լանդեսբանկը գրանցվել է շվեյցարական ֆոնդային բորսայում, ընդ որում բաժնետոմսերի մեծ մասը (57,5%) պատկանել է Լիխտենշտայն պետությանը[2]։

2007 թվականի փետրվարին Լիխտենշտայնի Լանդեսբանկը դարձել է Լինթ բանկի վերահսկող բաժնետերը[3]։

Գործառույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիխտենշտայնի կողմից Շվեյցարիայի հետ արժութային միության մասին ստորագրված համաձայնագրի և շվեյցարական ֆրանկը որպես պաշտոնական արժույթ ընդունելու կապակցությամբ Շվեյցարիայի Ազգային բանկը կատարում է բանկերի մակրոֆինանսական գործունեության, արժույթի և վարկավորման կառավարման գործառույթների մեծ մասը։ Այնուամենայնիվ, Լիխտենշտայնի ազգային բանկը պատասխանատու է հետևյալ երեք առաջադրանքների կատարման համար։

  1. «Լինել կառավարության քարտուղարություն երկրի ներսում մակրոֆինանսների, արժույթի, բանկերի վարկավորման կառավարման հարցերում»։
  2. «Խթանել և պահպանել գների կայունությունը երկրի ներսում. բարձրացնել վճարումների մեխանիզմի արդյունավետությունը»։
  3. «Խրախուսել և հեշտացնել դրամական հոսքերի վերահսկողությունը Լիխտենշտայնի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի իրականացման համար»։

Ղեկավարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1928–1967թթ.՝ Էդուարդ Բաթլայներ[4]
  • 1967–1971՝ Յոզեֆ Հիլթի[4]
  • 1971–1979՝ Վերներ Ստրուբ[4]
  • 1979–1996՝ Կարլհայնց Հեբ[4]
  • 1996–1999 թթ.՝ Ռենե Կաստլի[4]
  • 2000-2012՝ Յոզեֆ Ֆեհր[4]
  • 2012 թվականից՝ Ռոլանդ Մեթ[5]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Une semaine après le rejet suisse Le Liechtenstein a approuvé nettement l'adhésion à l'Espace économique européen». Le Monde.fr (ֆրանսերեն). 1992 թ․ դեկտեմբերի 15. Վերցված է 2024 թ․ հունվարի 8-ին.
  2. «About us: Our company at a glance». Liechtensteinische Landesbank. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 26-ին.
  3. «Contrôle de la Banque Linth: la LLB l'emporte devant la Banque de Glaris». Agefi (ֆրանսերեն). 2007 թ․ փետրվարի 6. Վերցված է 2024 թ․ հունվարի 8-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Im Wandel beständig 1861 – 2011 by Liechtensteinische Landesbank – Issuu
  5. «Gruppenleitung – Liechtensteinische Landesbank – Geschäftsbericht 2019». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2024 թ․ մայիսի 1-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիխտենշտայնի ազգային բանկ» հոդվածին։