1916 (ալբոմ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ 1916 (այլ կիրառումներ)
1916 | |
---|---|
-ի | |
Թողարկված | 26 փետրվարի, 1991 |
Ձայնագրված | 1990 |
Ժանր | Հևի մետալ |
Տևողություն | 39:28 |
Լեզու | անգլերեն |
Լեյբլ | WTG |
Պրոդյուսեր | Էդ Ստասիում, Փիթեր Սոլի |
1916, բրիտանական Motörhead ռոք-խմբի 9-րդ երաժշտական ալբոմը՝ թողարկված 1991 թվականի փետրվարի 26-ին։ Խմբի առաջին սկավառակն է, որ թողարկված WTG Records լեյբլով։
Ալբոմի մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալբոմի ամենակարևոր երգը նվիրված է առաջին համաշխարհային պատերազմին և համարվում է խմբին ոչ բնորոշ դանդաղ բալլադ, որում Լեմիի ձայնային կատարումը շատ քիչ է ուղեկցվում երաժշտական գործիքներով։ «Love Me Forever» կոմպոզիցիան համարվում է նաև բալլադ։ Ավելի ուշ կատարվել է այդ երգի քավեր տարբերակը Դորո Պեշի կողմից։ «R.A.M.O.N.E.S.» երգը նվիրվել է Ramones ռոք խմբին։ 1996 թվականին դա կատարվել է Ramones խմբի կողմից և ներառվել է նրանց Greatest Hits Live ալբոմում։
Առաջնային սկավառակի վրա աշխատել է Էդ Ստասիումը՝ որպես պրոդյուսեր։ Մի օր Լեմին որոշեց լսել պատրաստի չորս երգերից մեկը՝ Going to Brazil֊ը, և զարմանքով բացահայտեց, որ Էդը միքսում ներառել էր դահիրաներ և այլն։ Ստասիումը հենց այդ ժամանակ վտարվեց խմբից, իսկ նրա փոխարեն հրավիրվեց Փիթեր Սոլին։
1992 թվականին սկավառակը արժանացել է Գրեմիի՝ «Լավագույն մետալ կատարում» անվանակարգում, ինչպես նաև ներառվեց Metallica խմբի Metallica ալբոմում[1]։
Երգացանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բոլոր երգերի հեղինակերն են Լեմին, Würzel֊ը, Ֆիլ Կեմբելը և Ֆիլ Թեյլորը։
# | Անվանում | Հեղինակ(ներ) | Տևողություն |
---|---|---|---|
1. | «The One to Sing the Blues» | 3:07 | |
2. | «I'm So Bad (Baby I Don't Care)» | 3:13 | |
3. | «No Voices in the Sky» | 4:12 | |
4. | «Going to Brazil» | 2:30 | |
5. | «Nightmare/The Dreamtime» | 4:40 | |
6. | «Love Me Forever» | 5:27 | |
7. | «Angel City» | Լեմի | 3:57 |
8. | «Make My Day» | 4:24 | |
9. | «R.A.M.O.N.E.S.» | 1:26 | |
10. | «Shut You Down» | 2:41 | |
11. | «1916» | Լեմի | 3:44 |
Ձայնագրման մասնակիցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Իեն Ֆրեյզեր «Լեմի» Քիլմիստեր֊ բաս֊կիթար, ձայն
- Ֆիլ Կեմպբել֊ սոլո֊կիթար
- Միկ «Würzel» Բյորսթոն֊ սոլո֊կիթար
- Ֆիլ «Կեղտոտ կենդանի» Թեյլոր֊ հարվածային
Չարտեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Թվական | Չարտ | Հորիզոնական |
---|---|---|
1991 | ԱՄՆ Billboard 200[2] | 142
|
1991 | Միացյալ Թագավորություն UK Albums Chart[3] | 24
|
1991 | Շվեդիա Sverigetopplistan[4] | 23
|
1991 | Շվեյցարիա Swiss Albums Chart[4] | 24
|
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 34-я церемония Грэмми на rockonthenet.com
- ↑ Альбом на Allmusic.com
- ↑ 1916 UK Charts(չաշխատող հղում) www.chartstats.com
- ↑ 4,0 4,1 1916 Chart Positions
|