164-րդ հետևակային դիվիզիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

164-րդ հետևակային դիվիզիա (գերմ.՝ 164. Infanterie-Division), Վերմախտի մարտական կազմավորում, որպես ստանդարտ հետևակային ստորաբաժանում։ Հետագայում վերափոխվել է 164-րդ Թեթև հետիոտնային դիվիզիայի, որը Աֆրիկյան կորպուսի մի մասն է կազմել։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիվիզիայի կազմավորման ակունքները սկսվում են 1939 թվականի նոյեմբերի 27-ին՝ Դրեզդենի 4-րդ ռազմական շրջանի Կյոնիգսդորֆ քաղաքում։ Ֆրանսիական արշավանքի ժամանակ (1940 թ.) դիվիզիան ընդգրկվել է «Ա» բանակային խմբում, և հասել Ռեյմս։ Մինչև 1940 թվականի դեկտեմբեր տեղափոխվել է բանակային «Դ» խմբավորում՝ իրականացնելով օկուպացիոն գործառույթներ Ֆրանսիայում, Բելգիայում, Հոլանդիայում։ 1941 թվականի հունվարին դիվիզիան դարձել է Ռումինիայի 12-րդ բանակի մաս և մասնակցել Հարավսլավիային հաղթելու բալկանյան արշավին։ Ապրիլից նա մասնակցում էր Հունաստանի գրավմանը, որտեղ մինչ հուլիս Սալոնիկի օկուպացիոն ուժերի կազմում էր։ Կրետեն գրավելու գործողությունից հետո, նոյեմբերին Կրետե ամրոցային դիվիզիայի մաս կազմող 164-րդ հետևակային դիվիզիայի 382-րդ և 433-րդ հետևակային գնդերը, որոնք մաս են դարձել Կրետեի ամրոցային դիվիզիայի, ժամանում են կղզի[1]։ 440-րդ հետևակային գունդը տեղափոխվել է 717-րդ հետևակային դիվիզիա։ 1942 թվականի օգոստոսին՝ 382-րդ և 433-րդ հետևակային գնդերից կազմավորվել է «Աֆրիկա» 164-րդ թեթև հետևակային դիվիզիայի հիմքը։

Կազմակերպություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 382-րդ հետևակային գունդ
  • 433-րդ հետևակային գունդ
  • 440-րդ հետևակային գունդ
  • 220-րդ հրետանային գունդ

Հրամանատարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1939 թվականի դեկտեմբերի 1-ից 1940 թվականի հունվարի 9 - գեներալ-լեյտենանտ Կոնրադ Խաազե (գերմ.՝ Konrad Haase)
  • 1940 թվականի հունվարի 10-ից 1942 թվականի հունվար - գեներալ -լեյտենանտ Յոզեֆ Ֆոլտմանն (գերմ.՝ Josef Folttmann)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]