100 խնդիր և աղջիկը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
100 խնդիր և աղջիկը
անգլ.՝ Playing Mona Lisa
100 խնդիր և աղջիկը.jpg
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրկինոկատակերգություն
Թվական2000
Լեզուանգլերեն
ՌեժիսորMatthew Huffman?
ԴերակատարներԱլիսիա Ուիթ, Հարվի Ֆայերշտայն, Brooke Langton?, Ջոնի Գալեկի, Ivan Sergei?, Մարլո Թոմաս, Էլլիոթ Գուլդ, Մոլի Հեգան[1], Պետ Կրոուֆորդ Բրաուն[1] և Էսթել Հարրիս[1]
ՕպերատորJames Glennon?
Պատմվածքի վայրՍան Ֆրանցիսկո
ԿինոընկերությունTouchstone Pictures
Տևողություն93 րոպե

«100 խնդիր և աղջիկը» (անգլ.՝ Playing Mona Lisa), 2000 թվականին ռեժիսոր Մեթյու Հաֆմանի կողմից նկարահանված ամերիկյան կինոկատակերգություն։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Քլեր Գոլդեշտեյնը տաղանդավոր դաշնակահարուհի է, որը հիմնական քննությունը հանձնում է ընկերների հետ, այդ թվում ընկերոջ` Ջերեմիի հետ։ Բայց Ջերեմին այդ նույն շաբաթվա ընթացքում լքում է նրան։ Սան Ֆրանցիսկոյում տեղի ունեցած երկրաշարժը վնասում է այն բնակարանը, որտեղ ապրում է Քլերը, այդ իսկ պատճառով նա պետք է անցներ ամբողջ քաղաքը, որպեսզի գնա ծնողների հետ ապրելու։ Բայց այդ պարագայում ևս խնդիրները նրան հանգիստ չեն թողնում։ Նրա քույրը պատրաստվում է ամուսնանալ, մայրը տարված է օկուլտականությամբ, իսկ հայրը կորցրել է աշխատանքը։ Քլերի բոլոր մտքերը Ջերեմիի մասին են, չնայած ընկերուհիները փորձում են նրա ուշադրությունը շեղել։ Նրա սիրելի ուսուցիչը` Բենեթը լսումների օր է նշանակել, բայց նա որոշում է չներկայանալ։ Այնուհետև նա ծանոթանում է Էդիի հետ։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Ալիսյա Ուիթ Քլեր
Հարվի Ֆայերստին Բենեթ
Բուրկ Լենգթոն Սաբրինա
Ջոնի Գալակի Աթուր
Էլիոթ Գլուդ Բերնի Գոլդշտեյն
Իվան Սերգեյ Էդի/ Կարլ/ Բեն

Ֆիլմի DVD տարբերակը թողարկվել է 2001 թվականի ապրիլի 17-ին[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. «Playing Mona Lisa»։ Rotten Tomatoes։ Վերցված է November 13, 2008 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]