Ֆրունզիկ Կիրակոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Կիրակոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ֆրունզիկ Կիրակոսյան
Ծնվել էփետրվարի 5, 1943(1943-02-05)
Վախճանվել էմարտի 17, 2012(2012-03-17) (69 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայաստան
Մասնագիտությունթարգմանիչ և բանաստեղծ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
ԱնդամակցությունՀԳՄ
ԱշխատավայրՀայաստանի հանրային ռադիո
Ֆրունզիկ Կիրակոսյան Վիքիքաղվածքում

Ֆրունզիկ Ասատուրի Կիրակոսյան (փետրվարի 5, 1943(1943-02-05) - մարտի 17, 2012(2012-03-17), Երևան, Հայաստան), հայ բանաստեղծ, թարգմանիչ։ Հայաստանի գրողների միության անդամ (1995

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրունզիկ Կիրակոսյանը ծնվել է Ալավերդի քաղաքում։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, 1982 թվականին՝ Մոսկվայի օտար լեզուների (իսպաներեն) դասընթացները։ 1971-2003 թվականներին աշխատել է Հայաստանի Հանրային ռադիոյի մշակութային ծրագրերի խմբագրությունում։ Հիմնել և խմբագրել է ամենօրյա «Մեհյան» գրական-գեղարվեստական պարբերականը[1]։ Գրել է բանաստեղծություններ, պոեմներ, կատարել թարգմանություններ իսպաներենից, ռուսերենից։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Լռության մթնշաղ», 1996 թ.
  • «Իրիկնատեսիլ», 1999 թ.
  • «Բիբլիական տեսիլներ», 2003 թ.

Թարգմանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Արարատի երկիր։ Հայաստանը 20-րդ դարի սերբական պոեզիայում (երկլեզու հրատարակություն).- Երևան։ Ապոլոն, 2002.- 115 էջ։
  • Արդի եվրոպական պոեզիա.- Երևան։ Ապոլոն, 2005.- 191 էջ.- Բովանդ-ից՝ Էստոնական պոեզիա։
  • Արմսթրոնգ Ջոն Ու. Անմահական ջուր։ Միզաբուժության մեթոդիկա.- Երևան։ Մեհյան, 1992.- 56 էջ։
  • Բյոռնս Ռոբերտ։ Ոտաբոբիկ աղջիկը։ Բանաստեղծություններ; Էպիգրամներ.- Երևան։ Իրավունք, 2007.- 111 էջ.- (Համաշխարհային պոեզիա 6)։
  • Գյադա Սիգիտաս։ Սարյակը լուսնի տակ։ Բանաստեղծություններ.- Երևան։ ՀԳՄ հրատ., 2005.- 175 էջ։ Վերատպությունը տե՛ս Սարյակը լուսնի տակ։ Բանաստեղծություններ.- Երևան։ Գասպրինտ, 2016.- 175 էջ։
  • Իմ Դաղստան.- Երևան։ Սովետական գրող, 1980.- 332 էջ.- Բովանդ-ից՝ Ստեղծագործությունների մի մասը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]