Ֆրիդրիխ Ռոբերտ Ֆելման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox auteur.png
Ֆրիդրիխ Ռոբերտ Ֆելման
Friedrich Robert Faehlmann 1838.jpg
Ծնվել է դեկտեմբերի 31, 1798({{padleft:1798|4|0}}-{{padleft:12|2|0}}-{{padleft:31|2|0}})[1]
Ծննդավայր Կոեռու, Յարվամաա, Էստոնիա
Վախճանվել է ապրիլի 22, 1850({{padleft:1850|4|0}}-{{padleft:4|2|0}}-{{padleft:22|2|0}})[1] (51 տարեկանում)
Վախճանի վայր Տարտու, Տարտումաա, Էստոնիա[2]
Մասնագիտություն բժիշկ, գրող և համալսարանի պրոֆեսոր
Լեզու գերմաներեն[3]
Քաղաքացիություն Flag of Estonia.svg Էստոնիա
Կրթություն Տարտուի համալսարան
Friedrich Robert Faehlmann Վիքիպահեստում

Ֆրիդրիխ Ռոբերտ Ֆելման (1798 - 1850), էստոնացի գրող և բանահավաք, լուսավորիչ-դեմոկրատ։

1825 թվականին ավարտել է Տարտուի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ Դորպատում աշխատել է բժիշկ և համալսարանում դասավանդել էստոներեն և դեղաբանություն։ 1838 թվականին Ֆելմանի նախաձեռնությամբ հիմնվել է էստոներեն լեզվի, բանահյուսության և պատմության էստոնական գիտական ընկերությունը։ Հավաքել է ժողովրդական հին զրույցներ դյուցազն Կալևիպոեգի մասին՝ նպատակ ունենալով կազմել միասնական էպոս, սակայն չի հասցրել իրականացնել մտահղացումը։ Մահացել է տուբերկուլոզից։

Ֆելմանի մահից հետո նրա մտերիմն ու համախոհը՝ Ֆրիդրիխ Կրեյցվալդը, կազմել և հրատարակել է «Կալևիպոեգը» (1857—61)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png