Ֆրենկի Ադամս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ֆրենկի Ադամս
անգլ.՝ Frankie Adams
Դիմանկար
Ծնվել էհունվարի 3, 1994(1994-01-03)[1][2] (28 տարեկան)
ԾննդավայրՍամոա[3]
ՔաղաքացիությունFlag of New Zealand.svg Նոր Զելանդիա և Flag of Samoa.svg Սամոա
ԿրթությունAuckland Girls' Grammar School?
Մասնագիտությունդերասանուհի, բռնցքամարտիկ և կինոդերասանուհի
Commons-logo.svg Frankie Adams Վիքիպահեստում

Ֆրենկի Ադամս (անգլ.՝ Frankie Adams, հունվարի 3, 1994(1994-01-03)[1][2], Սամոա[3]), նորզելանդացի դերասանուհի և բռնցքամարտիկ։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրենկին ծնվել է Սամոայում, որը գտնվում է Խաղաղ օվկիանոսի հարավ-արևմուտքում՝ Պոլինեզիայում։ Երեք դուստրերից ավագն է[4]։ Երբ լրացել է աղջկա 4 տարին, նրա ընտանիքը տեղափոխվել է Նոր Զելանդիա։ Ֆրենկին հայրական գծով ունի նաև Ավստրալիայի բնիկների արմատներ։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասանական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրենկի Ադամսը սկսել է նկարահանվել 16 տարեկան հասակից։ Նրա առաջին դերը դարձել է 2010 թվականի «Շորթլանդ սթրիթ» օպերայում խաղացած Ուլա Լևի դերը։ 2016 թվականին աղջիկը «Ուենտուորտ» հեռուստասերիալում մարմնավորել է Թաշի Գուդվինին, իսկ «Հազար պարան» ֆիլմում՝ Իլիսային[5]։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Ադամսը «Տարածություն» ամերիկյան գիտաֆանտաստիկ հեռուստասերիալի երկրորդ եթերաշրջանում խաղալու է զինվոր Բոբի Դրեյփերի դերը[6][7][8], որը շարունակել է կատարել չորրորդ եթերաշրջանում և հետագայում[9][10]։

Բռնցքամարտի կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես բռնցքամարտիկ Ֆրենկին մասնակցել է «Fight For Life (Մարտեր կյանքի համար)» բարեգործական բռնցքամարտին։ Նրան մարզել է Նոր Զելանդիայի լավագույն մարզիչներից մեկը՝ Լոլո Գեյմուլին[11]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2010—2014 ս Շորթլանդ սթրիթ Shortland Street Ուլա Լևի
2016 ս Ուենտուորտ Wentworth Թաշա Գուդվին
2016 ֆ Հազար պարան One Thousand Ropes Իլիսա
2017—2021 ս Տարածություն The Expanse Ռոբերտա «Բոբի» Դրափեր
2018 ֆ Գիշատիչ քաղաքների ժամանակագրությունը Mortal Engines Ժասմին

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 The Expanse Wishing a very Happy Birthday to the talented fun-loving genuine Frankie Adams...Twitter, 2018.
  2. 2,0 2,1 I'm all grown up!: Frankie Adams reveals how life on Shortie has changed her lifeYahoo! Australia, 2014.
  3. 3,0 3,1 3,2 Shortland Street's Frankie Adams on Wentworth and landing a US roleStuff, 2016.
  4. Kelly Bertrand (1)։ «Shortland Street star's family sacrifice»։ Now To Love (անգլերեն)։ Վերցված է 2020-11-20 
  5. «Kiwi actor Frankie Adams cast in US space drama»։ Radio New Zealand։ 15 April 2016։ Վերցված է 15 April 2016 
  6. Martinetti Cher (14 April 2016)։ «Exclusive: The Expanse[[:Կաղապար:']]s Ty Franck & Daniel Abraham reveal a major cast addition for Season 2»։ Blastr։ Արխիվացված է օրիգինալից 12 May 2017-ին։ Վերցված է 15 April 2016 
  7. Petski Denise (14 April 2016)։ «The Expanse casts Frankie Adams as Bobbie Draper»։ Deadline Hollywood։ Վերցված է 4 August 2016 
  8. «The Expanse[[:Կաղապար:']]s Frankie Adams on her new role in the Syfy epic»։ Polygon։ 1 February 2017։ Վերցված է 30 June 2018 
  9. Frankie Adams Internet Movie Database կայքում
  10. «The Expanse Season 3 Review: Syfy’s Bold Space Drama Still Refuses to Pull Its Punches»։ IndieWire։ 11 April 2018։ Վերցված է 30 June 2018 
  11. Napier, Liam & Strang, Ben Liam & Strang Ben (7 December 2014)։ «Millie Elder-Holmes wins Fight for Life boxing bout»։ Stuff.co.nz։ Վերցված է 15 April 2016