Ֆրեդ (կատու)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրեդ
Տեսակկատու
Սեռարու
Ծնվել էմայիս 2005
ԾննդավայրԲրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Սատկել էօգոստոսի 9, 2006(2006-08-09) (1 տարեկան)
Անվանված էՖրեդ Ուիզլի
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ֆրեդ (այլ կիրառումներ)

Ֆրեդ (մայիս 2005, Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - օգոստոսի 9, 2006(2006-08-09)), կարճաբուրդ կատու, որը ճանաչում է գտել այն բանի համար, որ աշխատել է Նյու Յորքի ոստիկանական բաժանմունքում և օգնել է ձերբակալել մի քանի հանցագործների։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրեդը ծնվել է 2005 թվականի գարնանը Բրուքլինում։ 2005 թվականի սեպտեմբերին ծանր թոքաբորբ և թոքի կոլապս ունեցող կատվին իր մոտ է վերցրել շրջանային դատախազի օգնական Քերոլ Մորանը[1]։

2006 թվականի փետրվարին Ֆրեդը համալրել է Բրուքլինի շրջանային դատախազության աշխատակիցների շարքերը` որպես գաղտնի գործակալ։ Ոստիկանները Ֆրեդին ներկայացրել են որպես հիվանդ կատվի, երբ ցանկացել են դիմակազերծել մի անասնաբույժի, ում կասկածել են խաբեբայության, առանց արտոնագրի աշխատելու, ավազակության և կենդանիների հանդեպ բռնություն գործադրելու մեջ[1]։ Ֆրեդի աշխատանքի շնորհիվ անասնաբույժը ենթարկվել է քրեական պատասխանատվության[2]։

Հաջող հատուկ գործողությանը մասնակցելու համար Ֆրեդը մրցանակ է ստացել քաղաքապետի կողմից[3]։ Հատուկ գործողությունից հետո Ֆրեդը նախապատրաստվել է կենդանաբուժության մասնակցելու համար։ Ֆրեդի տերերը տարբեր ռեժիսորներից բազմիցս առաջարկներ են ստացել գովազդներում նկարահանվելու համար[3]։

Ֆրեդը փախել է տնից և նույն օրն էլ մահացել վրաերթից 2006 թվականի օգոստոսի 10-ին[1][4]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Brick, Michael. (August 12, 2006). A Detective. A Celebrity. And That Was Just Life No. 1. The New York Times. Accessed February 8, 2015.
  2. Brick, Michael. (23 May 2007). «Brooklyn: Probation for Fake Veterinarian». The New York Times. Accessed February 8, 2015.
  3. 3,0 3,1 Destefano, Anthony M. (19 May 2006). «Brooklyn DA offers commendation for 'Undercover Kitty'». Newsday.
  4. Destefano, Anthony M. (11 August 2006). «Beloved 'Undercover Kitty' Fred dies». Newsday.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]