Օսկար (կատու)
Օսկար | |
---|---|
Տեսակ | therapy cat? և ինդիվիդուալ կենդանի |
Սեռ | արու |
Ծնվել է | 2005 |
Ծննդավայր | ԱՄՆ |
Օսկար (2005), կատու, որն ապրում է Ռոդ Այլենդ նահանգի Փրովիդենս քաղաքի ծերանոցում և որը կարողանում է կանխատեսել անբուժելի հիվանդների մահը։ Հայտնի է դարձել 2007 թվականի հուլիսին։ Տվյալ երևույթին միանշանակ բացատրություն չկա[1]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Օսկարը ծերանոցում հայտնվեց, երբ ձագուկ էր։ Նրան վերցրել էին անտուն կենդանիների ապաստանից և բերել վերականգնողական կենտրոն․ կատուն ինքն ընտրեց երրորդ հարկը որպես բնակության վայր, որտեղ տեղակայված էր թուլամիտների և Ալցհեյմերի հիվանդությունով տառապողների բաժանմունքը։ Կես տարի անց բուժաշխատողները սկսեցին նկատել, որ Օսկարը յուրաքանչյուր առավոտ շրջում է միջանքներով և հիվանդասենյակներով։ Օսկարը երբեմն նստում էր որևէ հիվանդի մոտ և նրանից հեռու չէր գնում։ Շուտով այդ հիվանդները մահանում էին[2]։ Երկար տարիներ Օսկարը կանխագուշակեց մոտ 50 հիվանդի մահ։
Մահացողների շատ բարեկամներ շնորհակալ են Օսկարին։ Օսկարի ուշադրությունը գրաված անձինք արագ զանգում էին իրենց բարեկամներին և հաջողացնում հրաժեշտ տալ վերջիններիս[3]։
Ուսումնասիրողները կարծում են, որ Օսկարի կանխատեսումը զուտ բժշկական բացատրություն ունի և ոչ մի կերպ կապված չէ պարանորմալ երևույթների հետ[4][5]։
Զանգվածային մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ստիվեն Քինգը խոստովանել է, որ Օսկարն է ոգեշնչել իրեն «Բժիշկ քուն» վեպը գրել[6]։
- Մահ կանխատեսող կատուն հայտնվել է «Բժիշկ Հաուս» սերիալի 5-րդ եթերաշրջանի 18-րդ սերիայում։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Том Леонард. Cat predicts 50 deaths in RI nursing home, The Daily Telegraph, 1 февраля 2010 года.
- ↑ Кошка — предсказатель смерти
- ↑ Кот, который предсказывает смерть
- ↑ US cat 'predicts patient deaths', BBC News, 26 июля 2007 года.
- ↑ Cat senses impending death, The Register, 16 июля 2007 года.
- ↑ «Stephen King unearths origin of 'The Shining' sequel 'Doctor Sleep'»։ EW.com
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Oscar the Cat Picture in The New England Journal of Medicine.