Jump to content

Ֆրեդ Աղաբաշյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրեդ Աղաբաշյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝Ֆորմուլա 1 ավտոարշավորդ, ավտոարշավորդ և ճարտարագետ
Երկիր՝ ԱՄՆ
Ծննդյան ամսաթիվ՝օգոստոսի 21, 1913(1913-08-21)
Ծննդավայր՝Մոդեստո, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Մահվան ամսաթիվ՝հոկտեմբերի 13, 1989(1989-10-13) (76 տարեկան)
Մահվան վայր՝Alamo, Քոնտրա Քոստա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ

Ֆրեդ Լևոնի Աղաբաշյան[1] (Fred Levon Agabashian, օգոստոսի 21, 1913(1913-08-21), Մոդեստո, Կալիֆոռնիա, ԱՄՆ - հոկտեմբերի 13, 1989(1989-10-13), Alamo, Քոնտրա Քոստա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկահայ ավտոմրցարշավորդ, ով աչքի է ընկել փոքրաչափ / միջեթ մեքենաներով և Ինդի մեքենաներով մրցարշավներում։

Միջեթներով ավտոարշավներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղաբաշյանը դեռ պատանեկության տարիներին է մասնակցել միջեթներով՝ փոքրաչափ ավտոմեքենաներով մրցարշավների։ 1937 թվականին առաջին անգամ մասնակցելով Հյուսիսային Կալիֆոռնիայի մրցարշավային ասոցիացիայի առաջնությանը՝ հաղթանակ է տարել՝ առաջ անցնելով համբավված ավտոարշավորդներ Դուան Քարթերից, Լին Դեյսթերից, Փոլ Սվեդբերգից։ 1946 թվականին հռչակվել է BCRA առաջնության չեմպիոն՝ հանդես գալով որպես Ջեք Լոնդոնի թիմի ներկայացուցիչ։ Հաջորդ երկու տարիներին նա այդ առաջնությունում հաղթանակ է տարել Ջորջ Բինոտիի թիմի կազմում։

Նա «Ինդիանապոլիսյան 500 մղոն» անվանումով հայտնի ավտոմրցարշավին առաջին անգամ մասնակցել է 1947 թվականին և զբաղեցրել 9-րդ տեղը։ Այդ մրցումներում իր լավագույն արդյունքը գրանցել է 1953 թվականին՝ գրավելով 4-րդ հորիզոնականը։։

Աղաբաշյանը հաղթել է 1949 թվականին Կալիֆոռնիա նահանգի մայրաքաղաք Սակրամենտոյի Ֆեյրգրաունդում անցկացված 100 մղոնանոց ավտոմրցարշավում։

1958 թվականին նա հրաժեշտ է տվել ակտիվ սպորտին, դարձել մարզական լրագրող։

Մարզական լրագրող

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղաբաշյանը 1959-1965 թվականներին, ապա նաև 1973-1977 թվականներին գունեղ մեկնաբանություններ է արել Ինդիանապոլիսի Motor Speedway Radio Network-ի համար։

Նա մահացել է 1989 թվականի հոկտեմբերի 13-ին Կալիֆոռնիայի Ալամո քաղաքում։ Դին մոխրացվել է դիակիզարանում, մոխիրն ամփոփվել աճյունասափորում[2]։

Աղաբաշյանին պատվավոր տեղ է հատկացվել National Midget Auto Racing-ի փառքի սրահում, իսկ 2005 թվականից՝ նաև Ինդիանապոլիսի ավտոարշավների փառքի սրահում։

Մրցարշավային արդյունքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

USAC արդյունքները

[խմբագրել | խմբագրել կոդը]

( բանալին ) ( Թավատառերով նշված են գրաված ամենաբարձր տեղերը)

Տարին Թիմը 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 Գրաված տեղը Միավորները
1947 Ross Page Offenhauser INDY

9
MIL LAN ATL BAI MIL GOS MIL PIK SPR ARL 24-րդ 200
1948 Ross Page ARL INDY

23
MIL LAN MIL SPR MIL DUQ ATL PIK SPR DUQ N/A 0
1949 J.C. Agajanian ARL INDY

27
MIL TRE SPR MIL DQSF PIK SYR DET SPR LAN SAC

1
DMR 24-րդ 200
1950 Kurtis Kraft INDY

28
MIL

8
LAN

6
SPR

8
MIL

8
PIK SYR

6
DET

DNQ
SPR

4
SAC

5
PHX BAY

13
DAR 14-րդ 532.5
1951 J.C. Agajanian INDY

17
MIL

DNS
LAN

6
DAR

DNQ
SPR MIL DUQ DUQ PIK SYR DET DNC

6
SJS

6
PHX

17
BAY

12
25-րդ 278.2
1952 J.C. Agajanian INDY

27
MIL RAL SPR MIL

9
DET DQSF PIK SYR DNC SJS PHX 35-րդ 80
1953 Grancor Auto INDY

4
MIL SPR DET SPR MIL DQSF PIK SYR ISF SAC PHX 19-րդ 315
1954 Bardahl Racing INDY

6
MIL LAN DAR SPR MIL

10
DQSF PIK SYR ISF SAC PHX LVG 14-րդ 460
1955 Federal Engineering INDY

32
MIL LAN SPR MIL DQSF PIK SYR ISF SAC PHX N/A 0
1956 Federal Engineering INDY

12
MIL LAN DAR ATL SPR MIL DQSF SYR ISF SAC PHX 32-րդ 50
1957 George Bignotti Racing INDY

22
LAN MIL

17
DET ATL SPR MIL DQSF SYR ISF TRE SAC PHX N/A 0
1958 City of Memphis TRE INDY

DNQ
MIL LAN ATL SPR MIL DQSF SYR ISF TRE SAC PHX N/A 0

«Ինդիանապոլիսյան 500 մղոն» ավտոմրցարշավներին մասնակցության արդյունքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարին[3] Մեկն. Ժամ. Տեղը Ավարտ Շրջ. Առաջ. Ավարտ.
1947 41 23 121.478 13 9 191 0 Եզրագծում
1948 26 32 122.737 28 23 58 0 Յուղի հաղ.
1949 15 31 127.007 25 27 38 0 Գերտաք.
1950 28 2 132.792 3 28 64 0 Յուղի հաղ.
1951 59 11 135.029 6 17 109 0 Clutch
1952 28 1 138.010 3 27 71 0 Օդի խցանում
1953 59 2 137.546 4 4 200 1 Եզրագծում
1954 77 24 137.746 30 6 200 0 Եզրագծում
1955 14 4 141.933 2 32 39 0 Շրջադարձ
1956 42 7 144.069 8 12 196 0 Եզրագծում
1957 14 4 142.557 8 22 107 0 Վառելան. արտահոսք
Ընդամենը 1273 1

Մեկնարկներ 11
Poles 1
1-ին շարք 3
Հաղթանակ 0
Լավագույն 5-յակ 1
Լավագույն 10-յակ 3
Դուրս մնալը 7

Ամբողջական Ֆորմուլա 1-ի աշխարհի առաջնության արդյունքները

[խմբագրել | խմբագրել կոդը]

( բանալի )

Տարին Թիմը Շասսին Շարժիչը 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 WDC Pts
1950 Indianapolis Race Cars Maserati 8CL Offenhauser 3.0 L4s GBR MON 500

25
SUI BEL FRA ITA NC 0
1951 Granatelli-Bardahl/Grancor Kurtis Kraft 3000 Offenhauser 4.5 L4 SUI 500

17
BEL FRA GBR GER ITA ESP NC 0
1952 Cummins Diesel Kurtis Kraft Cummins 3.0 L6s SUI 500

27
BEL FRA GBR GER NED ITA NC 0
1953 Grancor-Elgin Piston Pin Kurtis Kraft 500B Offenhauser 4.5 L4 ARG 500

4
NED BEL FRA GBR GER SUI ITA 18th 1.5
1954 Merz Engineering/Milt Marion Kurtis Kraft 500C Offenhauser 4.5 L4 ARG 500

6
BEL FRA GBR GER SUI ITA ESP NC 0
1955 Federal Engineering Kurtis Kraft 500C Offenhauser 4.5 L4 ARG MON 500

32
BEL NED GBR ITA NC 0
1956 Federal Engineering Kurtis Kraft 500C Offenhauser 4.5 L4 ARG MON 500

12
BEL FRA GBR GER ITA NC 0
1957 Bowes Seal Fast/Bignotti Kurtis Kraft 500G Offenhauser 4.5 L4 ARG MON 500

22
FRA GBR GER PES ITA NC 0
1958 City of Memphis Kurtis Kraft 500G Offenhauser 4.5 L4 ARG MON NED 500

DNQ
BEL FRA GBR GER POR ITA MOR NC 0
Source[4][5]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Fred Agabashian». www.champcarstats.com. Վերցված է 2023 թ․ հունիսի 30-ին.
  2. Resting Places: The Burial Sites of More than 14000 Famous Persons, Scott Wilson
  3. «Fred Agabashian Indy 500 Race Stats». www.indy500.com. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 22-ին.
  4. «Fred Agabashian – Involvement». StatsF1. Վերցված է 2019 թ․ ապրիլի 24-ին.
  5. «Detail – Tipo 8 CL». barchetta.cc. Վերցված է 2019 թ․ ապրիլի 24-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Fred Agabashian driver statistics at Racing-Reference
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրեդ Աղաբաշյան» հոդվածին։