Ֆրեդերիկ Քրիստիան Էսսեման
Ֆրեդերիկ Քրիստիան Էսսեման | |
---|---|
Frederik Christian Essemann | |
դեկտեմբերի 16, 1877[1] - մարտի 9, 1954[1] (76 տարեկան) | |
Ծննդավայր | Վիբորգ, Դանիա |
Քաղաքացիություն | Դանիա |
Կոչում | գեներալ-մայոր |
Մարտեր/ պատերազմներ | Երկրորդ համաշխարհային պատերազմ |
Պարգևներ |
Ֆրեդերիկ Քրիստիան Էսսեման (դան․՝ Frederik Christian Essemann, դեկտեմբերի 16, 1877[1], Վիբորգ, Դանիա - մարտի 9, 1954[1]), դանիացի զինվորական, սպա, որը ղեկավարել է Յուտլանդիայի դիվիզիան 1940 թվականին՝ Նացիստական Գերմանիայի ուժերի Դանիա ներխուժման և երկրի պաշտպանության ժամանակահատվածում[2]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆրեդերիկ Էսսեմանը ծնվել է 1877 թվականի դեկտեմբերի 16-ին Վիբորգ բնակավայրում՝ վաճառականի ընտանիքում։ Նրա հայրը Ֆրեդերիկ Էսսեմանն էր, իսկ մայրը՝ Օլինե Բերինգը։
1899 թվականին Ֆրեդերիկ Էսսեմանը դառնում է հետևակային զորամիավորման լեյտենանտ, 1901 թվականին՝ առաջին լեյտենանտ, իսկ 1914 թվականին Էսսեմանը ստանում է կապիտանի զինվորական կոչում։ 1920-1923 թվականներին Ֆրեդերիկ Էսսեմանը դառնում է «Sønderjydske Kommando»-ի շտաբի պետ, ինչպես նաև Գլխավոր շտաբում որպես հետևակային գլխավոր տեսուչ։
1934 թվականին Ֆրեդերիկ Էսսեմանը դարձել է 2-րդ գնդի հրամանատար, 1937 թվականին՝ Յուտլանդիայի դիվիզիայի հրամանատար, նույն տարում՝ գեներալ-մայոր։ Եղել է Դանեբրոգի և Դանեբրոգսմանի 1-ին աստիճանի հրամանատար։ Պայքարել է Դանիայի թագավորության զինված ուժերում՝ 1940 թվականի Նացիստական Գերմանիայի ագրեսիայի ժամանակահատվածում։