Ֆրեդերիկ Բուսկե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ֆրեդերիկ Բուսկե
ֆր.՝ Frédérick Bousquet
Fred Bousquet-2.jpg
Ծնվել էապրիլի 8, 1981(1981-04-08)[1] (38 տարեկան)
ԾննդավայրՊերպինյան
ՔաղաքացիությունFlag of France.svg Ֆրանսիա
ԿրթությունԱուբրն համալսարան
Մասնագիտությունլողորդ և քաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններQ65535618?[1] և Q66501393?[1]
Կայքfredbousquet.com
Frédérick Bousquet Վիքիպահեստում

Ֆրեդերիկ Բուսկե (ֆր.՝ Frédérick Bousquet, ապրիլի 8, 1981(1981-04-08)[1], Պերպինյան), ազատ և բատերֆլայ ոճերի ֆրանսիացի լողորդ, ազատ ոճում 20, 94 վայրկյանում հաղթահարել է 50 մետր ջրային տարածքը և դարձել համաշխարհային ռեկորդակիր, որը հետագայում գերազանցվել է։ Ռեկորդը գրանցվել է 2009 թվականի ապրիլի 26-ին՝ Ֆրանսիայի առաջնության եզրափակչի ժամանակ։ Նա դարձել է նաև առաջին լողորդը, ով մինչև 21 վայրկյանում անցել է այդ տարածությունը[2]։

2004 թվականին Ուսանողական սպորտի ազգային ասոցիացիայի (NCCA) լողի տղամարդկանց առաջին դիվիզիոնի առաջնության ժամանակ նա սահմանել է ռեկորդ՝ 50 մետր ջրային կարճ տարածությունը հաղթահարելով 21,10 վայրկյանում։ Այդ ռեկորդը չի հաղթահարվել շուրջ երկու տարի[3]։

Ջրային սպորտի 2009 թվականի աշխարհի առաջնության ժամանակ, որը տեղի էր ունենում Հռոմում, Բուսկեն մրցակցել է 50 և 100 մետր հեռավորությունների ժամանակ։ Նա 50 մետր լողի ժամանակ նվաճել է արծաթ, իսկ 100 մետր մրցույթում՝ բրոնզե մեդալ։

Բուսկեն 2001-2005 թվականներին հանդես է եկել Օբուրն քաղաքի համալսարանական՝ «Օբուրնի վագրեր» թիմում։ 2005 թվականին Ազատ ոճի ԱՄՆ առաջնության ժամանակ հաղթել է 50 յարդ ջրային տարածությունը և սահմանել ռեկորդ՝ 18,74 վայրկյան՝ հաղթահարելով նախորդ 19,05 վայրկյանը, որը 1990 թվականին սահմանել էր Թոմ Ջեգերը։ Բուսկեն դարձել է առաջին մարդը, ով ազատ ոճում 19 վայրկյանում հաղթահարել է 50 յարդ ջրային տարածությունը, իսկ 21 վայրկյանում՝ 50 մետր ջրային տարածությունը։

2010 թվականի ապրիլին Ֆրեդերիկ Բուսկեն լողի օլիմպիական չեմպիոն Լոր Մանանդուից ունեցել է դուստր՝ Մանոնին։

Անձնական ռեկորդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջրային երկար տարածք
    • 50 մ, ազատ ոճ՝ 20,94
    • 100 մ, ազատ ոճ՝ 47,15
    • 50 մ բատերֆլայ՝ 22,84
    • 100 մ բատերֆլայ՝ 51,50
  • Ջրային կարճ տարածք
    • 50 յարդ, ազատ ոճ՝ 18.74
    • 50 մ, ազատ ոճ՝ 20,63
    • 100 յարդ, ազատ ոճ՝ 41.83
    • 100 մ, ազատ ոճ՝ 46,87

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեկորդներ
Նախորդող՝
Ավստրալիա Իմոն Սալիվան
Լողային սպորտաձևի ջրային ռեկորդ
2009 թվականի ապրիլի 26- դեկտեմբերի 18
Հաջորդող՝
Բրազիլիա Սեզար Սիելո Ֆիլյո