Ֆրանցիսկ-Քսավերիոս Զախարիասևիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրանցիսկ-Քսավերիոս Զախարիասևիչ
ԿրթությունԼվովի համալսարան
Մասնագիտությունպատմաբան

Ֆրանցիսկ-Քսավերիոս Զախարիասևիչ, [նաև դը Աբգարո–Զախարիասևիչ, 1770, Ստանիսլավ (այժմ՝ Իվանո-Ֆրանկովսկ) – 12․6․1845, Պերեմիշել], հայ պատմաբան։

Կյանք և գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Լվովի համալսարանում, որտեղ 1792 թվականից դասավանդել է եկեղեցու պատմություն։ Հետագայում իրեն նվիրել է եկեղեցական գործունեությանը։ Զբաղվել է միջնադարյան Ուկրաինայի և Լեհաստանի եկեղեցական հաստատությունների, հայ գաղթօջախների պատմությամբ։ Արժեքավոր է Զախարիասևիչի «Տեղեկություն Լեհաստանի հայերի մասին» (Լվով, 1842 թվական) աշխատությունը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Дашкевич Я․ Р․, Армянские колонии на Украине в источниках и литературе XV-XIX веков, Е․, 1962, с․ 113–16․
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 651 CC BY-SA icon 80x15.png