Jump to content

Ֆրանցիսկո Գոմես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրանցիսկո Գոմես
իսպ.՝ Francisco García Gómez
Քաղաքացիությունը  Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 14, 1938(1938-02-14)
Ծննդավայր Օվիեդո, Օվիեդո, Իսպանիա[1]
Մահվան ամսաթիվ օգոստոսի 21, 2024(2024-08-21)[2] (86 տարեկան)
Մահվան վայր Վալենսիա, Իսպանիա[3]
Հասակ 1,81 մետր
Դիրք կիսապաշտպան

Ֆրանցիսկո Գարսիա Գոմես (իսպ.՝ Francisco García Gómez, փետրվարի 14, 1938(1938-02-14), Օվիեդո, Օվիեդո, Իսպանիա[1] - օգոստոսի 21, 2024(2024-08-21)[2], Վալենսիա, Իսպանիա[3]), առավել հայտնի է Պակիտո անունով, իսպանացի ֆուտբոլիստ, մարզիչ, 1964 թվականի Եվրոպայի չեմպիոն։

Ծնվել է Օվիեդոյում՝ ֆուտբոլիստի ընտանիքում։ Նա իր կարիերան սկսել է տեղի «Ռեալում», բայց իր առաջին տարիները մեծահասակների մակարդակում անցկացրել է վարձավճարով։ 1962 թվականին Պակիտոն իր նորամուտը նշել է ազգային հավաքականում և Վալենսիայի կազմում։ Վերջինիս կազմում մասնակցել է ինը մրցաշրջանի։ Իր առաջին մրցաշրջանում նա օգնել է նոր թիմին նվաճել Տոնավաճառների գավաթը։

Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում դարձել է Եվրո 64-ի չեմպիոն։ 1967 թվականին Իսպանիայի գավաթի եզրափակչում «Ատլետիկի» դեմ խաղում դարձել հաղթական գոլի հեղինակ։ 1971 թվականին ֆուտբոլիստը դարձել է Իսպանիայի չեմպիոն։

Կարիերան ավարտելուց հետո Պակիտոն զբաղվել է մարզչական գործունեությամբ, սակայն լուրջ հաջողությունների չի չհասել։ Նա աշխատել է Մանուել Պելեգրինիի մարզչական շտաբում։ Գոմեսը մոտ 30 տարի մարզել է շարք ակումբներ։

Ֆրանցիսկո Գոմեսը մահացել է 2024 թվականի օգոստոսի 21-ին[4]։

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Իսպանիայի չեմպիոն՝ 1970/71
  • Իսպանիայի գավաթակիր՝ 1966/67
  • Տոնավաճառների գավաթակիր՝ 1962/63

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]