Ֆրանսուա Դյումոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրանսուա Դյումոն
ֆր.՝ François Dumont
Ծնվել էհունվարի 7, 1751(1751-01-07)[1][2][3]
ԾննդավայրԼյունևիլ, Լոթարինգիա
Վախճանվել էօգոստոսի 27, 1831(1831-08-27)[1][2][3] (80 տարեկան)
Մահվան վայրՓարիզ
Քաղաքացիություն Ֆրանսիա[4]
Մասնագիտություննկարիչ
Ժանրդիմապատկեր
ԱշակերտներԺան-Բատիստ Իզաբե
Պաշտոնպալատական նկարիչ
ԱմուսինMarie-Nicole Vestier?
 François Dumont (peintre) Վիքիպահեստում

Ֆրանսուա Դյումոն (ֆր.՝ François Dumont, հունվարի 7, 1751(1751-01-07)[1][2][3], Լյունևիլ, Լոթարինգիա - օգոստոսի 27, 1831(1831-08-27)[1][2][3], Փարիզ), ֆրանսիացի նկարիչ, մանրանկարչության վարպետ։

Եղել է Լուի XVI-ի, Լուի XVIII-ի, Կառլ X-ի և Մարի Անտուանետի պալատական նկարիչը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսուա Դյումոնը ծնվել է ֆրանսիական Լյունևիլ կոմունայում։ Գեղանկարչության բնագավառում նախնական գիտելիքներ ստացել է իր հայրենի քաղաքում՝ քանդակագործ Մատիսի մոտ, այնուհետև` Նանսիում, Ժիրարդեի մոտ։ 17 տարեկանում երիտասարդ նկարիչը մեկնում է Փարիզ, որտեղ հաջողության է հասնում որպես վարպետ-մանրանկարիչ։ 1786 թվականին դարձել է թագուհի Մարի Անտուանետի պալատական նկարիչ։ Նույն թվականին Դյումոնն այցելում է Հռոմ, 1788 թվականից դառնում է Գեղարվեստի թագավորական ակադեմիայի անդամ։ 1789 թվականին նկարիչն ամուսնանում է մինիմալիստ նկարիչ Անտուան Վեստիեի դստեր՝ Նիկոլ Վեստիեի հետ։ Ամուսնությունից հետո հաջորդ տարի Լուի XVI թագավորի կողմից Լուվրում կացարան է ստանում։ Չնայած այն հանգամանքին, որ Դյումոնը ստեղծագործական և անձամբ առումով կապված էր միապետական արիստոկրատիայի հետ, նա հեղափոխական իշխանությունների կողմից ձերբակալվեց միայն 1793 թվականի սեպտեմբերին, սակայն հետագայում ազատ է արձակվել։

1789-1832 թվականներին Դյումոնը պարբերաբար իր ստեղծագործությունները ցուցադրել է Փարիզի սալոններում։ Չնայած այն հանգամանքին, որ Դյումոնը, ըստ երևույթին, չի զբաղվել մանկավարժական գործունեությամբ, մանրանկարիչներ Տոնի Դյումոնտը և Լուի Ալեքսանդրը եղել են նրա աշակերտները։

Դյումոնի տեղծագործությունների մեծ հավաքածուն պահվում է Լուվրի գրաֆիկական բաժնում։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • G. C. Williamson. The History of Portrait Miniatures. - L., 1904.
  • Catalogue of the Collection of Miniatures of Mr J. Pierpont Morgan. - L.. - Vol. IV.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանսուա Դյումոն» հոդվածին։