Ֆրանսիական ժեստերի լեզու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրանսիական ժեստերի լեզու
Տեսակժեստերի լեզու, լեզու և կենդանի լեզու
ԵնթադասՖրանսիական ժեստերի լեզվի ընտանիք
Մասն էՖրանսիայի լեզուներ[1]
Երկրներ Ֆրանսիա[2]
Խոսողների քանակ283 000 մարդ (2008)[3]
IETFfsl
ISO 639-3fsl
 French Sign Language Վիքիպահեստում

Ֆրանսիական ժեստերի լեզու (LSF, ֆր.՝ langue des signes française), համանուն ընտանիքի ժեստերի լեզու, որն օգտագործում են համրերը Ֆրանսիայում և այլ երկրներում։ Ունի 50.000-ից մինչև 100.000 կրողներ[4]։

Ֆրանսիական ժեստերի լեզվից հավանաբար ծագել են (կամ ենթարկվել են դրա ուժեղ ազդեցությանը) հոլանդական[nl], ռուսական, ամերիկյան, իռլանդական, քվեբական և այլ ժեստերի լեզուներ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիական ժեստերի լեզուն հաճախ սխալմամբ համարում են Շարլ Միշել դե լ′Էպեի աշխատանքը, սակայն նա հայտնաբերեց արդեն գոյություն ունեցող հին ֆրանսիական ժեստերի լեզուն[en]՝ լինելով տանը, որտեղ ապրում էին երկու խուլ քույրեր[5]։ Նա զարմացավ, թե որքան բարդ է ժեստերով հաղորդակցման համակարգը և սկսեց ուսումնասիրել այն[6]։

Որոշ ժամանակ անց նա հիմնադրեց խուլերի դպրոց՝ մշակելով «մեթոդական ժեստերի» համակարգ իր աշակերտներին գրել և կարդալ սովորեցնելու համար։ Շառլ-Միշելը հրապարակավ ցուցադրեց իր համակարգը՝ գրավելով բոլոր եվրոպական երկրների ուսուցիչների ուշադրությունը։ Նա նաև տարածեց այն գաղափարը, որ խուլերը ուսանելի են։

Շառլ-Միշելի ստեղծած լեզուն ներառում էր խուլերից սովորած ժեստերը և նրանց կողմից մտացած քերականական կատեգորիաները։ Ստացված համակարգը չափազանց բարդ էր, օրինակ՝ «անհասկանալի» հասկացությունն արտահայտվում էր հինգ ժեստերով («արտաքին» — «հասկանալ» — «հնարավորություն» — «ածական» — «ոչ»), մինչդեռ ֆրանսերեն լեզվում օգտագործվում է «հասկանալ» և «ոչ» կապը։

Դե լ′Էպեն չի ստեղծել ֆրանսիական ժեստերի լեզուն, բայց որոշիչ դեր է խաղացել «Արդյո՞ք խուլերը կարիք ունեն խոսակցական լեզվի» բանավեճի մեջ՝ ապացուցելով, որ նրանք կարող են մտածել առանց հնչեղ բառեր օգտագործելու։ Բացի այդ, նա արագացրեց լեզվի զարգացումը` հավաքելով իր դպրոցում բազմաթիվ լեզվակիր։

Մինչև XIX դարի ավարտը լեզուն հաջողությամբ զարգացավ։ Այնուամենայնիվ, խուլերին միայն բանավոր խոսքի ուսուցման կողմնակիցները («բանախոսներ»[en]) 1880 թվականին Խուլերի կրթության երկրորդ միջազգային կոնգրեսի բանավեճերում[en] եկան այն եզրակացության, որ ժեստերի լեզուն երեխաների խոսքի համար միայն խոչընդոտներ են։ Դպրոցներում իսպառ արգելվել է ֆրանսիական ժեստերի լեզուն։

Ժեստերի լեզվի դիրքորոշումը փոխվել է միայն 1970-ականների վերջին, երբ խուլերի համայնքը սկսեց ակտիվորեն պաշտպանել երկլեզու կրթությունը։ 1991 թվականին Ազգային ասամբելան ընդունեց Ֆաբուսի օրենքը, որը թույլատրում էր դասավանդել ֆրանսիական ժեստերի լեզվով։ 2004 թվականին ընդունվեց մեկ այլ օրենք, ըստ որի ֆրանսիական ժեստերի լեզուն ստացավ լիարժեք լեզվի կարգավիճակ։

Այբուբեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիական ժեստերի լեզվի մատնախոսության այբուբենը օգտագործվում է այն հասկացությունները ներկայացնելու համար, որոնց համար առանձին նշաններ չկան,

ինչպես նաև ֆրանսերեն բառերը խոսքի մեջ ներմուծելու համար։

Տառ Բացատրություն Տառ Բացատրություն Տառ Բացատրություն
Բռունցք՝ բացած բութ մատով Բունցք բացված բութ մատով և ճկույթով, թեթեևակի օրորվելով։ Բութ մատը կարելի է չծալել։ Բռունցք
Բաց ափ՝ ծալված բութ մատով Բռունցք բացված ցուցամատով և միջնամատով, բութ մատը ուղղված է կողք։ 90° տակ բացված բռունցք
Տեսք կողքից Բռունցք՝ բացված բութ մատով և ցուցամատով Բռունցք՝ բացված ցուցամատով և միջնամատով
Տեսք կողքից․ ձեռքը հավաքված է, բացած ցուցամատով Հարթ ձեռք՝ հետևի կողմը դեպի վեր՝ դեպի զրուցակիցը Ձևը նման է K-ին, բայց բթամատը սեղմված է բռունցքին
Մատները ծալված են, բութ մատը կարող է կպչել մնացածին Նման է «M»-ին, բայց բացված են միայն միջնամատը և ցուցամատը Երեք մատը բացված են
Տեսք կողքից ափը բացված է, ցուցամատը դրված բութ մատին Մատները հավաքված են շղթայաձև Շրջանաձև բացված ցուցամատ
Բռունցք՝ ցուցամատը բացված Ցուցամատը (որոշ դեպքերում նաև միջնամատը) ուղղված է դեպի զրուցակիցը և դեպի վար Բռունցք՝ բացված բութ մատով և ճկույթով
«Այծ» ժեստ Մատը (կամ C ձևը) դեպի ներքև Բացված ցուցամատը «գծում է» տառի ուրվագիծը
Բռունցք՝ բացված ճկույթով Խաչված ցուցամատը և միջնամատը ուղղված են դեպի վեր՝ ափը դեպի զրուցակիցը

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.culture.gouv.fr/content/download/138305/1515485/version/2/file/LgdeFr-2016.pdf — 2016.
  2. ScriptSource - France
  3. https://drees.solidarites-sante.gouv.fr/IMG/pdf/dt131-etudes_et_recherches.pdf — 2014. — P. 65.
  4. «Ethnologue». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 21-ին.
  5. Berthier, Ferdinand L'abbé de l'Épée, sa vie, son apostolat, ses travaux, sa lutte et ses succès ; avec l'historique des monuments élevés à sa mémoire à Paris et à Versailles. — 1852. — С. 21.
  6. Jean-René Presneau. «Abbé Charles-Michel de L'Épée». Archives de France (ֆրանսերեն). Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 21-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]