Ֆրանկոֆոն մամուլի միջազգային միություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրանկոֆոն մամուլի միջազգային միություն
Տեսակմիջազգային ոչ կառավարական կազմակերպություն
Երկիր Ֆրանսիա
ՀապավումUPF
Հիմնադրված1950
Գլխադասային գրասենյակՓարիզ
ՏարածաշրջանՖրանկոֆոնիա
Պաշտ. լեզու(ներ)ֆրանսերեն
Գլխավոր քարտուղարAlfred Dan Moussa? և Madiambal Diagne?
ՀիմնադիրÉmile-Dostaler O'Leary?
Կայքpresse-francophone.org(ֆր.)

Ֆրանկոֆոն մամուլի միջազգային միություն (ֆր.՝ Union internationale de la presse francophone, UPF), ֆրանսերեն ստեղծագործող ժուռնալիստների ընկերակցություն։ Ստեղծվել է 1950 թվականին, համարվում է աշխարհի ամենահին ֆրանկոֆոն կազմակերպությունը[1], ունի ավելի քան երեք հազար անդամ աշխարհի 110 երկրներում[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընկերակցությունը հիմնադրվել է 1950 թվականին Լիմոժում (Ֆրանսիա), կանադացի ժուռնալիստ Էմիլ-Դոստալե Օ՛Լերիի նախաձեռնությամբ[2] , ով էլ հենց դարձել է կազմակերպության առաջին նախագահը[3]։ Կազմակերպությունը 2001 թվականի հոկտեմբերի 24-ին, Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում կայացած 33-րդ ժողովի ընթացքում իր անվանումը Union internationale des journalistes et de la presse de langue français-ից փոխել է Union internationale de la presse francophone[2]։

Գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

UPF-ն իր առջև նպատակ է դրել զարգացնել համագործակցությունը ֆրանկոֆոն զանգվածային լրատվության միջոցների միջև[1]։ Սկզբնապես ծառայելով որպես ֆրանսախոս ժուռնալիստների հանդիպավայր, հասունացած հիմնախնդիրները քննարկելու և լուծումներ փնտրել-գտնելու հավաքատեղի, ժամանակի ընթացքում UPF-ն դարձել է մասնագիտական միություն[2]։ Դա ոչ կառավարական միջազգային կազմակերպություն է, որը ճանաչված է Եվրոպական խորհրդարանի, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության, Միավորված ազգերի կազմակերպության և միջազգային բազմաթիվ այլ կազմակերպությունների կողմից[2]։

Ազատ խոսքի մրցանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

1991 թվականին ընկերակցությունը, La Francophonie կազմակերպության հետ համատեղ, սահմանել է Prix de la libre expression (Մրցանակ՝ արտահայտվելու ազատության համար)[4]։ Մրցանակը շնորհվում է յուրաքանչյուր տարի։ Դրանով պարգևատրվում են այն ժուռնալիստները, ովքեր, չնայելով հետապնդումներին, հալածանքներին, վտանգներին, իրենց ստեղծագործություններում ու գործելակերպում շարունակում են մնալ օբյեկտիվ, ճշմարիտ ու արդարամիտ[4]։ 2000-ական թվականներին այդ մրցանակին արժանացածների շարքում են Միշել Օժեն (Michel Auge), 2000 թ.), Le Rénovateur-ը (2003 թ.) և Մեյ Շիդաքը (May Chidiac, 2005 թ.)[4]:

Առաջնորդը[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականի օգոստոս ամսվա դրությամբ UPF-ի ղեկավարը Ալֆրեդ դան Մուսան (Alfred Dan Moussa) էր՝ Կոտ դ՛Իվուարից (Côte d'Ivoire)[5]: Նա այդ պաշտոնում ընտրվել է 2007 թվականին[6]՝ հաջորդելով Ռադիո Ֆրանս Ինտերնասիոնալի նախկին նախագահ Էրվե Բուրժեին[7][8]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Players and skills». Ministère des Affaires étrangères et européennes. 2006 թ․ փետրվարի 20. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 28-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 «U.P.F.» (French). Union internationale de la presse francophone. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 29-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. «Histoire de l'Union internationale de la presse francophone» (French). Union internationale de la presse francophone. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 29-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. 4,0 4,1 4,2 «Prix de la libre expression» (French). Union internationale de la presse francophone. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 29-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. Ouédraogo, Alexise Evelyne (2008 թ․ օգոստոսի 12). «Côte d`Ivoire: Lancement du prix Alfred Dan Moussa de la presse en ligne pour la paix et l'intégration africaine». Gabonews.ga (French). Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 29-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. «Alfred Dan Moussa». Who's Who From Côte d'Ivoire. African Development Information Services. 2007 թ․ օգոստոսի 3. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 28-ին.
  7. Koutouan, Hervé (2007 թ․ դեկտեմբերի 3). «Côte d'Ivoire: Union internationale de la presse francophone - Hervé Bourges annonce son successeur». Fraternité Matin (reproduced by allAfrica.com) (French). Վերցված է 2008 թ․ օգոստոսի 29-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. «Togo». Attacks on the Press in 2005. Committee to Protect Journalists. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 28-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]