Ֆրանկլին (Արևմտյան Վիրջինիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Ֆրանկլին
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Հիմնադրված է1794 թ.
Մակերես1,459488 կմ², 1,459493 կմ²
ԲԾՄ528±1 մետր, 528 մետր
Բնակչություն495 մարդ (ապրիլի 1, 2020)[1]
Հեռախոսային կոդ304
Փոստային դասիչ26807
Պաշտոնական կայքlocal.wv.gov/Franklin(անգլ.)
Ֆրանկլին (Արևմտյան Վիրջինիա) (ԱՄՆ)##
Ֆրանկլին (Արևմտյան Վիրջինիա) (ԱՄՆ)

Ֆրանկլին (անգլ.՝ Franklin), քաղաք ԱՄՆԱրևմտյան Վիրջինիա նահանգում։ Փենդլտոն շրջանի վարչական կենտրոնն է։ 2010 թվականին քաղաքում ապրել է 721 մարդ։

Աշխարհագրական դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանկլինը գտնվում է Արևմտյան Վիրջինիա նահանգի արևելքում և հանդիսանում է Փենդլտոն շրջանի վարչական կենտրոնը։ Քաղաքը գտնվում է Հարավային Պոտոմակ գետի ափին՝ US 33 և US 220 խաչմերուկում[2]։ ԱՄՆ Բնակչության մարդահամարի բյուրոյի տվյալներով քաղաքն ունի 1,45 քառակուսի կիլոմետր ընդհանուր մակերես։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1769 թվականին հետազոտողներ Ֆրենսիսը և Ջորջ Էվիկը հետազոտում էին 160 ակր տարածք Հարավային Պոտոմակ գետի ձախ ափին, և Ֆրենսիսը որոշում է բնակություն հաստատել այդ վայրում։ Քաղաքը հիմնադրվել է 1788 թվականին, երբ Փենդլտոն շրջանի առաջին խորհուրդը ընտրել է Ֆրենսիս Էվիկի հողերը՝ նոր շրջանի կենտրոն դարձնելու համար։ Սկզբում քաղաքը կոչվում էր Ֆրանկֆորդ՝ ի պատիվ այն ծանծաղուտի, որի կողքին քաղաքը գտնվում է («Frank’s ford»-Ֆրենկի ծանծաղուտ)։ Քաղաքը պաշտոնապես հիմնադրվել է 1794 թվականի դեկտեմբերին Վիրջինիայի Գլխավոր ասամբլեայի օրենսդրական ակտով և վերանվանվել Ֆրանկլին՝ ի պատիվ Բենջամին Ֆրանկլինի։ Քաղաքի բնակչությունը դանդաղ էր աճում։ 19-րդ դարի սկզբին բնակչությունը կազմում էր մոտ 100 մարդ։ 1834 թվականին քաղաքում կար երկու խանութ, երեք թամբագործ վարպետ, երկու ատաղձագործ, երկու կոշկագործ, երկու դարբին, զինագործ, դերձակ, գլխարկակար, հյուսն։ Կար նաև դպրոց և կրոնական համայնք։ 1924 թվականին քաղաքում հրդեհ է բռնկվել, որը ոչնչացրել է քաղաքի մեծ մասը և շրջանային դատարանի շենքը[2][3]։

Ֆրանկլինի պատմական շրջանը ներառվել է ԱՄՆ-ի պատմական վայրերի ազգային գրանցամատյանում։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի մարդահամարի տվյալներով Ֆրանկլին քաղաքի բնակչությունը կազմում էր 721 մարդ (44,2%-ը՝ տղամարդ, 55,8%-ը՝ կին), քաղաքում կար 313 տնային տնտեսություն և 173 ընտանիք։ Ըստ ռասայական կազմի՝ 96,5% սպիտակամորթներ, 1,0% աֆրոամերիկացիներ, 0,6% բնիկ ամերիկացիներ, 0,4% ասիացիներ և 1,1% երկու և ավելի ռասաների ներկայացուցիչներ[4]։

313 տնային տնտեսություններից 44,4%-ը համատեղ բնակվող ամուսնացած զույգեր են (13,1%-ը 18 տարեկանից փոքր երեխաների հետ), 7,3%-ը կանայք, որոնք ապրում են առանց ամուսնու, 3,5%-ը տղամարդիկ, որոնք ապրում են առանց կանանց, իսկ 44,7%-ը ընտանիք չունի։ Տնային տնտեսությունների 4,1%-ը կազմում են տարբեր սեռերի զույգեր, որոնք ամուսնացած չեն։ Միջին հաշվով տնային տնտեսություն վարում է 2,00 մարդ, իսկ ընտանիքի միջին չափը կազմում է մոտ 2,68 մարդ։

Ըստ 2010 թվականի մարդահամարի տվյալների՝ քաղաքի բնակչությունը ըստ տարիքային խմբի բաշխվում է հետևյալ կերպ․ 14,4%-ը՝ 18 տարեկանից փոքր բնակիչներ, 2,5%-ը՝ 18-21 տարեկան բնակիչներ, 46,9%-ը՝ 21-65 տարեկան բնակիչներ և 36,2%-ը՝ 65 և ավելի տարեկան բնակիչներ։ Բնակչության միջին տարիքը 55,5 տարեկան է։

2014 թվականին 679 աշխատունակ բնակիչներից աշխատանք ունեին 323-ը։ Ընդ որում, տղամարդիկ ունեցել են 54 479, իսկ կանայք 26 111 ԱՄՆ դոլար տարեկան միջին եկամուտ։ 2014 թվականին ընտանիքի միջին եկամուտը գնահատվում էր 67 232 դոլար, որից տնային տնտեսության համար օգտագործվում էր 47 083 դոլար։ Մեկ շնչի հաշվով եկամուտը 25 014 դոլար էր։ Մարդահամարի ժամանակ Ֆրանկլինում ընտանիքների 18,7%-ը և ընդհանուր բնակչության 24,7%-ը գտնվում էին աղքատության մեջ, որոնցից 34,7%-ը կազմում էին 18 տարեկանից փոքր բնակիչները և 23,4%-ը 65 տարեկանից ծեր բնակիչները[4]։

Բնակչության թվաքանակի դինամիկան՝

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Կյոպպենի կլիմաների դասակարգման՝ Ֆրանկլինի կլիման համապատասխանում է արևմտյան ափի ծովային կլիմային (Cfb)։ Միջին տարեկան տեղումների քանակը 861,1 մմ է։ Տարեկան միջին ջերմաստիճանը 11,1 °C է, ամենատաք ամիսը հուլիսն է (միջին ջերմաստիճանը 21,7 °C), ամենացուրտը՝ հունվարը (միջին ջերմաստիճանը 0,3 °C)[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
  2. 2,0 2,1 Mary Dunkle Voorhees. «Franklin». The West Virginia Encyclopedia. Վերցված է 2016 թ․ հունվարի 31-ին.
  3. Oren Frederic Morton A history of Pendleton County, West Virginia. — Franklin, W. Va, 1910.
  4. 4,0 4,1 «American FactFinder». United States Census Bureau. Վերցված է 2016 թ․ հունվարի 31-ին.
  5. «Franklin». Weatherbase. Վերցված է 2016 թ․ հունվարի 5-ին.