Ֆուրնա Ֆեյա ազգային պարկ
Տեսակ | ազգային պարկ |
---|---|
Երկիր | ![]() |
Վարչատարածք | Ռիու Գրանդի դու Նորտի |
Հիմնվել է | 2012 |
Մակերես | 8518 հեկտար |
Կառավարում | Բրազիլիայի դաշնային կառավարություն |
Ֆուրնա Ֆեյա ազգային պարկ (պորտ.՝ Parque Nacional da Furna Feia), ազգային պարկ Ռիու Գրանդի դու Նորտի նահանգում, Բրազիլիա։ Այն պարունակում է մեծ քարանձավային համակարգ։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆուրնա Ֆեյան առաջին ազգային պարկն է Ռիու Գրանդի դու Նորտի նահանգում։ Պարկի ստեղծումը կանգ է առել տարածքում իրագործվող հանքարդյունաբերության պատճառով, հիմնականում՝ կրաքարի, որն օգտագործվում է ցեմենտի արտադրության համար։ Որպես փոխզիջում՝ նախագծված պարկի տարածքից 700 հեկտարը հատկացվեց հանքարդյունաբերության ձեռնարկությանը, ինչով վերացավ հիմնական խոչընդոտը[1]։ Պարկը ստեղծվել է 2012 թվականի հունիսի 5-ին և կառավարվում է Չիկո Մենդեսի Կենսաբազմազանության պահպանության ինստիտուտի կողմից[2]։ Նախագահ Դիլմա Ռուսեֆը պարկի ստեղծումը հռչակել է Շրջակա միջավայրի համաշխարհային օրը[3]։
Տեղագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պարկը գտնվում է Կաատինգա բիոմում և զբաղեցնում է 8518 հա տարածք[2]։ Ազգային պարկն ընկած է Բարաունա և Մոսորո մունիցիպալիտետներում՝ Ռիու Գրանդի դու Նորտի նահանգում[4]։ Ֆուրնա Ֆեյան Ռիու Գրանդի դու Նորտի նահանգի խոշորագույն քարանձավային համալիրն է։ Առայժմ հայտնաբերվել են ավելի քան 200 քարայրներ[3]։ Գլխավոր քարանձավն ունի 766 մետր երկարություն, և այն պարկի ամենակարևոր գրավչությունն է[1]։ Կան բույսերի 105 ու կենդանիների 135 տեսակներ, որոնցից մի քանիսը վտանգված են[3]։ Հայտնաբերվել են տրիլոբիտներ անողնաշարավորների 11 տեսակներ, որոնք բոլորն էլ նորություն էին գիտության համար[1]։
Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պարկը դասվում է Բնության պահպանության միջազգային միության II կատեգորիային (ազգային պարկ)։ Նպատակն է` պահպանել Ֆուրնա Ֆեյայի սպելեոգիական համալիրն ու Կաատինգա բիոմի կենսաբազմազանությունը, իրականացնել գիտական հետազոտություններ, զարգացնել կրթական գործունեությունը և բնապահպանական մեկնաբանությունը, ինչպես նաև ապահովել բացօթյա հանգիստ և էկոտուրիզմ[4]։ Չիկո Մենդեսի Կենսաբազմազանության պահպանության ինստիտուտը աշխատում է տեղացիների հետ՝ փորձելով կանխել այնպիսի գործողություններ, ինչպիսին են՝ որսորդությունը, փայտանյութի անօրինական տեղափոխումը և քարանձավների կործանարար այցելությունները, մասնավորապես՝ դեպի գլխավոր քարանձավ։ Գործակալությունը հիմնել է հրշեջ խումբ, որն օգնում է կանխել անտառային հրդեհները՝ որպես պահպանության ենթակա միավոր[5]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Alex Costa 2012
- ↑ 2,0 2,1 «Parque Nacional da Furna Feia – Chico Mendes»։ Արխիվացված է օրիգինալից 2019-05-11-ին։ Վերցված է 2019-05-21
- ↑ 3,0 3,1 3,2 «Brazil Declares New Nature Reserves ... ENS»։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-25-ին։ Վերցված է 2012-11-05
- ↑ 4,0 4,1 Unidade de Conservação ... MMA
- ↑ «Victor Souza 2013»։ Արխիվացված է օրիգինալից 2019-05-11-ին։ Վերցված է 2019-05-21
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Alex Costa (26 September 2012), «Furna Feia: primeiro parque nacional do RN», Tribune do Norte, http://tribunadonorte.com.br/noticia/furna-feia-primeiro-parque-nacional-do-rn/232515, վերցված է 2016-05-01
- Brazil Declares New Nature Reserves, Forest Fears Persist, Environment News Service, 5 June 2012, արխիվացված օրիգինալից 2012-11-05-ին, https://www.webcitation.org/6BwA6IZMZ?url=http://ens-newswire.com/2012/06/06/brazil-declares-new-nature-reserves-forest-fears-persist/, վերցված է 6 June 2012
- (portuguese) Parque Nacional da Furna Feia, Chico Mendes Institute for Biodiversity Conservation, արխիվացված օրիգինալից 2016-03-03-ին, https://web.archive.org/web/20160303203244/http://www.icmbio.gov.br/portal/biodiversidade/unidades-de-conservacao/biomas-brasileiros/caatinga/unidades-de-conservacao-caatinga/3039-parna-da-furna-feia.html, վերցված է 2016-05-01
- (portuguese) Unidade de Conservação: Parque Nacional da Furna Feia, MMA: Ministério do Meio Ambiente, http://sistemas.mma.gov.br/cnuc/index.php?ido=relatorioparametrizado.exibeRelatorio&relatorioPadrao=true&idUc=2633, վերցված է 2016-05-01
- Victor Souza (2 July 2013), PARQUE NACIONAL DA FURNA FEIA COMEMORA SEU PRIMEIRO ANIVERSÁRIO, João Pessoa: ICMBio, http://www.icmbio.gov.br/portal/comunicacao/noticias/20-geral/4100-parque-nacional-da-furna-feia-comemora-seu-primeiro-aniversario.html, վերցված է 2016-05-01(չաշխատող հղում)
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ֆուրնա Ֆեյա ազգային պարկ կատեգորիայում։ |