Ֆուգասային արկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ֆուգասային արկ, հրետանային զինամթերք է, իրենից ներկայացնում է բարակ պատերով մետաղե գլանաձև պատիճ, որը լցված է բարձր բրիզանտայնությամբ պայթուցիկ նյութով։ Նախատեսված է հակառակորդի թեթև զրահավորված փոխադրամիջոցների ու ոչ բետոնավորված թաքստոցների, հրակնատների,դիտրակման և հրամանատարադիտարկման կետերի ու այլ չբետոնավորված ամրաշինական կառույցների ոչնչացման համար[1]։ Համեմատած միևնույն տրամաչափի բեկորա-ֆուգասային արկի հետ ֆուգասային արկը ավելի քիչ արդյունավետ է բետոնապատ ամրաշինական կառույցների ու զրահապատ տրանսպորտային միջոցների ոչնչացման համար։ Որոշ դեպքերում կարող են օգտագործվել բետոնահար արկերի հետ համատեղ, սկզբում ֆուգասային արկի օգնությամբ քանդվում է ամրաշինական կառույցը ծածկող հողի շերտը հետո արդեն կիրառվում են բետոնահար արկեր: Ֆուգասային արկերը օգտագործվում են տարբեր տեսակի հրանոթների, ՀԻԿ-երի ու փոքր տրամաչափի ավիահրանոթների համար։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. "Военный энциклопедический словарь", Пред. гл. редакционной комиссии Маршал Советского Союза С.Ф. Ахромеев, Москва Воениздат-1986,