Կումուլյատիվ-բեկորային արկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կումուլյատիվ-բեկորային արկի սխեմա (տանկային զինամթերքի օրինակով).
1 — իրան(պատիճ), 2 — շրջհոս, 3 — կումուլյատիվ ձագարի պաշտպանիչ շերտ, 4 — պայթուցիչ մեխանիզմ, 5 — կումուլյատիվ ձագար, 6 — պայթուցիկ նյութ(պն), 7 — կայունարարներ, 8 — դետոնացիոն լիցք

Կումուլյատիվ-բեկորային արկ ( երբեմն կոչվում է նաև բազմաֆունկցիոնալ արկ), հիմնական նշանակության հրետանային զինամթերք է։ ներառում է խիստ արտահայտված կումուլյատիվ և թույլ արտահայված բեկորա-ֆուգասային հատկանիշների համակցում։ Նախատեսված է թնդանոթներին բնորոշ բոլոր տեսակի նպատակակետերի ոչնչացման համար, ինչպիսիք են, հակառակորդի կենդանի ուժի ոչնչացում, զրահատեխնիկայի ոչնչացում, շինությունների, ամրաշինությունների և հատուկ օբյեկտների ավերում[1]։ Հիմնական զինամթերք է հանդիսանում արևմտյան երկրների ժամանակակից տանկերի համար, որոնք են Լեոպարդ-2, Աբրամս, Լեկլերկ: Կումուլյատիվ-բեկորային արկերը օգտագործվում են նաև ՀԻԿ-երի, ռեակտիվ հրետանու, հակատանկային հրթիռների (ՀՏԿՀ) և կասետային զինամթերքների համար։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կումուլյատիվ-բեկորային արկը իրենից ներկայացնում է բարձր ամրության մետաղե գլանաձև պոչավոր պատիճ, որը լցված է բարձր բրիզանտայնությամբ պայթուցիկ նյութով, սակայն ի տարբերություն բեկորա-ֆուգասային արկի սա կումուլյատիվ(կուտակային) գործողության է, այս արկը աշխատանքային սկզբունքով նման է կումուլյատիվ արկին մի տարբերությամբ, որ արկի պատիճը ավելի ծանր ու կարծր է։ Արկի ներսում պայթուցիկ նյութը ունի հատուկ ձագարաձև գոգավորություն, որի խորքում գտնվում է դետոնացիոն լիցքը, այն ծառայում է որպես արկի պայթուցիչ[2]։ Իրանի առաջնային մասը փակված է հատուկ մետաղե պաշտպանիչ շերտով(էկրան), այն պաշտպանում է կումուլյատիվ ձագարը վնասվածքներից։ Դետոնացիոն ալիքի անցումը ապահովելու համար մետաղե էկրանի մեջտեղում թողնված է անցք։ Էկրանին կից գտնվում է արկի իրանի շրջհոս բալիստիկ ծայրը, որի սկզբնամասում տեղադրված է հպումային(կոնտակտային) պայթուցիչը։ Շրջհոս ծայրը կատարում է մի քանի աշխատանք՝ այն է, պայթուցիկ նյութի հիմնական լիցքի նախապայթեցում, որով և ապահովում է կումուլյատիվ շթի կենտրոնացումը[2] Արկի պատիճի ներքին մակերևույթին կան հատուկ ակոսիկներ կամ փոսիկներ, որպեսզի բեկորները ստացվեն միաչափ։ Պատիճի պոչամասին լինում են արկը թռիչքի ժամանակ ուղղորդող կայունարար թևիկներ։[3]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. "Военный энциклопедический словарь", Пред. гл. редакционной комиссии Маршал Советского Союза С.Ф. Ахромеев, Москва Воениздат-1986,
  2. 2,0 2,1 Ռազմական տեխնիկա՝ Կումուլյատիվ արկ, Աշխատանքային սկզբունք։
  3. 125-մմ տրամաչափի Դ-81 հրանոթի զինամթերք, Կումուլյատիվ-բեկորային արկի թևիկներ։