Ֆոն Կրալի թատրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox masks.png
Ֆոն Կրալի թատրոն
Von Krahli Teater
Von krahli teater.jpg
Ֆոն Կրալի թատրոնի շենքը
Տեսակթատերական կազմակերպություն
ԵրկիրFlag of Estonia.svg Էստոնիայի Հանրապետություն
Հիմնադրման ամսաթիվ1992 թ.
Կոորդինատներ: 59°26′13.999200099994″ հս․ լ. 24°44′34.130400099997″ ավ. ե. / 59.43722200002777356° հս․. լ. 24.74281400002777787° ավ. ե. / 59.43722200002777356; 24.74281400002777787
Von Krahl Theatre Վիքիպահեստում

Ֆոն Կրալի թատրոն (էստ․՝ Von Krahli Teater), դրամատիկական թատրոն Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում։ Հիմնադրվել է 1992 թվականին ռեժիսոր Պաետեր Յալակասի ղեկավարած թատերախմբի հիման վրա։

Ֆոն Կրալի թատրոնն Էստոնիայի առաջին մասնավոր թատրոնն է։ 1991 թվականին թատրոնը վերականգնվել է պետության կողմից։ Թատրոնի հիմնադրման ժամանակը պաշտոնապես համարվում է 1992 թվականը, սակայն Պաետեր Յալակասայի թատերախումբը կազմավորվել է դրանից ավելի վաղ։ Թատրոնի շենքը, որտեղ ներկայացումներից բացի կազմակերպվում են նաև համերգներ, գտնվում է Տալլինի Հին քաղաքում՝ Ռատասկաև փողոցում։ Թատրոնի ղեկավարը Պաետեր Յալակասան է (ծնվել է 1961 թվականին)։

2003 թվականից Ֆոն Կրալի թատրոնում գործում է Ֆոն Կրալի ակադեմիան (էստ․՝ Von Krahli Akadeemia), որ կազմակերպում է դասախոսություններ, բանավեճեր, ինչպես նաև հանդիպումներ ռեժիսորների ու դերասանների հետ։

2007 թվականին Ֆոն Կրալի թատրոնը Վիլյանդիի Մշակույթի ակադեմիայի ու Տարտուի համալսարանի հետ միասին հիմնել է դերասանական դպրոց։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]