Ֆլորին Անդոնե
| ||||||||||||||||||
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||
Ազգությունը | ռումինացի | |||||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | |||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 11, 1993[1][2] (30 տարեկան) | |||||||||||||||||
Ծննդավայր | Բոտոշանի, Ռումինիա | |||||||||||||||||
Հասակ | 1,82 մ | |||||||||||||||||
Քաշ | 79 կիլոգրամ | |||||||||||||||||
Դիրք | հարձակվող | |||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||
Ներկա ակումբ |
![]() | |||||||||||||||||
Համար | 10 | |||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||
Ակումբ | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
|
Ֆլորին Անդոնե (ռումիներեն՝ Florin Andone, ապրիլի 11, 1993[1][2], Joldești, Vorona, Բոտոշանի, Ռումինիա), ռումինացի ֆուտբոլիստ, իսպանական «Կորդովա» ֆուտբոլային ակումբի և Ռումինիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող։
Ռումինիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում մասնակցել է Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 2016 թ.-ին և հանդես եկել մեկնարկային Ֆրանսիա-Ռումինիա հանդիպմանը։
Ֆուտբոլային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
2005 թվականին՝ 12 տարեկան հասակում, այն բանից հետո, երբ նրա հայրը մահացավ ավտովթարի հետևանքով, Անդոնեն սկսեց իր ֆուտբոլային կարիերան երիտասարդական «Վինարոս» ֆուտբոլային ակումբի կազմում։
2008 թվականին ռումինացի ֆուտբոլիստը տեղափոխվել է «Կաստելիոն»[3]: Իսպանական ֆուտբոլային ստորին առաջնությունում իր մասնագիտական դեբյուտը կատարել է 2011 թվականի հունվարի 16-ին՝ «Օրիուելա»-ի դեմ հանդիպումում[4]։
2011 թվականի հունիսի 2-ին Անդոնեն տեղափոխվել է «Վիլյառեալ»՝ վերադառնալով մանկապատանեկան ֆուտբոլին[5]։ 2013 թվականի օգոստոսի 15-ին Ֆլորինը վարձավճարով տեղափոխվել է «Ատլետիկո Բալեարես»[6]։ Այնտեղ նա անցկացրել է 34 հանդիպում՝ հեղինակելով 12 գնդակ։
2013 թվականի հուլիսի 3-ին Ֆլորին Անդրադեն ստորագրել է երեքտարյա պայմանագիր «Կորդովա» ֆուտբոլային ակումբի հետ, որտեղ նա առաջին անգամ խաղացել է պահեստային թիմում[7]։ Կորդովայի հիմնական կազմում իր դեբյուտը Ֆլորինը կատարել է 2014 թվականի դեկտեմբերի 3-ին Իսպանիայի ֆուտբոլի 2014-2015 մրցաշրջանի «Գրանադայի» դեմ խաղում 57-րդ րոպեին փոխարինելով Խիսկոյին[8]։
2015 թվականի հունվարի 5-ին կատարել է իր առաջնաելույթը Լա Լիգայի առաջնությունում[9]։ «Էյբարի» դեմ տնային հանդիպման ընթացքում Անդոնեն հեղինակել է գոլ 10-րդ վայրկյանին։ Այդ գոլը դառնում է ամենաարագը Անդալուզիայի ֆուտբոլային պատմության ընթացքում և չորրորդը ընդհանուր առմամբ[10][11]։
2015 թվականի հոկտեմբերին Ֆլորինը ամսվա ընթացքում խփել է չորս գնդակ՝ դառնալով իսպանական երկրորդ դիվիզիոնի ամենալավ ֆուտբոլիստ։
2016 թվականի հունվարին «Սևիլյան»[12], «Մալագան», «Սաութհեմփթոնը»[13], «Ասթոն Վիլան[14] » և «Ստյաուան» հետաքրքրություն են ցուցաբերել ռումինացի հարձակվողի համար, սակայն նա երկարաձգել է իր պայմանագիրը մինչև 2018 թվական։
2016 թվականի ապրիլի 3-ին Ֆլորինը ձևակերպել է իր առաջին հեթ-տրիկը «Գիմնաստիկ Տարրագոնա» ֆուտբոլային ակումբի դեմ հանդիպման ընթացքում[15]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 Argentine Soccer Database (իսպ.)
- ↑ «Florin Andone, botosaneanul care a uimit Spania!» [Florin Andone, the Botosani-born who stunned Spain!] (ռումիներեն)։ Ziare։ փետրվարի 15, 2011։ Վերցված է մարտի 22, 2015
- ↑ «El Orihuela CF empató 1-1 frente al CD Castellón y mantiene su posición de líder» [Orihuela CF drew 1–1 against CD Castellón and maintains its leader position] (իսպաներեն)։ Orihuela Digital։ հունվարի 16, 2011։ Վերցված է մարտի 22, 2015
- ↑ «Dos juveniles, al Villarreal» [Two youth players, to Villarreal] (իսպաներեն)։ El Periódico Mediterráneo։ հունիսի 2, 2011։ Վերցված է դեկտեմբերի 4, 2014
- ↑ «Florin Andone del Villarreal nuevo jugador del At. Baleares» [Florin Andone from Villarreal new player of At. Baleares] (իսպաներեն)։ Deporte Balear։ օգոստոսի 15, 2013։ Վերցված է դեկտեմբերի 4, 2014
- ↑ «El Córdoba ficha al delantero rumano Florin Andone» [Córdoba signs Romanian forward Florin Andone] (իսպաներեն)։ Marca։ հուլիսի 3, 2014։ Վերցված է դեկտեմբերի 4, 2014
- ↑ «Sólo un trago en Granada» [Only one sip in Granada] (իսպաներեն)։ Marca։ դեկտեմբերի 3, 2014։ Վերցված է դեկտեմբերի 4, 2014
- ↑ «Nabil Ghilas and Florin Andone carry Cordoba over Granada»։ ESPN FC։ հունվարի 5, 2015։ Վերցված է հունվարի 5, 2015
- ↑ «Florin Andone scores inside 10 seconds as Cordoba settle for draw»։ ESPN FC։ հունվարի 16, 2015։ Վերցված է հունվարի 26, 2015
- ↑ «Florin Andone firma el cuarto gol más rápido en la historia de la Liga» [Florin Andone scores the fourth fastest goal in La Liga's history] (իսպաներեն)։ ABC։ հունվարի 17, 2015։ Վերցված է հունվարի 26, 2015
- ↑ «Florin Andone, dorit în Primera Division» (Romanian)։ Click։ հունվարի 2, 2016
- ↑ «Florin Andone, dorit de două cluburi din Anglia! Englezii şi-au trimis reprezentanţi la ultimul meci al românului» (Romanian)։ Prosport։ հունվարի 5, 2016
- ↑ «Florin Andone, dorit de una din marile echipe ale Angliei» (Romanian)։ replicaonline.ro։ ապրիլի 21, 2015
- ↑ «Lluvia de goles en el Nou Estadi» [Raining goals in the Nou Estadi] (Spanish)։ Marca։ ապրիլի 3, 2016։ Վերցված է ապրիլի 23, 2016
|
- Ապրիլի 11 ծնունդներ
- 1993 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Ռումինիայում ծնվածներ
- Ռումինացի ֆուտբոլիստներ
- Թուրքական Սուպեր լիգայի ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2016-ի ֆուտբոլիստներ
- Կորդովայի ֆուտբոլիստներ
- Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոնի ֆուտբոլիստներ
- Ֆուտբոլի հարձակվողներ
- Լա Լիգայի ֆուտբոլիստներ