Ֆլորա Գրիգորյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գրիգորյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ֆլորա Գրիգորյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 23, 1927 |
Ծննդավայր | Դիլիջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | դեկտեմբերի 28, 2006 (79 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | Հայկական ԽՍՀ |
Կրթություն | Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1945) և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1952) |
Մասնագիտություն | նկարչուհի |
Ֆլորա Ռուբենի Գրիգորյան (հունվարի 23, 1927, Դիլիջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 28, 2006, Երևան, Հայաստան[1]), հայ նկարիչ-ձևավորող, բեմանկարիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆլորա Գրիգորյանը ծնվել է Դիլիջանում։ 1945 թվականին ավարտել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1952 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1967-1972 թվականներին եղել է Հայաստանի պատմության պետական թանգարանի նկարիչ[2]։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնականում աշխատել է բեմական զգեստների ձևավորման բնագավառում։ Նկարել է հայկական տարազներ և ասեղնագործ աշխատանքներ, որոնք տեղ են գտել «Ասեղնագործության ձեռնարկ» (1960) գրքում։ Հեղինակ է հայկական տարազների 20 բացիկների։ 2014 թվականին Հայփոստի թողարկած «Հայկական ազգային տարազներ. Երևան» նամականիշի վրա պատկերված տարազների նկարիչն է[3]։ Վազգեն Առաջին կաթողիկոսի պատվերով կազմել է հայկական հին ձեռագրերի ալբոմ (1999 թվական, անտիպ)։ 1978 թվականին Ֆլորա Գրիգորյանը ձևավորել է Ազատ Ղարիբյանի ղեկավարած «Կռունկ» պարային համույթի բեմական զգեստները, 1979 թվականին ստեղծել է Հայաստանի պարի պետական համույթի հագուստների էսքիզները։
- Ռոսսինիի «Սևիլյան սափրիչ» օպերայի զգեստների ձևավորում
- «Խանդութ» (երաժշտություն՝ ըստ Ալեքսանդր Սպենդիարյանի) բալետի զգեստների ձևավորում (Օպերայի և բալետի թատրոն, 1953 թվական)
- Երևանի տիկնիկային թատրոնի վեց բեմադրությունների զգեստների ձևավորում (1957 թվական)
- «Հեղնար աղբյուր» կինոնկարի զգեստների ձևավորում (1970 թվական)
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայկական ազգային տարազ» պատկերագիրք (եռալեզու՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն), Երևան, «Անտարես», 2011 (Մոսկվայի Գրքի միջազգային մրցույթ-ցուցահանդեսում պատկերագիրքն արժանացել է մոսկովյան ստուգատեսի երկրորդ կարգի մրցանակին)[4]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Ֆլորա Գրիգորյանի մասին zarkfoundation.com կայքում».
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ Հայկական ազգային տարազներ. Երևան
- ↑ Կկայանա Ֆլորա Գրիգորյանի «Հայկական ազգային տարազ» պատկերագրքի շնորհանդեսը
- Հունվարի 23 ծնունդներ
- 1927 ծնունդներ
- Դիլիջան քաղաքում ծնվածներ
- Դեկտեմբերի 28 մահեր
- 2006 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի շրջանավարտներ
- Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Հայ բեմանկարիչներ
- Հայ ձևավորողներ
- Հայ նկարչուհիներ