Ֆլյուենս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ֆլյուենս, ֆիզիկական մեծություն, մասնիկների հոսքի խտության կամ էներգիայի ինտեգրալ ըստ ժամանակի։

Մասնիկների ֆլյուենս[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնիկների հոսքի դեպքում մասնիկների ֆլյուենս անվանում են տվյալ ժամանակահատվածում հոսքին ուղղահայաց միավոր dS մակերեսով անցած մասնիկների dN թվի հարաբերությունը այդ հարթակի մակերեսին։ Մասնիկների դիֆուզային դաշտի դեպքում ֆլյուենս տվյալ կետում անվանում են միավոր շառավղով գունդ մտած մասնիկների թվի հարաբերությունը գնդի լայնակի կտրվածքի մակերեսին։

Մասնիկների ֆլյուենսի չափման միավորն է՝ մ−2 (Միավորների միջազգային համակարգում), սմ−2։ 1 մ−2 ֆլյուենսը իրենից ներկայացնում է մի դեպք, երբ 1 մ2 լայնական կտրվածքի մակերեսով գունդ մտնում է մեկ մասնիկ։

Մասնիկների ֆլյուենսի հզորությունը (մասնիկների հոսքի խտություն) սահմանվում է, որպես ֆլյուենսի ինտեգրալ ըստ ժամանակի (կուտակված t ժամանակում)։

Էներգիայի ֆլյուենս[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռադիոճառագայթման չափաքանակի բնութագրիչ մեծություններ

Էներգիայի ֆլյուենս, էներգիայի այն քանակը, որը տեղափոխվել է մասնիկների կողմից մասնիկների հոսքին ուղղահայաց միավոր հարթակով հոսքի դեպքում կամ միավոր գնդի մակերևույթով մասնիկների դիֆուզային դաշտի դեպքում։ Էներգիայի ֆլյուենսի չափման միավորն է՝ Ջ/մ2։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆլյուենսը օգտագործում են ռադիոկենսաբանությունում, ռադիոթերապիայում և ռադիոբժշկությունում։ Էֆեկտիվ և էքվիվալենտ չափաքանակների համար շատ հաճախ օգտագործվում է հենց ֆլյուենսի գաղափարը[1] ։ Բարդ հետևանքներից խուսափելու համար պետք է իմանալ միջուկային ռեակտորների բաղադրամասերի նեյտրոնների թույլատրելի ֆլյուենսը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]