Ֆինլանդիայի քաղաքացու անձնագիր
Ֆինլանդիայի քաղաքացու անձնագիր, հիմնական փաստաթուղթ, Ֆինլանդիայի քաղաքացու անձնական վկայական։ Բացի ֆիննական քաղաքացիության գոյության ապացույցը, անձնագիրը թեթևացնում է արտասահմանում քաղաքացիների տրված օգնության ընթացքը ֆիննական հյուպատոսային չինովնիկներից կամ այլ երկրների ներկայացուցիչներին, Եվրոպական միության կազմում մտնելով (այն դեպքում, եթե ֆիննական հյուպատոսությունը բացակայվում է).
Ստացված անձնագիրը իրականացնում է Ֆինլանդիայի իրավապահ մարմինների միջոցով[1]։
Անձնագրի տրման համար պահանջվում է.
- Մեկ լուսանկար, ոչ ավելի, քան վեցամսյա վաղեմիության։ Լուսանկարը կարող է լինել սև-սպիտակ կամ գունավոր և պետք է համապատասխանի հետևյալ պահանջներին՝ լուսանկարը կատարված է դիմահայած, դեմքի արտահայտությունը՝ չեզոք, լուսանկարի չափսը՝ 36 մմ x 47 մմ, գագաթից մինչև լուսանկարվող կզակի ներքևի կետի հեռավորությունը՝ 32-36 մմ։
- Փաստական փաստաթուղթ, դիմորդի ինքնությունը հաստատող։
- 18-30 տարեկան տղամարդիկ պետք է ներկայացնել զինվորական գրքույկ, կամ շտապ զինվորական ծառայությունից ազատվելու մասին վկայական։ Անձնագրում ցանկացած փոփոխություն, այդ թվում նշումներ, ուղղումներ՝ առանց համապատասխան հիմնարկության հսկողության, անձնագիրը ճանաչվում է անվավեր և ոչ պիտանի հետագա օգտագործման համար[1]։
-
Ֆիննական անձնագրի կազմի
հին նմուշ, մինչև 1996 թվականը -
Այս տեսակը օգտագործվում էր
1996 - 2006տարիների ընթացքում -
Ֆիննական կենսաչափական անձնագրերի կազմ շփման միկրոսխեմայով:
Թողարկվում է օգոստոսի 21-ից 2006թվականից -
2016 թվականի ֆիննական անձնագրի նմուշ
Տրվում է միայն արտասահմանում դեսպանատներին:
2012 թվականի հունիսի 25-ից ուժի մեջ մտավ համաեվրոպական օրենք, որի համաձայն անձնագրում կարող է գտնվել միայն մեկ մարդու մասին տեղեկություններ, որի կապակցությամբ ծնողների հետ ճանապարհորդող երեխաններ պետք է ունենան առանձին անձնագրեր (բացառություն է կազմում փաստաթղթեր, տրված 2006 թվականի մինչև սեպտեմբերի մեկը, որոնք ուժի մեջ են մինչև իր ժամանակի ավարտելը)[2]։
2013 թվականի ապրիլի վերջից Ֆինլանդիայի քաղաքացիները ոստիկանությունում կարող են ստանալ պատվիրած անձնագիր ամենամոտիկ տանը R-kioski[3], իսկ 2014 թվականի դեկտեմբերի ի-ց 2014 անձնագրի ձևակերպման փաստաթղթերի հանձնումը կամ նրա երկարացումը հնարավոր է իրականացնել էլեկտրոնային ձևով[4][5]։
Անձնագրի պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1996 թվականից Ֆինլանդիայում օգտագործվում է բոսորագույն գույնի անձնագիր Եվրոպական Միության ստանդարդին համապատասխան:Երեսի կողմում զետեղված է Ֆինլանդիայի զինանշանը, նրա վրա երկու տող՝ «Euroopan unioni» и «Europeiska unionen», որը նշանակում է համապատասխանաբար ֆիններեն և շվեդերենով «Եվրոպական միություն»։ Շապիկի ներքևի մասում նշված է(«ֆիններեն — շվեդերեն»)։
- երկիրը, որի քաղաքացին հանդիսանում է անձնագրի տերը՝ «Suomi — Finland», «Ֆինլանդիա»։
- փաստաթղթի տեսակը՝ «Passi — Pass», «Անձնագիր»։
2012 թվականի փետրվարին երկրի խորհրդարանում հարցապնդում արվեց անձնագրի մասին օրենքի ուղղման համար, որոշ ժամանակ փաստաթղթերի պատրաստումը պետք է պակասացնել, իսկ նոր անձնագիրը կարելի է ստանալ փոստով (Ուղղումների քննարկման ժամանակը 2012 թվական, աշուն)[6]։ ֆինանսների նախարարությունը առաջարկում է թույլատրել աձնագրերի ձևակերպման համար փաստաթղթերի հանձնումը մունիցիպալ սպասարկության կետում, բայց ոստիկանական վարչությունը առարկում է սույն նախաձեռնության դեմ[7]։
Ֆինլանդիա և վիզա
[խմբագրել | խմբագրել կոդը]2011 թվականին Ֆինլանդիայում ապրում էին մոտ 60 հազար մարդ երկքաղաքացիությամբ (Ֆինլանդիայի քաղաքացիություն + այլ երկրներ)։ Ամենամեծ խումբը՝ Ռուսաստանից գաղթացները՝ (մոտ 17 հազար ռուսական-ֆիննական երկքաղաքացիություն)[8]։
Ֆիննական քաղաքացիություն և անձնագիր ստանալու համար անհրաժեշտ է համապատասխանել սահմանված պայմաններին.
- 5 տարուց ոչ պակաս А տեսակի չընդհատվող մշտամնա թույլտվությունը Ֆինլանդիայում բնակվելու,
- իր անձը հաստատելու հնարավորություն,
- պարտքերի և հանցագործության մեղադրանքների բացակայություն,
- ֆիննական և շվեդական լեզուների բավարար մակարդակ
Համաձայն Henley & Partners խորհրդատվական ընկերության, ֆիննական անձնագիր ունեցողները (Շվեդիայի և Մեծ Բրիտանիայի[en]) անձնագրեր ունեցողների հետ միասին ըստ 2013 թվականի սեպտեմբերի առկայության, բաժանում են աշխարհի պետությունների և ինքնավար երկրների (173) թվում առաջին տեղը, որտեղ նրանք կարող են մուտք գործել առանց վիզայի ձևակերպման[9]։ 2016 թվականի հունվարից ֆինլանդիայի անձնագրի տերը կարող է մուտք գործել աշխարհի 175 երկրներ առանց վիզայի[10]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Паспорт Финляндии www.finland.org.ru.
- ↑ Յուրաքանչյուր երեխա այժմ պետք է ունենա իր անձնական անձնագիրը // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 25 июня 2012.(Ստուգված է 4 Հուլիսի 2012)
- ↑ Պատրաստի անձնագիրը կարող են ստանալ R-տաղավարում // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 18 апреля 2013.(Ստուգված է 19 Ապրիլի 2013)
- ↑ Էլեկտրոնային ձևի անձնագրի դիմում տալիս է արդեն յուրաքանչյուր հինգերորդը։ // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 7 января 2015.(Ստուգված է 8 հունվարի 2015)
- ↑ Անձնագիրը կարող են ձևակերպել ինտերնետում սկսած դեկտեմբերի // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 28 ноября 2014.(Ստուգված է 29 Նոյեմբերի 2014)
- ↑ Պատրաստի արտասամանյան անձնագիրը տուն է հասնում փոտով // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 17 февраля 2012.(Ստուգված է 17 փետրվարի 2012)
- ↑ З Ֆինանսների նախարարությունը և ոստիկանությունը վիճում են արտասահմանյան անձնագրերի ձևակերպման փաստաթղթերի հանձման կարգի մասին։ // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 12 ноября 2012.(Ստուգված է 14 Նոյեմբերի 2012)
- ↑ TS: Երկքաղաքացիությամբ քաղաքացիների մեծամասնությունը՝ Ռուսաստանի և Ֆինլանդիայի քաղաքացիներն են Б // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 28 ноября 2012.(Ստուգված է 28 Նոյեմբերի 2012)
- ↑ Աշխարհում ավելի հեշտ է ճանապարհորդել ֆիննական անձնագրով։ // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 4 октября 2013.(Ստուգված է 6 Հոկտեմբերի 2013)
- ↑ Աշխարհի ամենա «ազդեցիկ» անձնագրերի ռետինգում Ֆինլանդիան գրավեց երրորդ տեղը։ // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 1 марта 2016.(Ստուգված է 1 Մարտի 2016)