Ֆինես Ֆլին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆինես Ֆլին

Ֆինես Ֆլին (անգլ.՝ Phineas Flynn), Ուոլթ Դիսնեյի «Ֆինեսն ու Ֆերբը» մուլտսերիալի գլխավոր հերոս։ Հենց Ֆինեսն է մտածում՝ ինչով կարող են զբաղվել ու իր ազատ եղբոր Ֆերբի հետ։ Հիանալի շինարար և տեխնիկ, նա շատ բան գիտի զվարճանքի մասին։

Հորինված կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչ սերիալի գործողությունները Ֆինեսի կյանքի մասին պատմվում է «Ավարտված է» առաջին եթերաշրջանի սերիայում Քենդեսի հիշողություններում։ Դրանց համաձայն նա Ֆերբենի հետ ծանոթացել էր դեռ փոքրուց, երբ վերջինիս մայրը՝ Լինդան ամուսնացավ իր խորթ հոր՝ Լոուրենս Ֆլեթչերի հետ, և դեռ մանկուց եղբայրներով սիրում էին ինչ-որ բան սարքել՝ երբեմն օգտագործելով քրոջ խաղալիքները։ Ամբողջ սերիալի ընթացքում նշվում է, որ նա բավականին ընկերական է իր խորթ եղբոր՝ Ֆերբի հետ, ով իր գաղափարների տեխնիկական իրագործման լավագույն օգնականն էր, և համարում էր, որ խորթ եղբայրն նույնն է, ինչ հարազատը։ Նրա հետագա կյանքի մասին տեղեկությունները ներկայացվում են «Ֆինեսն ու Ֆերբի քվանտային ճամփորդությունը» և «Արդեն փոքր չես» երկու սերիաներում, որոնց իրադարձություններն իրականացվում են համապատասխանաբար սերիալի հիմնական իրադարձություններից 20 և 10 տարի անց։ Դրանցից հայտնի է, որ դպրոցն ավարտելուց հետո ֆինեսն ու Իզաբելլան սեր են խոստովանում, և երբ նրանք քոլեջ կընդունվեն և կամուսնանան, Իզաբելլան կդառնա Քենդիսի երեխաների քեռակինը, նաև Ֆինեսը, հավանաբար, մինչև 30 տարեկանը կդառնա բավականին հայտնի, որպեսզի Շվեյցարիայում ինչ-որ մրցանակաբաշխության հրավիրվի։

Հերոսի ստեղծումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆինես անունը ընտրվել է որպես ակնարկ Ֆիլիաս Ֆոգի՝ Ժյուլ Վեռնի «Աշխարհի շուրջ 80 օրում» վեպի հերոսի[1] վրա, ով ավանդաբար ներկայացվում է որպես շատ հնարամիտ մարդ վեպի կինոադապտացիաներում։ Ռեստորանում ընթրելիս Պովենմիրը փաթաթված թղթի վրա գծեց «եռանկյունաձև երեխայի», որը «նման էր անպատկառության փնջի» (անգլ.՝ bundle of chutzpah)։ Դա Ֆինեսն էր։ Վերադառնալով ռեստորանից՝ նա պատրաստեց Ֆերբի, Ֆուֆելշմերցի և Պերիի էսքիզները և հաջորդ առավոտ ցույց տվեց Մարշին։ «Նկարը կախված է իմ գրասենյակում շրջանակի մեջ՝ սուրճի բոլոր բծերով», - ասել է Պովենմիրը 2008 թվականին Animation World Network-ի հարցազրույցում[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Phineas And Ferb: Music, Mischief, And The Endless Summer Vacation» (անգլերեն). Variety Medi. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 13-ին.
  2. Joe Strike (2008 թ․ փետրվարի 1). «From Swampy & Dan Emerges Phineas and Ferb"». Կաղապար:En2 (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 26-ին.