Հայտնի է Սմոլենսկի «Կրիստալում» և Մոսկվայի ԲԿՄԱ-ում ունեցած ելույթներով, որի կազմում երկու անգամ դարձել է Ռուսաստանի առաջնության մրցանակակիր։ Ռուսաստանի Բարձրագույն խմբում հանդես է եկել միայն ԲԿՄԱ-ի կազմում, մասնակցել է 100 հանդիպման, խփել է 17 գնդակ։ 2007 թվականին լքել է Ռուսաստանի առաջին դիվիզիոնում հանդես եկող Բրյանսկի «Դինամոն»՝ մարզիչների բարձրագույն դպրոց ընդունվելու կապակցությամբ։ Սպասվում էր, որ նա կավարտի կարիերան։ Սակայն 2008 թվականի մրցաշրջանը Ֆիլիպենկովն սկսել է Լիպեցկի «Մետալուրգի» (երկրորդ դիվիզիոն, «Կենտրոն» տարածաշրջան) կազմում՝ որպես ֆուտբոլիստ և ավագ։ Մրցաշրջանի արդյունքներով «Մետալուրգը» դարձել է իր տարածաշրջանի հաղթող և դուրս եկել առաջին դիվիզիոն։ 2009 թվականի սկզբին մասնակցել է «Մետալուրգի» միջսեզոնային հավաքներին, սակայն արդյունքում որոշել է շարունակել կարիերան հարազատ Սմոլենսկում՝ հանդես գալով որպես խաղացող մարզիչ «Դնեպր» ակումբում (նախկին «Սմոլենսկ» ՖԱ)։ 2010 թվականի նոյեմբերին ավարտել է կարիերան։
Ռուսաստանի հավաքականի կազմում մասնակցել է մեկ խաղի։ Դա եղել է 1998 թվականի նոյեմբերի 18-ին անցկացված ընկերական խաղը Բրազիլիայի հետ, որտեղ Ռուսաստանը հաղթել է 5։1 հաշվով։
Մահացել է 2015 թվականի հոկտեմբերի 15-ին՝ Պենզայի «Զենիթի» և «Պենզգորստրոյզակազչիկ» ընկերության վետերանների ընկերական հանդիպման ժամանակ[3]։ Բժիշկները որպես մահվան նախնական պատճառ նշել են ինֆարկտը[4]։ Թաղված է Սմոլենսկում[5]։