Սերգեյ Ֆիլիպենկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Սերգեյ Ֆիլիպենկով
Filippenkov.JPG
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Flag of Russia.svg Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 2, 1971(1971-08-02)[1]
Ծննդավայր Սմոլենսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահվան ամսաթիվ հոկտեմբերի 15, 2015(2015-10-15)[2] (44 տարեկան)
Մահվան վայր Պենզա, Ռուսաստան
Դիրք կիսապաշտպան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1992—1994 Ռուսաստան Իսկրա (Սմոլենսկ) 77+3 (5)
1995—1997 Ռուսաստան ЦСК ВВС-Кристалл 104 (19)
1998—2001 Ռուսաստան ԲԿՄԱ (Մոսկվա) 100 (17)
2002 Ռուսաստան Չեռնոմորեց 19 (4)
2003 Ռուսաստան Կրիստալ 17 (1)
2003 Ռուսաստան Դինամո (ՍՊԲ) 10 (0)
2004 Ռուսաստան Արսենալ (Տուլա) 27 (2)
2005 Ղազախստան Ժենիս 13 (1)
2005—2007 Ռուսաստան Դինամո (Բրյանսկ) 90 (11)
2008 Ռուսաստան Մետալուրգ (Լիպեսցկ) 26 (1)
2009—2010 Ռուսաստան Դնեպր (Սմոլենսկ) 52 (1)
Ազգային հավաքական
1998 Ռուսաստան Ռուսաստան 1 (0)
Մարզչական կարիերա
2011—2012 Ռուսաստան Դնեպր (Սմոլենսկ) մարզիչ
2013—2014 Ռուսաստան Զենիթ (Պենզա) մարզիչ
2014—2015 Ռուսաստան Զենիթ (Պենզա)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Սերգեյ Ալեքսանդրովիչ Ֆիլիպենկով (ռուս.՝ Сергей Александрович Филиппенков, օգոստոսի 2, 1971(1971-08-02)[1], Սմոլենսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 15, 2015(2015-10-15)[2], Պենզա, Ռուսաստան), ռուս ֆուտբոլիստ, կիսապաշտպան։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի է Սմոլենսկի «Կրիստալում» և Մոսկվայի ԲԿՄԱ-ում ունեցած ելույթներով, որի կազմում երկու անգամ դարձել է Ռուսաստանի առաջնության մրցանակակիր։ Ռուսաստանի Բարձրագույն խմբում հանդես է եկել միայն ԲԿՄԱ-ի կազմում, մասնակցել է 100 հանդիպման, խփել է 17 գնդակ։ 2007 թվականին լքել է Ռուսաստանի առաջին դիվիզիոնում հանդես եկող Բրյանսկի «Դինամոն»՝ մարզիչների բարձրագույն դպրոց ընդունվելու կապակցությամբ։ Սպասվում էր, որ նա կավարտի կարիերան։ Սակայն 2008 թվականի մրցաշրջանը Ֆիլիպենկովն սկսել է Լիպեցկի «Մետալուրգի» (երկրորդ դիվիզիոն, «Կենտրոն» տարածաշրջան) կազմում՝ որպես ֆուտբոլիստ և ավագ։ Մրցաշրջանի արդյունքներով «Մետալուրգը» դարձել է իր տարածաշրջանի հաղթող և դուրս եկել առաջին դիվիզիոն։ 2009 թվականի սկզբին մասնակցել է «Մետալուրգի» միջսեզոնային հավաքներին, սակայն արդյունքում որոշել է շարունակել կարիերան հարազատ Սմոլենսկում՝ հանդես գալով որպես խաղացող մարզիչ «Դնեպր» ակումբում (նախկին «Սմոլենսկ» ՖԱ)։ 2010 թվականի նոյեմբերին ավարտել է կարիերան։

Հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստանի հավաքականի կազմում մասնակցել է մեկ խաղի։ Դա եղել է 1998 թվականի նոյեմբերի 18-ին անցկացված ընկերական խաղը Բրազիլիայի հետ, որտեղ Ռուսաստանը հաղթել է 5։1 հաշվով։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մահացել է 2015 թվականի հոկտեմբերի 15-ին՝ Պենզայի «Զենիթի» և «Պենզգորստրոյզակազչիկ» ընկերության վետերանների ընկերական հանդիպման ժամանակ[3]։ Բժիշկները որպես մահվան նախնական պատճառ նշել են ինֆարկտը[4]։ Թաղված է Սմոլենսկում[5]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռուսաստանի առաջնության արծաթե մեդալակիր – 1998
  • Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալակիր – 1999
  • Ռուսաստանի գավաթի խաղարկության եզրափակչի մասնակից – 1999/2000
  • Ռուսաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի մասնակից – 1998/99, 2006/07

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]