Ֆիզահի
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գևորգ Կարապետյան (այլ կիրառումներ)
Ֆիզահի | |
---|---|
Ծնվել է | 1847 |
Ծննդավայր | Ալեքսանդրապոլ, Թիֆլիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Մահացել է | 1918 |
Մահվան վայր | Ալեքսանդրապոլ, Ալեքսանդրապոլի գավառ |
Մասնագիտություն | աշուղ |
Ֆիզահի (իսկական անուն ազգանունը՝ Գևորգ Կարապետյան, 1847, Ալեքսանդրապոլ, Թիֆլիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - 1918, Ալեքսանդրապոլ, Ալեքսանդրապոլի գավառ), հայ աշուղ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրել կարդալ սովորել է վաղ հասակում։ Ինը տարեկանում աշակերտել է Զահրուն, հմտացել աշուղական արվեստի մեջ, սովորել սազ ու ջութակ նվագել։ Իմացել է գրական թուրքերեն։ Իր վարպետի հետ շրջել է Արևմտյան Հայաստանի հայաբնակ վայրերը, երգել հայերեն ու թուրքերեն երգեր, գրել իր առաջին բանաստեղծությունները։
Ստանալով վարպետի կոչում, մասնակցել է աշուղական մրցույթներին։ Ֆիզահին ստեղծագործել է աշուղական արվեստի գրեթե բոլոր ժանրերով, քարոզել ազնվություն, բարեգործություն, աշխատասիրություն, հայրենասիրություն։
Աշուղի թուրքերեն երգերը մեզ չեն հասել։ Հայերեն երգերից բացի Ֆիզահու ստեղծագործություններից մնացել են գեղեցիկ դաստաններ։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ալեքսանդրապոլցի Աշըղ Ֆիզահու երգերը», 1901 թ., Կ. Դուրգարյան
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |