Ֆերգուս Սուտեր
Քաղաքացիությունը | Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 21, 1857 | ||
Ծննդավայր | Գլազգո, Լարնակշիր, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն | ||
Մահվան ամսաթիվ | հուլիսի 31, 1916 (58 տարեկան) | ||
Մահվան վայր | Բլեքփուլ, Լանքաշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն | ||
Դիրք | կիսապաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Ֆերգուս Սուտեր (անգլ.՝ Fergus Suter; նոյեմբերի 21, 1857, Գլազգո, Լարնակշիր, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հուլիսի 31, 1916, Բլեքփուլ, Լանքաշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), հայտնի է նաև որպես Ֆերգի Սուտեր (անգլ.՝ Fergie Suter), շոտլանդացի ֆուտբոլիստ։ Ծնունդով Գլազգոյից է։ Սուտերը ֆուտբոլ է խաղացել շոտլանդական «Պարտիկ» ակումբում, իսկ 1878 թվականի ամռանը դարձել է անգլիական «Դարվեն» ակումբի խաղացող։ Երկու տարի անց տեղափոխվել է «Բլաքբըրն Ռովերս», որի կազմում դարձել է Անգլիայի երեք գավաթակիր։ Սուտերը համարվում է պատմության մեջ առաջին պրոֆեսիոնալ ֆուտբոլիստը[1]։
Ֆուտբոլային գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուտերը ծնվել է Գլազգոյում 1857 թվականին։ Աշխատել է որպես որմնադիր, ինչպես իր հայրը։ Հանգստյան օրերին ֆուտբոլ է խաղացել տեղի շոտլանդական «Պարտիկ» ակումբում։ Սակայն 1878 թվականի հոկտեմբերին Գլազգոյի բանկի սնանկացումից հետո նա կորցրել է աշխատանքը[2][3]։ Սուտերը փորձել է տեղափոխվել «Ռեյնջերս»՝ մեկ այլ ակումբ Գլազգոյից, սակայն մերժում է ստացել[4]։ Այդ ժամանակ շոտլանդացի մեկ այլ խաղացող Ջիմի Լավը (անգլ.՝ Jimmy Love), որի հետ Սուտերը խաղացել է «Պարտիկում», արդեն խաղացել է Լանկաշիր կոմսության «Դարվեն» անգլիական ակումբում։ Սուտերը նամակ է գրել «Դարվենի» ակումբային քարտուղար Թոմ Խինդլին, որում ցանկություն է հայտնել դառնալ Լանկաշիրի թիմի խաղացող։ Ֆերգուսն արդեն հայտնի է եղել Անգլիայում, քանի որ «Պարտիկում» խաղացել է «Դարվենի» և «Բլաքբըրն Ռովերս» դեմ խաղերում։ Տեղափոխության համաձայնություն ստանալուց հետո Սուտերը միացել է Ջիմի Լավին «Դարվենում»[2]։
Այդ ժամանակ ֆուտբոլն Անգլիայում և Շոտլանդիայում բացառապես սիրողական էր. խաղացողներին չէին վճարում իրենց ելույթների համար։ Սակայն Անգլիա տեղափոխվելուց հետո Սուտերն այլևս որմնադիր չէր աշխատում՝ հայտարարելով, որ «լանկաշիրյան քարի» հետ աշխատանքի պատճառով իր ձեռքերն «ուռչում են»[4]։ Իրականում նա չի աշխատել, քանի որ նրան վճարել են «Դարվենի» ելույթների համար, թեև ակումբի քարտուղար Թոմ Հինդլը դա կտրականապես հերքել է։ Այսպիսով, Սուտերը (և, հնարավոր է, Ջիմի Լավը) դարձել է առաջին «պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներից» մեկը, ով ստացել է խաղի համար գումար, թեև ոչ պաշտոնապես[2]։ Արչի Հանթերը Սուտերին ուղղակիորեն անվանում էր առաջին պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ[4]։
Մինչև Սուտերի «Դարվեն» տեղափոխվելն անգլիական թիմերի ֆուտբոլային մարտավարությունն ամենից հաճախ հանգում էր «դրիբլինգի», երբ մի խաղացող տեխնիկայի հաշվին փորձում էր անցնել մրցակցի դարպասին, իսկ նրա թիմակիցները վազում էին նրա հետևից խիտ շարքով։ Շոտլանդիայում շատ թիմեր արդեն սկսել են կիրառել «փոխանցումավազքի» խաղը, որում շեշտը դրվել է ազատ գոտիների ստեղծման և մրցակցի պաշտպանություն արագ փոխանցում կատարելու վրա[4]։ Չնայած Սուտերը խաղացող էր, այլ ոչ թե մարզիչ, սակայն նա է, որը «Դարվենի» իր նոր գործընկերներին ուսուցանել է Անգլիայի համար նորարարական «փոխանցում» խաղը[4]։ 1879 թվականին «Դարվենը» նվաճել է պատմության մեջ առաջին մեծ Լանքաշիրի գավաթը[5]։ Նույն թվականին թիմը հասել է Անգլիայի Գավաթի քարրորդ եզրափակիչ, որտեղ համառ պայքարից և երկու ստուգախաղերից հետո պարտվել է «Օլդ Իտոնիանս» ակումբին[3]։ Սուտերը «Դարվենում» հանդես է եկել երկու մրցաշրջան՝ դառնալով թիմի ավագ, սակայն 1880 թվականին տեղափոխվել է «Բլաքբըրն Ռովերս», որը նրան ավելի շատ գումար է առաջարկել ելույթների համար[2]։
1882 թվականին Սուտերը «Բլաքբըրնի» կազմում խաղացել է Անգլիայի Գավաթի եզրափակիչում, սակայն նրա թիմը պարտվել է «Օլդ Իտոնիանսին»։ Սակայն հետագայում «Բլաքբըրն Ռովերսը» հաջողության է հասել մրցաշարում՝ նվաճելով Անգլիայի երեք գավաթներ (1884, 1885 և 1886 թվականներին) Ֆերգուս Սուտերի հետ[2][3]։
1888 թվականին Անգլիայի ֆուտբոլային լիգայի հիմնադրման պահին Սուտերի ֆուտբոլային կարիերան մոտեցել է ավարտին։ Նա «Բլաքբըրն Ռովերսում» միակ խաղն անցկացրել է 1888 թվականի դեկտեմբերի 22-ին։ Դա «Վեստ Բրոմվիչ Ալբիոնի» դեմ խաղն էր, որում Սուտերը դարպասապահ է եղել։ Ընդհանուր առմամբ, նա ունիվերսալ խաղացող է եղել, հանդես գալով ֆուտբոլային դաշտում տարբեր դիրքերում, թեև ավելի հաճախ է խաղացել պաշտպանի դիրքում (անգլ.՝ Full-back):
Ֆուտբոլային կարիերայի ավարտից հետո ղեկավարել է Դարվենի հյուրանոցները[3]։ Մահացել է քաղցկեղից Բլեքփուլում 1916 թվականին՝ 58 տարեկան հասակում[3]։
Էկրանավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆերգի Սուտերը դարձել է «Նեթֆլիքսի» «Խաղը ծագումով Անգլիայից» մինի-սերիալի գլխավոր հերոսներից մեկը, որը թողարկվել է 2020 թվականի մարտին։ Սուտերին մարմնավորել Է շոտլանդացի դերասան Քևին Գաթրին։ Մինի-սերիալում կան մի շարք տարաձայնություններ իրականության հետ։ Այսպես, Սուտերն աշխատում էր գործարանում, մինչդեռ իրականում նա որմնադիր էր։ Հենց «Բլաքբըրն Օլիմպիկը» (ոչ թե «Բլաքբըրն Ռովերսում») դարձավ առաջին ակումբը՝ Անգլիայի գավաթակիր, որը բաղկացած էր աշխատանքային դասի ներկայացուցիչներից, այլ ոչ թե արիստոկրատիայից, որը խաղում էր կոմբինացիոն ֆուտբոլ։ Սուտերը չի հաղթել Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակիչում «Օլդ Իտոնիանսին», այլ, ընդհակառակը, պարտվել է 1882 թվականին։ Ավելի ուշ նա, այնուամենայնիվ, Անգլիայի երեք գավաթ է նվաճել «Ռովերսում» կազմում, սակայն «Օլդ Իտոնիանսի» հետ եզրափակիչներում նա այլևս չի հանդիպել[6]։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Դարվեն»
- Լանկաշիրի մեծ գավաթակիր՝ 1879 թվական
- «Բլաքբըրն Ռովերս»
- Անգլիայի Գավաթակիր՝ 1884, 1885, 1886 թվականներին
- Անգլիայի Գավաթի Եզրափակիչը՝ 1882 թվական
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «How two Partick footballers started professional football» (անգլերեն). Ptearlyyears.net. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 3-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 «Netflix's The English Game leaves out some important details about the real Fergus Suter» (անգլերեն). Digital Spy. 2020 թ․ մարտի 20.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 «The English Game: The true story of Fergus Suter, the first professional footballer» (անգլերեն). The Mirror. 2020 թ․ մարտի 21.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 «Glaswegian stonemason who led a football revolution» (անգլերեն). Bitebackpublishing.com. 2019 թ․ մարտի 27.
- ↑ «The English Game: How Darwen FC went from FA Cup semi-finals to relegation and going bust» (անգլերեն). The Mirror. 2020 թ․ մարտի 28.
- ↑ Mark Metcalf The Origins of the Football League: The First Season 1888/89. — Amberley Publishing, 2013. — ISBN 1445618605
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Jackman, Mike Blackburn Rovers: An illustrated history. — Breedon Books, 1995. — ISBN 1-85983-022-6
- Twydell, Dave Rejected FC, Volume 2. — Dave Twydell, 1989. — ISBN 0-9513321-2-0
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հոդված ֆուտբոլիստի մասին «Spartacus-educational.com» կայքում (անգլ.)
|