Ֆեոդոր Անիսիմով
Ֆեոդոր Անիսիմով | |
---|---|
Ծնվել է | 1814 |
Ծննդավայր | Գրուշևսկայա, Ակսայի շրջան, Ռոստովի մարզ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | 1855 |
Մասնագիտություն | բանաստեղծ |
Լեզու | ռուսերեն |
Կրթություն | Խարկովի ազգային համալսարան |
Ժանրեր | պոեզիա |
Աշխատավայր | Խարկովի ազգային համալսարան |
Ֆեոդոր Իվանովիչ Անիսիմով (ռուս.՝ Фёдор Иванович Анисимов, 1814, Գրուշևսկայա, Ակսայի շրջան, Ռոստովի մարզ, ԽՍՀՄ - 1855), պոետ, Դոնի կազակների հանրաճանաչ «Ալեկոծվեց, հուզախռով խաղաղ Դոնը ուղղափառ» հիմնի հեղինակ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆեոդոր Իվանովիչը Նովոչերկասսկի գիմնազիան և Խարկովի համալսարանն ավարտելուց հետո Նովոչերկասսկի գիմնազիայում դասավանդել է մաթեմատիկա, լատիներեն և ֆրանսերեն լեզուներ։ Դասախոսական գործունեության բնագավառում ունեցած հաջողությունների համար նա Դոնի ուսումնարանի տնօրինության կողմից բազմիցս արժանացել է տարբեր խրախուսանքների և կանոնավորապես բարձրացվել է նրա պաշտոնը։ Ֆեոդոր Իվանովիչ Անիսիմովը սիրում էր պոեզիան, ինքն էլ բանաստեղծություններ էր գրում։ 1853 թվականին, Ղրիմի պատերազմի սկսվելուց, նա գրեց «Ալեկոծվեց, հուզախռով խաղաղ Դոնը ուղղափառ», որի համար ինքն էլ երաժշտություն էր գրել։ Բարձր հայրենասիրական վերելքի պահին Ֆեոդոր Իվանովիչի մոտ բանաստեղծություն է ծնվում`
- Ալեկոծվեց հուզախռով,
- խաղաղ Դոնը ուղղափառ,
- և հնազանդ արձագանքեց
- վանականի աղերսին
- Նա իր երեխաներին էր կանչում
- Արյունալի մարտադաշտ,
- Թուրքերին հյուր էր կանչում, որ ապահովի
- խաղաղությունը Ռուսաստանի.
Որոշակի փոփոխված ձևով բանաստեղծությունը Նովոչերկասսկի Բարձր շրջանակներում 1918 թվականին ընդունվեց որպես Վոյսկա Դոնսկի պաշտոնական հիմն։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Дон литературный. Писатели России. Шолоховский край. XIX—XXI вв.:справ. изд., Сост. Губанов Г. — Ростов н/Д, 2006. — 512 с. ISBN 5-481-00623-5.