Ֆենտայ (Պեկին)
![]() | |
Երկիր | ![]() |
Մասն է | Պեկին |
Կարգավիճակ | district of China? |
Մտնում է | Պեկին |
Բնակչություն (2014 թվական) | 2,300 000 |
Տարածք | 305,8կմ² |
![]() | |
Ժամային գոտի | UTC+8:00 |
Փոստային ինդեքսներ | 100020 |
bjft.gov.cn |
Ֆենտայ (չին. պարզ. 丰台, փինյին Fēngtái), Պեկինի (ՉԺՀ) կենտրոնական ենթակայության քաղաքի քաղաքային ենթակայության շրջան: Գտնվում է քաղաքի կենտրոնից հարավ-արևմուտք:
Վարչական բաժանումը[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆենտայ շրջանը բաժանվում է 14 փողոցային կոմիտեների, 2 ավանի և 5 համայնքների:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ցզին կայսրության ժամանակներում Ցզինի մայրաքաղաք Չժունդուում, Ֆենիմենի (չին.丰宜门) դարպասներից դուրս գտնվում էր Պայցզյոտայ (չին. 拜郊台) աշտարակը, այս երկու անվանումներից էլ առաջացել է «Ֆենտայ» անվանումը: Ցին կայսրության օրոք Ֆենտայ ավանում բնակեցվեց կայսերական գվարդիայի երեք կայազորներից մեկը: 1937 թվականին հենց այստեղ տեղի ունեցավ «հուլիսի 7-ի միջադեպը»՝ հանգեցնելով ճապոնա-չինական պատերազմի:
Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Արևմտյան կայարան
- Հարավային կայարան
- Պեկինյան պահեստ
- Նանյուան օդանավակայան
Տնտեսությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆենտայ տարածաշրջանում տեղակայված է Սինֆադի մեծածախ առևտրի շուկան, որը Պեկինի սպառողների մոտավորապես 90%-ին ապահովում է թարմ բանջարեղենով և մրգերով (այստեղ նաև վաճառում են ծովամթերք, ձուկ և միս)։ Շուկայում աշխատում են ավելի քան 10 հազար աշխատակիցներ։ Տարածաշրջանում գտնվում է նոր գործարար Լիցզե թաղամասը, որտեղ կառուցված են գրասենյակների և հյուրանոցների բարձրահարկ շենքեր[1][2]։
Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մարկո Պոլոյի կամուրջ
- Վանպին ամրոց
- Հակաճապոնական պատերազմի չինացի ժողովրդի հուշային թանգարան
- Համաշխարհային այգի-փոքրածավալ չինական այգի
- Լյանհուաչի այգի
- Ավտոմեքենաների չինական թանգարան
Սպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]
Շրջանում է գտնվում 30 հազարից ավել հանդիսատես պարունակող Ֆենտայի ստադիոնը: Այն հանդիսանում է Բեյցզին Ժենհե ֆուտբոլային ակումբի տնային խաղասպարեզը: